Russian Version
English Version

Ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգում, ԱԾՄԴ

2. Ապրանքների և ծառայությունների դասերի ցանկ պարզաբանումներով (դասերի վերնագրեր)

ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի N 1017 - Ն որոշման «Ապրանքային նշանների հայտերի լրացման, ներկայացման և քննարկման » կարգի (այսուհետ՝ Կարգ) համաձայն հայտը  լրացնելիս պետք է տրվի ԱԾՄԴ-ի յուրաքանչյուր դասին համապատասխան կոնկրետ այն ապրանքների ցանկը, որոնց համար խնդրարկվում է ապրանքային նշանի գրանցումը (տրված է 1-ին կետով)։ Գործող Կարգի համաձայն հայտում դասի վերնագիր նշելը չի ենթադրում ապրանքային նշանի գրանցումը դասի բոլոր ապրանքների համար, իսկ միայն այն ապրանքների համար, որոնք թվարկված են հայտում:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դասի վերնագրերում առկա ապրանքների կամ ծառայությունների ցուցումները ընդհանուր ցուցումներ են, որոնք վերաբերում են այն ոլորտներին, որոնց սկզբունքորեն պատկանում են ապրանքները կամ ծառայությունները: Եթե «Ապրանքների և ծառայությունների դասերի ցանկը պարզաբանումներով» բաժինը, ինչպես նաև «Խմբավորված ապրանքների և ծառայությունների դասերի ցանկը» թույլ չի տալիս միանշանակ դասակարգել ապրանքները և ծառայությունները, ապա պետք է հաշվի առնել հետևյալ չափանիշները:

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ա) Պատրաստի արտադրանքը սկզբունքորեն դասակարգվում է ըստ իրենց գործառույթների կամ նպատակների: Եթե դրանք նշված չեն «Ապրանքների և ծառայությունների դասերի ցանկը պարզաբանումներով» բաժնում, ապա պատրաստի արտադրանքը պետք է դասակարգել ըստ «Խմբավորված ապրանքների և ծառայությունների դասերի ցանկում» պարունակվող այլ նմանատիպ ապրանքների նմանությամբ: Եթե գործառույթները կամ նպատակները չեն գտնվել, անհրաժեշտ է առաջնորդվել օժանդակ չափանիշներով, օրինակ՝ այն նյութով, որից պատրաստված է արտադրանքը կամ դրա գործունեության սկզբունքով:
բ) Պատրաստի արտադրանքը, որը բազմաֆունկցիոնալ բարդ առարկա է (օր.՝ ռադիոյով ներկառուցված ժամացույցներ), կարող է դասակարգվել բոլոր դասերում, որոնք համապատասխանում են նրա ցանկացած գործառույթին կամ նախատեսված նպատակներին: Եթե այդ գործառույթները կամ նպատակները նշված չեն որևէ դասի վերնագրում, ապա պետք է կիրառվեն «ա» ենթակետում նշված այլ չափանիշները:
գ) Չմշակված կամ մասնակի մշակված հումքը, սկզբունքորեն դասակարգվում է ըստ նյութի, որից այն պատրաստված է:
դ) Այլ արտադրանքում օգտագործվելու համար նախատեսված ապրանքները սկզբունքորեն դասակարգվում են նույն դասում, ինչ այդ արտադրանքը միայն այն դեպքերում, երբ նույն տեսակի ապրանքները սովորաբար չեն կարող օգտագործվել այլ նպատակով: Մնացած բոլոր դեպքերում կիրառվում է (ա) կետում նշված չափանիշը:
է) Եթե պատրաստի արտադրանքը կամ կիսաֆաբրիկատը, դասակարգված է ըստ նյութի, որից այն պատրաստված է, ապա տարբեր նյութերից պատրաստաված լինելու դեպքում այն պետք է դասակարգվի ըստ գերակշռող նյութի:
ը) Ապրանքները փաթեթավորելու և պահելու համար նախատեսված բեռնարկղերը դասակարգվում են նույն դասում, ինչ և ապրանքները:

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ա) Ծառայությունները դասակարգվում են հիմնականում դասի վերնագրով և համապատասխան պարզաբանումներով ընդգրկված գործունեության ոլորտի համաձայն, կամ ըստ «Խմբավորված ապրանքների և ծառայությունների դասերի ցանկում» պարունակվող այլ նմանատիպ ծառայությունների նմանությամբ:
բ) Վարձակալության ծառայությունները, սկզբունքորեն, դասակարգվում են նույն դասում, ինչ վարձակալված ապրանքների միջոցով մատուցվող ծառայությունները (օրինակ՝ հեռախոսների վարձույթ՝ դաս 38): Լիզինգի ծառայությունները վարձակալության ծառայություններին նման են, ուստի պետք է դասակարգվեն նույն ձևով: Այնուամենայնիվ, ֆինանսական վարձակալությունը դասակարգվում է 36-րդ դասում, այնպես, ինչպես և ֆինանսական ծառայությունը:
գ) Ծառայությունները, որոնք տրամադրում են խորհրդատվություն կամ տեղեկատվություն, սկզբունքորեն դասակարգվում են նույն դասերում, ինչ և այն ծառայությունները, որոնք համապատասխանում են խորհրդատվության կամ տեղեկատվության առարկային, օրինակ՝ տրանսպորտային խորհրդատվություն (դաս 39), բիզնեսի կառավարման խորհրդատվություն (դաս 35) ), ֆինանսական խորհրդատվություն (դաս 36), գեղեցկությանը վերաբերող խորհրդատվություն (դաս 44): Խորհրդատվության կամ տեղեկատվության տրամադրումը էլեկտրոնային եղանակով (օրինակ՝ հեռախոսով, համակարգիչով) չի ազդում այդ ծառայությունների դասակարգման վրա:
դ) Ֆրանչայզինգի շրջանակներում մատուցվող ծառայություններն սկզբունքորեն դասակարգվում են նույն դասում, ինչ և ֆրանշիզորի կողմից մատուցվող հատուկ ծառայությունները (օրինակ՝ ֆրանչայզինգին առնչվող գործնական խորհրդատվություն (դաս 35), ֆրանչայզինգի հետ կապված ֆինանսավորման ծառայություններ (դաս 36), ֆրանչայզինգի հետ կապված իրավաբանական ծառայություններ (դաս 45):

 ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԵՐԻ ՑԱՆԿԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐՈՎ
                                                                                                                                 

 ԱՊՐԱՆՔՆԵՐ

դաս 1. քիմիական նյութեր արդյունաբերության, գիտության և լուսանկարչության, ինչպես նաև գյուղատնտեսության, այգեգործության և անտառաբուծության մեջ օգտագործելու համար. չմշակված սինթետիկ խեժեր, չմշակված պլաստմասսաներ. հրդեհը մարող և կանխարգելող բաղադրություններ. պատրաստուկներ մետաղների զոդման և մխման համար. կենդանիների կաշվի և մորթու դաբաղման համար նյութեր. սոսինձներ արդյունաբերության մեջ օգտագործելու համար. սոսնձող նյութեր արդյունաբերության մեջ օգտագործելու համար. ծեփամածիկներ և այլ մածկանման լցանյութեր. կոմպոստ, գոմաղբ, պարարտանյութեր. կենսաբանական պատրաստուկներ արդյունաբերության և գիտության մեջ օգտագործելու համար:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

Դասում ներառված են հիմնականում քիմիական նյութեր, որոնք օգտագործվում են արդյունաբերական և գիտական նպատակներով, գյուղատնտեսության մեջ, այդ թվում՝ այլ դասերին վերաբերող ապրանքների բաղադրության մեջ մտնող քիմիական նյութեր:

Դասում ներառված են, մասնավորապես՝

• զգայուն թուղթ.
• բաղադրություններ անվադողերի վերանորոգման համար.
• աղ պահածոյացման համար, բացառությամբ սննդամթերքի համար նախատեսված աղի.
• որոշակի հավելումներ սննդի արդյունաբերության համար, օրինակ՝ պեկտիններ, լեցիտիններ, ֆերմենտներ և քիմիական կոնսերվանտներ.
• որոշակի բաղադրամասեր կոսմետիկայի և դեղագործական ապրանքների արտադրության համար օգտագործվող, ինչպիսիք են՝ վիտամինները, կոնսերվանտները և հակաօքսիդանտները.
• որոշակի զտող նյութեր, օրինակ՝ հանքային և բուսական նյութեր և խեցեգործական նյութեր մասնիկների տեսքով.

դաս 2. ներկեր, արծնուկներ, լաքեր. մետաղը ժանգոտումից և փայտանյութը քայքայումից պաշտպանող նյութեր. ներկանյութեր. ներկող նյութեր. թանաքներ տպագրման, գծանշման և փորագրման համար. չմշակված բնական խեժեր. թերթավոր և փոշենման մետաղներ գեղանկարչության, գեղազարդման նպատակների և գեղարվեստական տպագրության համար:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

Դասում հիմնականում ներառված են ներկեր, գունանյութեր և պատրաստուկներ, որոնք օգտագործվում են կոռոզիայից պաշտպանելու համար:

Դասում ներառված են, մասնավորապես՝

• ներկերը, արծնուկները և լաքերը, որոնք օգտագործվում են արդյունաբերական նպատակների, արհեստի և արվեստի բնագավառների համար․
• նոսրացուցիչները, թանձրարարները, սևեռակող նյութերը, սիկատիվ նյութերը՝ ներկերի և լաքերի համար․
• խածանյութերը՝ փայտանյութի և կաշվի համար․
• հակակոռոզիական յուղերը և պաշտպանական յուղերը՝ փայտանյութի համար․
• ներկիչ էքստրակտները՝ հագուստի համար․
• ներկանյութերը՝ սննդամթերքի և ըմպելիքների համար․

Դասում ներառված չեն, մասնավորապես՝

• չմշակված արհեստական խեժերը (դաս 1)․
• մասնակի մշակված խեժերը (դաս 17)․
• մետաղների խածանյութերը (դաս 1)․
• լեղակը՝ սպիտակեղենի համար (դաս 3)․
• կոսմետիկական ներկանյութերը (դաս 3)․
• ներկատուփերը (դպրոցական պիտույքներ) (դաս 16)․
• թանաքը՝ գրասենյակային նպատակների համար (դաս 16)․
• մեկուսիչ ներկերը և լաքերը (դաս 17)․

դաս 3. ոչ բուժական կոսմետիկական միջոցներ և արդուզարդի պատրաստուկներ. ոչ բուժական ատամի փոշիներ և մածուկներ. օծանելիք, եթերային յուղեր. սպիտակեցնող պատրաստուկներ և այլ նյութեր լվացքի համար. պատրաստուկներ մաքրման, ողորկման, ճարպազերծման և հղկամշակման համար:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
Դասում հիմնականում ներառված են արդուզարդի ոչ բժշկական պատրաստուկներ, ինչպես նաև տնային և այլ միջավայրերում օգտագործման համար մաքրման միջոցներ:

Դասում ներառված են, մասնավորապես՝

• հիգիենիկ միջոցները, ինչպիսիք են՝ արդուզարդի պարագաները․
• կոսմետիկական լոսյոններով տոգորված անձեռոցիկները
• հոտազերծիչները մարդու կամ կենդանիների համար.
• օդի բուրավետիչները.
• կպչուն պիտակները եղունգների համար․
• ողորկելու մոմերը․
• ապակե հղկաթուղթը։

Դասում ներառված չեն, մասնավորապես
՝
• բաղադրամասերը, որոնք օգտագործվում են կոսմետիկայի և դեղագործական ապրանքների արտադրության մեջ, ինչպիսիք են՝ վիտամինները, կոնսերվանտները և հակաօքսիդանտները (դաս 1).
• ճարպազերծող պատրաստուկները, որոնք օգտագործվում են արտադրական գործընթացներում (դաս 1)․
• ծխնելույզների մաքրման քիմիական նյութերը (դաս 1)․
• հոտազերծիչները, բացառությամբ մարդկանց կամ կենդանիների համար նախատեսվածների (դաս 5)․
• բուժիչ շամպունները, օճառները, լոսյոնները, ատամի մածուկները (դաս 5)․
• զմռնիտե սղոցիկները, սայրերը, սրաքարերը և հեսանաքարերը (ձեռքի գործիքներ) (դաս 8)․
• կոսմետիկական և մաքրող պարագաները, օրինակ՝ դիմահարդարման խոզանակները (դաս 21)․
• լաթերը և բարձիկները մաքրություն անելու համար (դաս 21)։

դաս 4. տեխնիկական յուղեր և քսուքներ, մոմեր. քսանյութեր. փոշու կլանման, թրջման և կապակցման բաղադրություններ. վառելիք և նյութեր լուսավորման նպատակների համար. մոմեր, պատրույգներ լուսավորման համար։

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

Դասում հիմնականում ներառված են տեխնիկական յուղերը և քսուքները, վառելանյութերը և լուսավորող նյութերը։

Դասում ներառված են, մասնավորապես
՝
• յուղերը աղյուսե շարվածքը կամ կաշին պահպանելու համար․
• մոմը (հումք), մոմը արդյունաբերական նպատակների համար․
• էլեկտրական էներգիան․
• շարժիչային վառելիքը, կեսավառելիքը․
• ոչ քիմիական հավելանյութերը վառելիքի համար ․
• որպես վառելիք օգտագործվող փայտանյութը։

Դասում ներառված չեն, մասնավորապես՝

• որոշակի հատուկ տեխնիկական յուղերը և քսուքները, օրինակ՝ յուղերը կաշվի դաբաղման համար (դաս 1)․
• պաշտպանական յուղերը փայտանյութի համար, հակակոռոզիական յուղերը և քսուքները (դաս 2)․
• եթերային յուղերը (դաս 3)․
• մերսման մոմերը կոսմետիկական (դաս 4) և բուժական (դաս 5) նպատակների համար ․
• որոշակի հատուկ մոմերը, օրինակ՝ մոմային մածիկները ծառերը պատվաստելու համար (այգեգործական եփուկ) (դաս 1), դերձակի մոմը, ողորկելու մոմերը, մազերը հեռացնելու մոմերը (դաս 3), ատամնաբուժական մոմերը (դաս 5), զմուռսը (դաս 16)․
• պատրույգները՝ հեղուկ վառելիքով վառարանների համար (դաս 11) և վառիչների համար հարմարեցված պատրույգները (դաս 34):

դաս 5. դեղագործական արտադրանք, բժշկական և անասնաբուժական պատրաստուկներ. հիգիենիկ պատրաստուկներ բուժական նպատակների համար. դիետիկ սնունդ և նյութեր բուժական կամ անասնաբուժական նպատակների համար, մանկական սնունդ. կենսաակտիվ սննդային հավելումներ մարդու կամ կենդանիների համար. սպեղանալաթեր, վիրակապման նյութեր. ատամնալցման և ատամների ծեփապատճեններ պատրաստելու նյութեր. ախտահանիչ միջոցներ. վնասատու կենդանիների ոչնչացման պատրաստուկներ. ֆունգիցիդներ, հերբիցիդներ։

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

Դասում հիմնականում ներառված են դեղագործական և այլ պատրաստուկներ բժշկական կամ անասնաբուժական նպատակների համար:

Դասում ներառված են, մասնավորապես՝

• հիգիենիկ պատրաստուկները անձնական հիգիենայի համար, բացառությամբ արդուզարդի պարագաների․
• խանձարուրները երեխաների և անմիզապահությամբ տառապողների համար․
• հոտազերծիչները, բացառությամբ մարդկանց կամ կենդանիների համար նախատեսվածների․
• բուժիչ շամպունները, օճառները, լոսյոնները, ատամի մածուկները․
• սննդային հավելումները, ներառյալ՝ դիետիկ, որպես հավելումներ առորյա օրաբաժնին կամ առողջարար նպատակով օգտագործման համար.
• բժշկական կամ անասնաբուժական օգտագործման համար հարմարեցված սննդամթերքի փոխարինիչները, դիետիկ սնունդը և խմիչքները:

Դասում ներառված չեն, մասնավորապես՝

• բաղադրամասերը, որոնք օգտագործվում են դեղագործական ապրանքների արտադրության համար, ինչպիսիք են՝ վիտամինները, կոնսերվանտները և հակաօքսիդանտները (դաս 1).
• հիգիենիկ պատրաստուկները, ինչպիսիք են՝ ոչ թերապեւտիկ արդուզարդի պարագաները (դաս 3)․
• անձնական օգտագործման համար հոտազերծիչները (օծանելիք) (դաս 3)․
• պահող կալանդներ, ոսկրաբուժական վիրակապեր (դաս 10).
• սննդամթերքի փոխարինիչները, դիետիկ սնունդը և խմիչքները, որոնք նախատեսված չեն բժշկական կամ անասնաբուժական օգտագործման համար, որոնք պետք է դասակարգվեն համապատասխան սննդի կամ ըմպելիքների դասերում, օրինակ՝ ցածր կալորիականությամբ կարտոֆիլի չիպսերը (դաս 29), հացահատիկային սալիկները պրոտեինի բարձր պարունակությամբ (դաս 30), իզոտոնիկ ըմպելիքները (դաս 32):

դաս 6. սովորական մետաղներ և դրանց համահալվածքներ. հանքանյութեր. շինարարական մետաղյա նյութեր. շարժական մետաղյա կառուցվածքներ և շինություններ. ոչ էլեկտրական սովորական մետաղյա ճոպաններ և լարեր. մետաղյա և երկաթակապ փոքր իրեր. մետաղյա բեռնարկղեր պահպանման և փոխադրման համար. անկիզելի պահարաններ:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

Դասում հիմնականում ներառված են չմշակված և մասնակի մշակված սովորական մետաղները և հանքաքարերը, ինչպես նաև մշակված սովորական մետաղներից պատրաստված ապրանքները։

Դասում ներառված են, մասնավորապես՝

• մետաղական նրբաթիթեղը և փոշին, որոնք օգտագործվում են հետագա մշակման համար, օրինակ՝ 3D տպագրության համար․
• մետաղյա շինանյութերը, ինչպիսիք են՝ երկաթգծերի, խողովակների և խողովակաշարերի մետաղական նյութերը․
• մանր մետաղական և երկաթեղեն իրերը, օրինակ՝ հեղույսները, պտուտակները, մեխերը, կահույքի անվիկները, լուսամուտի սողնակները․
• մետաղական շարժական կառույցները և կառուցվածքները, ինչպիսիք են՝ հավաքովի տները, լողավազանները, վայրի կենդանիների համար վանդակները, գլդոնները․
• սովորական մետաղներից որոշակի ապրանքները, որոնք չեն դասակարգվում ըստ իրենց գործառույթների կամ նպատակների, օրինակ` սովորական մետաղներից պատրաստված ցանկացած նշանակության արկղերը, սովորական մետաղներից պատրաստված արձանները, կիսանդրիները և արվեստի ոլորտի այլ առարկաները:

Դասում ներառված չեն, մասնավորապես՝

• մետաղները և հանքաքարերը, որոնք օգտագործվում են որպես քիմիական նյութեր արդյունաբերության կամ գիտական հետազոտությունների մեջ իրենց քիմիական հատկությունների համար, օրինակ՝ բոքսիտները, սնդիկը, ծարիրը, ալկալիական և հողալկալիական մետաղները (դաս 1)
• թերթավոր և փոշենման մետաղները, որոնք օգտագործվում են գեղարվեստադեկորատիվ նպատակների և գեղարվեստական տպագրության համար (դաս 2)․
• էլեկտրական մալուխները (դաս 9), ոչ էլեկտրական և ոչ մետաղական մալուխները և լարերը (դաս 22)․
• խողովակները, որպես սանիտարական սարքավորումների մասեր (դաս 11), ճկուն խողովակները և ոչ մետաղական խողովակաշարերը (դաս 17), կոշտ խողովակները (դաս 19)․
• վանդակները ներսենյակային կենդանիների համար (դաս 21)․
• սովորական մետաղներից պատրաստված ապրանքները, որոնք դասակարգված են իրենց գործառույթներին կամ նպատակներին համապատասխան, օրինակ` ձեռքի շարժակով ձեռքի գործիքները (դաս 8), թղթի ամրակները (դաս 16), կահույքը (դաս 20), խոհանոցային պարագաները (դաս 21), կենցաղային տարողությունները (դաս 21):

դաս 7. մեքենաներ, հաստոցներ, էլեկտրական գործիքներ. շարժիչներ, բացառությամբ վերգետնյա տրանսպորտային միջոցների համար նախատեսվածների). մեքենաների կցորդիչներ և փոխանցման տարրեր, բացառությամբ վերգետնյա տրանսպորտային միջոցների համար նախատեսվածների. գյուղատնտեսական գործիքներ, բացառությամբ ձեռքով կառավարվողների. ինկուբատորներ հավկիթների համար. առևտրի ավտոմատներ:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

Դասում հիմնականում ներառված են մեքենաները, հաստոցները, մոտորները և շարժիչները։

Դասում ներառված են, մասնավորապես՝
• բոլոր տեսակի շարժիչների մասերը, ինչպիսիք են՝ մեկնասարքերը, սկսնակները, խլարարները և գլանները ամեն տեսակի շարժիչների համար
• մաքրման և ողորկման էլեկտրական հարմարանքները, ինչպիսիք են՝ էլեկտրական սարքերը կոշիկները մաքրելու համար, գորգամաքրման էլեկտրական մեքենաները և սարքերը և փոշեկուլները․
• 3D-տպիչները․
• արդյունաբերական ռոբոտները․
• որոշակի հատուկ տեսակի տրանսպորտային միջոցները, բացառությամբ փոխադրումների համար նախատեսվածների, ինչպիսիք են՝ ճանապարհներն ավլող մեքենաները, ճանապարհաշինական մեքենաները, բուլդոզերները, ձյունամաքրիչները և ռետինե պաշտպանաշերտերը՝ որպես թրթուրների մասեր այդ մեքենաների համար։

Դասում ներառված չեն, մասնավորապես՝

• ձեռքի գործիքները և սարքերը (դաս 8)
• արհեստական բանականությամբ մարդանման ռոբոտները, լաբորատոր ռոբոտները, ուսուցողական ռոբոտները, անվտանգության ապահովման ռոբոտները (դաս 9), վիրաբուժական ռոբոտները (դաս 10), ռոբոտացված ավտոմեքենաները (դաս 12), ռոբոտացված հարվածային գործիքները (երաժշտական գործիքներ) (դաս 15), խաղալիք ռոբոտները (դաս 28)․
• վերգետնյա տրանսպորտային միջոցների մոտորները և շարժիչները (դաս 12)․
• թրթուրները տրանսպորտային միջոցների և տրակտորների համար (դաս 12)․
• որոշակի հատուկ մեքենաները, ինչպիսիք են՝ բանկոմատները (դաս 9), շնչադիմակները արհեստական շնչառության համար (դաս 10), սառնարանային ապարատները և մեքենաները (դաս 11):

դաս 8. ձեռքի գործիքներ, ձեռքով կառավարվող. դանակավոր իրեր, պատառաքաղներ և գդալներ. սառը զենք, բացառությամբ հրազենի. ածելիներ։

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

Դասում հիմնականում ներառված են ձեռքով կառավարվող սարքերը և գործիքները, որոնք նախատեսված են այնպիսի աշխատանքների համար, ինչպիսիք են՝ հորատելը, կտրելը, դակելը։

Դասում ներառված են, մասնավորապես՝

• ձեռքով կառավարվող գյուղատնտեսական, այգեգործական, կանաչապատման գործիքները․
• հյուսնագործների, արվեստագետների և այլ արհեստավորների համար նախատեսված ձեռքով կառավարվող գործիքները, ինչպիսիք են՝ մուրճերը, դուրերը և փորագրիչները․
• ձեռքով կառավարվող ձեռքի գործիքների կոթերը, ինչպիսիք են՝ դանակները և գերանդիները․
• անհատական խնամքի և մարմնի արվեստի համար էլեկտրական և ոչ էլեկտրական ձեռքի սարքերը, ինչպիսիք են՝ ածելիները, մազերը գանգրացնող սարքերը, դաջվածքի, ինչպես նաև մանիկյուրի և պեդիկյուրի սարքերը․
• ձեռքի պոմպերը․
• սեղանի սպասքը, ինչպիսիք են՝ դանակները, պատառաքաղները և գդալները, ներառյալ՝ թանկարժեք մետաղներից պատրաստվածները։

Դասում ներառված չեն, մասնավորապես՝

• շարժիչով աշխատող գործիքները և սարքերը (դաս 7)․
• վիրաբուժական կտրող գործիքները (դաս 10)․
• հեծանիվների դողերի պոմպերը (դաս 12), հատուկ հարմարեցված խաղագնդակների համար պոմպերը (դաս 28)․
• ձեռքի զենքը որպես հրազեն (դաս 13)
• թուղթ կտրող դանակները և թղթի մանրատիչները գրասենյակային նպատակների համար (դաս 16)․
• իրենց գործառույթներին կամ նպատակներին համապատասխան տարբեր դասերում դասակարգված օբյեկտների համար նախատեսված բռնակները, օրինակ` բռնակները գավազանների համար, բռնակները հովանոցների համար (դաս 18), ցախավելների բռնակները (դաս 21)․
• տնային սպասքը, օրինակ՝ շաքարի ունելիները, սառույցի ունելիները, թիակները տորթի համար, սպասքի շերեփները, խոհանոցային սպասքը, օրինակ՝ գդալները խառնելու համար, վարսանգները և հավանգները, ընկույզի կոտրիչները և փոքրիկ թիակները (դաս 21)․
• սուսերամարտի զենքերը (դաս 28)։

դաս 9
. գիտական, հետազոտական, նավագնացական, եկրաբաշխական, լուսանկարչական, կինոնկարահանման, տեսալսողական, օպտիկական, կշռման, չափման, ազդանշանման, հայտնաբերման, փորձարկման, զննման, փրկարարական և ուսուցման սարքեր և գործիքներ. էլեկտրականության բաշխման կամ սպառման կարգավորման կամ վերահսկման, հաղորդման, միացման, փոխակերպման, կուտակման սարքեր և գործիքներ. ձայնի, պատկերի կամ տեղեկատվության գրառման, հաղորդման, վերարտադրման կամ մշակման սարքեր և գործիքներ. գրառված և ներբեռնվող տեղեկակիրներ, համակարգչային ծրագրային ապահովում, թվային կամ անալոգային տեղեկատվության գրառման և պահպանման դատարկ տեղեկակիրներ․ կանխավճարով աշխատող ապարատների մեխանիզմներ. դրամարկղային ապարատներ, հաշվիչ սարքեր․ համակարգիչներ և համակարգիչներին կից սարքեր․ սուզազգեստներ, ջրասուզակների դիմապանակներ, ականջի ներդրակներ ջրասուզակների համար, քթասեղմիչներ ջրասուզակների և լողորդների համար, ջրասուզակների ձեռնոցներ, շնչառական ապարատներ ստորջրյա լողի համար․ կրակմարիչներ։

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

Դասում հիմնականում ներառված են գիտական կամ հետազոտական ապարատները և գործիքները, տեսաձայնային և տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորումները, ինչպես նաև փրկարարական և անվտանգություն ապահովող սարքերը:

Դասում ներառված են, մասնավորապես՝

• լաբորատորիաներում գիտական հետազոտությունների սարքերը և գործիքները․
• ուսուցանող սարքերը և մարզասարքերը, ինչպիսիք են՝ վերակենդանացման մանեկենները, տրանսպորտային միջոցների կառավարման կամ ստուգման նմանակիչները,
• թռչող, ջրային և անօդաչու ապարատների, ինչպիսիք են՝ նավագնացական սարքերի, հաղորդիչների, չափիչ սարքերի, դիրքորոշման համաշխարհային համակարգի (GPS) ապարատների, ավտոմատ կառավարման սարքերի հսկողության և վերահսկման համար սարքերը և գործիքները.
• անվտանգության սարքերը և գործիքները, ինչպիսիք են՝ անվտանգության ցանցերը, ազդանշանային լույսերը, լուսացույցները, հրշեջ ավտոմեքենաները, ձայնային ազդանշանային սարքերը, անվտանգության մետաղանշանները որպես՝ կոդավորման սարքեր․
• հագուստը, որը պաշտպանում է լուրջ կամ կյանքին սպառնացող վնասվածքներից, օրինակ՝ դժբախտ պատահարներից, ճառագայթումից և կրակից պաշտպանող հագուստը, զրահաբաճկոնները, սպորտային պաշտպանական սաղավարտները, սպորտային սաղավարտները, սպորտային սարքերը ատամները պաշտպանելու համար (կապպա), հատուկ պաշտպանիչ կոմբինեզոնները օդաչուների համար, ծնկակալները բանվորների համար․
• օպտիկական սարքերը և գործիքները, ինչպիսիք են՝ ակնոցները, հպաոսպնյակները, խոշորացույցները, հայելիները զննման աշխատանքների համար, դիտանցքերը (դռան վրա)․
• մագնիսները․
• սմարթ-ժամացույցները, մարմնի վրա կրվող սարքերը ֆիզիկական ակտիվությանը հետևելու համար․
• խաղաղեկերը համակարգիչների համար, բացառությամբ տեսախաղերի համար նախատեսվածների, վիրտուալ իրականության գլխադիր սաղավարտները, խելացի ակնոցները․
• ակնոցների պատյանները, սմարթֆոնների պատյանները, լուսանկարչական ապարատների և լուսանկարչական պարագաների հատուկ պատյանները․
• բանկոմատները, հաշիվները դուրս գրելու սարքերը, նյութերը փորձարկելու մեքենաները և սարքերը․
• լիցքավորող սարքերը և մարտկոցները էլեկտրոնային սիգարետների համար․
• էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումները երաժշտական գործիքների համար․
• լաբորատոր ռոբոտները, ուսուցողական ռոբոտները, անվտանգության ապահովման ռոբոտները, արհեստական բանականությամբ մարդանման ռոբոտները․

Դասում ներառված չեն, մասնավորապես՝
• կառավարման լծակները՝ որպես մեքենայի մասեր, բացի խաղային մեքենաների համար նախատեսվածներից (դաս 7), տրանսպորտային միջոցների կառավարման բռնակները (դաս 12), տեսախաղերի համար խաղաղեկերը, խաղերի և խաղալիքների կոնսոլների կառավարման վահանակները․ (դաս 28)․
• կանխավճարով աշխատող ավտոմատները, որոնք դասակարգված են իրենց գործառույթներին կամ նպատակներին համապատասխան, օրինակ՝ կանխավճարով աշխատող լվացքի մեքենաները (դաս 7), կանխավճարով աշխատող բիլիարդի սեղանները (դաս 28).
• արդյունաբերական ռոբոտներ (դաս 7), վիրաբուժական ռոբոտներ (դաս 10), խաղալիք ռոբոտները (դաս 28)․
• զարկերակի չափման համար սարքերը, սրտի աշխատանքը դիտարկող սարքերը, մարմնի կազմությունը հսկող-չափող սարքերը (դաս 10)․
• լաբորատոր լամպերը, լաբորատորիայի այրոցները (դաս 11)․
• ստորջրյա լուսարձակները (դաս 11)․
• պայթուցիկները ազդասարքերի համար, ազդանշանային հրթիռները (դաս 13).
• hյուսվածքաբանական կտրվածքները (դիտողական պիտույքներ), կենսաբանական կտրվածքները մանրադիտակով ուսումնասիրելու համար որպես ուսուցողական նյութեր (դաս 16).
• սպորտի որոշակի տեսակներով զբաղվելու համար հագուստները և հանդերձանքները, ինչպիսիք են՝ պաշտպանիչ միջադիրները որպես սպորտային հանդերձանքի տարրեր, սուսերամարտի դիմակները, բռնցքամարտի ձեռնոցները (դաս 28):

դաս 10. վիրաբուժական, բժշկական, ատամնաբուժական և անասնաբուժական սարքեր և գործիքներ, վերջություների պրոթեզներ, աչքերի և ատամների պրոթեզներ. ոսկրաբուժական իրեր. նյութեր կարեր դնելու համար. հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված թերապևտիկ և օժանդակ սարքեր. մերսման ապարատներ․ ապարատներ, սարքավորումներ և իրեր նորածինների համար․ ապարատներ, սարքեր և իրեր սեռական ակտիվության համար:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
Դասում հիմնականում ներառված են վիրաբուժական, բժշկական, ատամնաբուժական և անասնաբուժական սարքերը, գործիքները և իրերը, որոնք օգտագործվում են մարդկանց և կենդանիների կենսագործունեության կամ առողջական վիճակի ախտորոշման, բուժման կամ բարելավման համար։

Դասում ներառված են, մասնավորապես՝
• պահող կալանդներ, ոսկրաբուժական վիրակապեր ․
• բժշկական նպատակներով օգտագործվող հատուկ հագուստը, օրինակ՝ սեղմող (կոմպրեսիոն) հագուստը, երակների լայնացման ժամանակ օգտագործվող գուլպաները, զսպաշապիկները, ոսկրահարդար կոշիկները․
• դաշտանաշրջանի, հակաբեղմնավորման և ծննդաբերության համար նախատեսված իրերը, գործիքները և սարքավորումները, օրինակ, դաշտանային թասակիկները, արգանդային (հեշտոցային) օղակները, պահպանակները, ծննդաբերության ներքնակները, մանկաբարձական աքցանները․
• թերապևտիկ և սինթետիկ նյութերից պրոթեզավորման համար պատրաստված արհեստական իրերը և գործիքները, օրինակ՝ վիրաբուժական ներպատվաստիչները, կրծքի պրոթեզները, ուղեղի էլեկտրախթանիչները, ոսկորի սևեռակման համար կենսաքայքայիչ իմպլանտները․
• բժշկական նպատակներով օգտագործվող հատուկ կահույքը՝ օրինակ, բժշկական կամ ատամնաբուժական նպատակներով բազկաթոռները, բուժական նպատակներով փչովի ներքնակները, վիրահատական սեղանները.

Դասում ներառված չեն, մասնավորապես՝

• բժշկական վիրակապման նյութերը, կլանող հիգիենիկ իրերը, ինչպիսիք են՝ սպեղանիները, կալանդները և վիրակապերի համար թանզիֆները, կրծքով կերակրելիս օգտագործելու համար բարձիկները, մանկական և անմիզապահությամբ տառապողների համար խանձարուրները, տամպոնները (դաս 5)․
• կենդանի հյուսվածքներից վիրաբուժական հյուսվածքապատվաստները
• ծխախոտ չպարունակող սիգարետները բժշկական նպատակների համար (դաս 5) և էլեկտրոնային սիգարետները (դաս 34)․
• անդամալույծի բազկաթոռները և սահմանափակ հնարավորություններով անձանց համար սկուտերները (դաս 12)․
• մերսման սեղանները և հիվանդանոցային մահճակալները (դաս 20):

դաս 11. լուսավորման, ջեռուցման, հովացման, շոգու արտադրման, սննդամթերքի ջերմամշակման, սառեցման, չորացման, օդափոխման, ջրաբաշխման և սանիտարատեխնիկական սարքեր և տեղակայանքներ:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
Դասում հիմնականում ներառված են շրջակա միջավայրի վիճակի վերահսկման սարքերը և սարքավորումները, մասնավորապես՝ լուսավորման, սննդի պատրաստման, սառեցման և սանիտարական մշակման սարքերը և սարքավորումները:

Դասում ներառված են, մասնավորապես՝

• օդի լավորակման տեղակայանքներ․
• վառարանները, բացառությամբ լաբորատոր վառարանների, օրինակ՝ ատամնաբուժական վառարանները, միկրոալիքային վառարանները, հացաթխման (փռի) համար վառարանները ․
• վառարանները՝ որպես ջեռուցիչ սարքեր․
• արևային ջերմային հավաքիչները․
• ծխնելույզների ծխանցքերը, ծխանցքերի սահափականները, օջախները, սենյակային բուխարիները․
• մանրէազերծիչները, աղբայրիչները․
• լուսավորման սարքերը, ինչպիսիք են` լյումինեսցենտային խողովակները լուսավորման համար, լուսարձակները, շենքերի լուսավորվող համարները, տրանսպորտային միջոցների անդրադարձիչները, տրանսպորտային միջոցների համար լապտերները․
• լամպերը, օրինակ՝ էլեկտրական լամպերը, գազալցված լամպերը, լաբորատոր լամպերը, յուղային լամպերը, փողոցային լապտերները, պայթանվտանգ լամպերը․
• արևայրուքի համար ապարատները՝ որպես սոլյարիումներ․
• լոգարանների համար սանիտարատեխնիկական տեղակայանքները և սարքավորանքը․
• զուգարանները, միզամանները․
• շատրվաններ, շոկոլադային շատրվաններ․
• էլեկտրատաքացմամբ բարձերը, ծածկոցները, բացառությամբ բժշկական նպատակներով օգտագործվողների․
• ջերմակները․
• էլեկտրական ջեռուցմամբ հագուստ․
• յոգուրտ պատրաստելու էլեկտրական սարքերը, հաց թխելու սարքերը, սրճեփները, պաղպաղակ պատրաստելու մեքենաներ․
• սառույց պատրաստելու համար սարքերը և մեքենաները։

Դասում ներառված չեն, մասնավորապես՝

• գոլորշու արտադրության համար նախատեսված սարքերը՝ որպես մեքենաների մասեր (դաս 07)․
• հոսանքի գեներատորները, էլեկտրական գեներատորները (դաս 07)․
• զոդալամպերը (դաս 07), օպտիկական լամպերը, լաբորատորիաների համար լամպերը (դաս 09), բժշկական նպատակների համար լամպերը (դաս 10)․
• lաբորատորիայի վառարաններ (դաս 09).
• ֆոտոգալվանական տարրերը (դաս 09).
• ազդանշանային լույսերը (դաս 09).
• էլեկտրատաքացմամբ բարձերը, ծածկոցները, բժշկական նպատակների համար (դաս 10)․
• մանկական լոգարանները (դաս 21)․
• ոչ էլեկտրական դյուրակիր սառցապահարաններ (դաս 21)․
• սնունդ պատրաստելու համար խոհանոցային սպասքը, որը չունի ներկառուցված ջերմային աղբյուր, օրինակ՝ գրիլները, ռաշպերները, ոչ էլեկտրական վաֆլե կաղապարները, ոչ էլեկտրական ճնշումային վառարանները (դաս 21)․
• ոտքերի համար ոչ էլեկտրական մուֆտաները (դաս 25):

դաս 12. տրանսպորտային միջոցներ. ցամաքով, օդով կամ ջրով տեղաշարժվող ապարատներ:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
Դասում հիմնականում ներառված են տրանսպորտային միջոցները և սարքավորումները՝ ցամաքով, օդով կամ ջրով մարդկանց կամ ապրանքների փոխադրման համար:

Դասում ներառված են, մասնավորապես՝
• ցամաքային տրանսպորտային միջոցների համար շարժիչները․
• ցամաքային տրանսպորտային միջոցների համար կցորդիչները և փոխհաղորդակները ․
• աերոսահանավերը․
• հեռակառավարվող տրանսպորտային միջոցները, բացառությամբ խաղալիքների․
• տրանսպորտային միջոցների մասերը, օրինակ՝ թափարգելները, հողմապակիները, ղեկանիվները, տրանսպորտային միջոցների անիվների համար դողերը, ինչպես նաև թրթուրները (թրթուրային ժապավեններ)։

Դասում ներառված չեն, մասնավորապես՝
• երկաթուղիների ռելսուղիների համար մետաղյա նյութերը (դաս 06)․
• շարժիչները, կցորդիչները և փոխհաղորդակները, բացառությամբ ցամաքային տրանսպորտային միջոցների համար օգտագործվողների (դաս 07)․
• բոլոր տեսակի շարժիչների մասերը, օրինակ՝ շարժիչների մեկնասարքերը, խլարարները և գլանները (դաս 07)․
• ռետինե թրթուրները՝ որպես մասեր շինարարական, հանքարդյունաբերական, գյուղատնտեսական և այլ ծանր աշխատանքային թրթուրավոր մեքենաների համար (դաս 07)․
• մանուկների համար եռանիվ խաղալիք հեծանիվները և խաղալիք ինքնագլորները (դաս 28).
• որոշակի հատուկ տրանսպորտային միջոցները և անվավոր սարքավորումները ոչ փոխադրման համար, օրինակ՝ ճանապարհներն ավլող ինքնագնաց մեքենաները (դաս 07), հրշեջ ավտոմեքենաները (դաս 09), սպասարկման սեղանները (դաս 20).
• տրանսպորտային միջոցների որոշակի մասերը, ինչպիսիք են՝ տրանսպորտային միջոցների էլեկտրական կուտակիչները, անցած տարածության հաշվիչները, ռադիոսարքերը (դաս 09), մեքենաների և հեծանիվների լապտերները (դաս 11), ավտոմեքենաների համար գորգեր (դաս 27):

դաս 13. հրազեն. ռազմամթերք և արկեր. պայթուցիկ նյութեր. հրավառելիք:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
Դասում հիմնականում ներառված են հրազենային և հրատեխնիկական արտադրանք։

Դասում ներառված են, մասնավորապես՝
• փրկարարական, պայթուցիկ կամ հրատեխնիկական ազդանշանները
• մառախուղի ժամանակ օգտագործվող պայթյունային ազդանշանիչները, ազդանշանային հրթիռները․
• օդաճնշական ատրճանակները՝ որպես զենք․
• զենքերի սրակալները․
• որսորդական հրազենը։

Դասում ներառված չեն, մասնավորապես՝
• զենքի համար թանձր քսուքները (դաս 04)․
• շեղբերը՝ որպես զենքեր (դաս 08)․
• սառը զենքը (դաս 08)․
• հակամառախուղային ազդասարքերը, բացառությամբ պայթուցիկների, փրկարարական լազերային ազդանշանային լույսերը (դաս 09)․
• հրազենի համար օպտիկական նշանոցները (դաս 09)․
• կերոնները (դաս 11)․
• Սուրբ ծննդյան հրթիռները (դաս 28)․
• հրապատիճները՝ որպես խաղալիքներ (դաս 28)․
• օդաճնշական խաղալիք ատրճանակները (դաս 28)․
• լուցկիներ (դաս 34):

դաս 14. ազնիվ մետաղներ և դրանց համահալվածքներ. ոսկերչական իրեր, զարդեր, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր. ժամացույցներ և այլ ժամանակաչափ սարքեր:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

Դասում հիմնականում ներառված են թանկարժեք մետաղները և թանկարժեք մետաղներից պատրաստված որոշակի ապրանքները կամ դրանցով պատվածները, ինչպես նաև ոսկերչական իրերը, ժամացույցները և դրանց բաղադրիչ մասերը:

Դասում ներառված են, մասնավորապես՝

• թանկարժեք իրերը, այդ թվում՝ դրանց նմանակումները, օրինակ՝ ստրաս (արհեստական՝ կեղծ ադամանդ)․
• թևքաճարմանդները, փողկապների գնդասեղները, փողկապների սեղմիչները․
• բանալիների օղակները և դրանց հուռութները․
• ոսկերչական իրերի համար կախազարդերը․
• զարդատուփերը․
• ժամացույցների և ոսկերչական իրերի մասերը, օրինակ՝ թանկարժեք իրերի համար օղլակները և ուլունքները, ժամացույցների ընթացային մեխանիզմները, ժամացույցների սլաքները, ձեռքի ժամացույցների զսպանակները, ձեռքի ժամացույցների ապակիները։

Դասում ներառված չեն, մասնավորապես՝

• սմարթ-ժամացույցները (դաս 09)․
• հուռութները (կախազարդեր), բացի թանկարժեք իրերի, բանալիների օղակների կամ շղթաների համար նախատեսվածներից (դաս 26)․
• արվեստի օբյեկտները, բացի թանկարժեք մետաղներից կամ դրանցով պատվածներից պատրաստվածները, որոնք դասակարգված են այն մետաղներին համապատասխան, որոնցից պատրաստված են, օրինակ՝ սովորական մետաղներից (դաս 06), քարից, բետոնից կամ մարմարից (դաս 19), փայտից, մոմից, ծեփից կամ պլաստմասսայից (դաս 20), ճենապակուց, խեցեղենից, հախճապակուց, թրծակավից կամ ապակուց (դաս 21) պատրաստված գեղարվեստական իրերը.
• ազնիվ մետաղներից պատրաստված կամ դրանցով պատված որոշակի իրերը, որոնք դասակարգված են իրենց գործառույթներին կամ նպատակներին համապատասխան, օրինակ՝ թերթավոր և փոշենման մետաղները, որոնք օգտագործվում են գեղարվեստադեկորատիվ նպատակների և գեղարվեստական տպագրության համար (դաս 02), ատամների համար ոսկու ամալգամները (սնդկազոդք) (դաս 05), դանակավոր իրերը (դաս 08), էլեկտրական հպակները (դաս 09), ոսկե գրչածայրերը (դաս 16), թրմելու թեյամանները (դաս 21), ոսկով և արծաթով ասեղնագործված իրերը (դաս 26), սիգարների արկղերը (դաս 34)։

դաս 15. երաժշտական գործիքներ․ նոտակալներ և երաժշտական գործիքների դրոցներ․ չափ տալու ձողիկներ (խմբավարի):

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

Դասում հիմնականում ներառված են երաժշտական գործիքները, դրանց մասերը և պարագաները:

Դասում ներառված են, մասնավորապես՝
• մեխանիկական երաժշտական գործիքները և դրանց պարագաները, օրինակ՝ երգեհոնիկները, մեխանիկական դաշնամուրները, մեխանիկական դաշնամուրների ձայնն ուժգնացնող կարգավորիչները, ռոբոտացված հարվածային գործիքները․
• երաժշտական արկղիկները
• էլեկտրական և էլեկտրոնային երաժշտական գործիքները․
• երաժշտական գործիքների նվագալարերը, ականջները, ոտնակները, լեզվակավոր փողային գործիքները․
• կամերտոնները, լարային գործիքները լարելու բանալիները ․
• երաժշտական լարային գործիքների բևեկնախեժը։

Դասում ներառված չեն, մասնավորապես՝
• ձայնի գրառման, հաղորդման, ուժեղացման և վերարտադրման սարքերը, ինչպիսիք են երաժշտական գործիքների համար էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումները, վահ-վահ ոտնակները, ձայնային ինտերֆեյսները, ձայնային խառնիչներ, էքվալայզերներ, որպես ձայնային ապարատներ, ցածր հաճախականության բարձրախոսները (դաս 09)․
• ներբեռնվող երաժշտական ֆայլերը (դաս 09)․
• բեռնելի էլեկտրոնային նոտաները (դաս 09), տպագրված նոտաները (դաս 16)․
• կանխավճարով աշխատող երաժշտական ավտոմատները (դաս 09)․
• մետրոնոմները (դաս 09)․
• երաժշտական բացիկները (դաս 16)։

դաս 16. թուղթ և ստվարաթուղթ. տպագրական արտադրանք. նյութեր կազմարարական աշխատանքների համար. լուսանկարներ. թղթագրենական և գրասենյակային պիտույքներ, բացառությամբ կահույքի. կպչուն նյութեր գրասենյակային կամ կենցաղային նպատակների համար. նյութեր նկարչության համար և պիտույքներ նկարիչների համար. վրձիններ. ուսուցողական նյութեր և դիտողական ձեռնարկներ. պլաստմասսայե թերթեր, ժապավեններ և տոպրակներ փաթեթավորման և կապոցավորման համար. տառաշարեր. տպագրական կլիշեներ:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

Դասում հիմնականում ներառված են թուղթը, ստվարաթուղթը և այդ նյութերից պատրաստված որոշ ապրանքները, ինչպես նաև գրասենյակային պիտույքները:

Դասում ներառված են, մասնավորապես՝
• թուղթ կտրելու դանակները և գործիքները․
• թղթյա իրերը ամրացնելու և պահելու համար պատյանները և հարմարանքները, օրինակ՝ արագակարներ, թղթապանակները, թղթադրամների սեղմիչները, վճարագրերի գրքույկների բռնիչները, թղթի ամրակները, անձնագրերի կազմերը, ալբոմները․
• որոշակի գրասենյակային մեքենաները, ինչպիսիք են՝ գրամեքենաները, կրկնակիչները, գրասենյակային մակնշման մեքենաները, մատիտ սրելու հարմարանքները․
• նկարիչների և դիզայներների համար նկարելու համար իրերը, ինչպիսիք են՝ նկարիչների համար ջրաներկ բացելու բաժակապնակները, նկարակալները, ներկապնակները, ներկարարական գլանիկները, ներկերի արկղերը․
• թղթե որոշ միանգամյա իրերը, օրինակ՝ մանկական թղթե կրծկալները, թղթե թաշկինակները, սեղանի թղթե սպիտակեղենը․
• թղթից և ստվարաթղթից որոշ իրերը, որոնք դասակարգված չեն իրենց գործառույթներին կամ նպատակներին համապատասխան, օրինակ՝ թղթե տոպրակները, ծրարները, տարողությունները թղթե և ստվարաթղթե արձանները, պատկերները, արվեստի գործերը փաթեթավորման համար, ինչպիսինք են՝ պապիեմաշեից արձանիկները, շրջանակված կամ չշրջանակված վիմատիպ նկարները, նկարները, ջրաներկերը․

Դասում ներառված չեն, մասնավորապես
՝
• ներկերը (դաս 02)․
• նկարիչների համար ձեռքի գործիքները, օրինակ՝ մածկիչները, քանդակագործների համար դուրերը (դաս 08)․
• ուսուցանող սարքերը, օրինակ՝ ուսուցման տեսալսողական միջոցները, օգնություն ցուցաբերելուն վարժվելու համար մանեկենները (դաս 09) և մանրակերտները (խաղալիքներ) (դաս 28)․
• թղթից և ստվարաթղթից որոշ իրերը, որոնք դասակարգված են իրենց գործառույթներին կամ նպատակներին համապատասխան, օրինակ՝ լուսանկարչական թուղթը (դաս 01), հղկաթուղթը (դաս 03), թղթե շերտավարագույրները (դաս 20), թղթե բաժակները և ափսեները (դաս 21), անկողնու թղթե սպիտակեղենը (դաս 24), թղթե հագուստը (դաս 25), ծխախոտաթղթերը (դաս 34):

դաս 17. չմշակված կամ մասնակի մշակված կաուչուկ, ռետին, գուտապերչ, ասբեստ, փայլար և այդ նյութերի փոխարինիչներ. արտամղված ձևով պլաստմասսաներ և ռետիններ արտադրության մեջ օգտագործելու համար․ խծուծման, խցանման կամ մեկուսացման նյութեր. ոչ մետաղյա ճկուն խողովակներ:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
Դասում հիմնականում ներառված են էլեկտրա-, ջերմա- և ձայնամեկուսիչ նյութերը և պլաստմասսաները, որոնք արտադրության մեջ օգտագործվում են թերթերի, սալիկների, թիթեղների և ձողերի տեսքով, ինչպես նաև ռետինից, գուտապերչից, կաուչուկից, ասբեստից, փայլարից և այդ նյութերի փոխարինիչներից պատրաստված որոշ ապրանքները:

Դասում ներառված են, մասնավորապես՝
• դողերի պահպանաշերտերը վերականգնելու համար ռետինե նյութերը.
• ջրի մակերևույթի աղտոտումը խոչընդոտող լողուն փակոցները.
• կպչուն ժապավենները, բացառությամբ բժշկականի, գրասենյակայինի կամ կենցաղայինի.
• պլաստմասսայե թաղանթները, բացառությամբ փաթաթման և փաթեթավորման համար օգտագործվողների, օրինակ՝ պատուհանների համար հակաշլացման (գունամշակված) թաղանթները.
• առաձգական թելեր և ռետինե թելեր ոչ մանածագործական նպատակների համար.
• սույն դասում ներառված նյութերից պատրաստված որոշ իրերը, որոնք դասակարգված չեն իրենց գործառույթներին կամ նպատակներին համապատասխան, օրինակ՝ փրփրանյութից ծաղկակալիչները, ռետինից կամ պլաստմասսայից խցկանյութերը, ռետինե խցանները, ռետինե թափարգելները, փաթեթավորման համար ռետինե տոպրակները կամ ծրարները:

Դասում ներառված չեն, մասնավորապես՝

• հրշեջ ծայրապանակները (դասվ 09).
• խողովակները՝ որպես սանիտարատեխնիկական համակարգերի մասեր (դաս 11) և կոշտ խողովակները մետաղական (դաս 06) և ոչ մետաղական (դաս19).
• մեկուսիչ շինարարական ապակիները (դաս 19).
• սույն դասում ներառված նյութերից պատրաստված որոշ իրերը, որոնք դասակարգված են իրենց գործառույթներին կամ նպատակներին համապատասխան, օրինակ՝ բուսախեժերը (դաս 02), ատամնաբուժական նպատակների համար ռետինները (դաս 05), հրշեջների համար ասբեստե առաջակալները (դաս 09), դողերի օդախցիկները նորոգելու համար ինքնասոսնձվող ռետինե կարկատանները (դաս 12), ջնջելու համար ռետինները (դաս 16):

դաս 18. կաշի և կաշվի նմանակումներ. կենդանիների մորթիներ. սնդուկներ և ճամփորդական ճամպրուկներ. անձրևի և արևի հովանոցներ. ձեռնափայտեր. մտրակներ, լծասարքեր և թամբագործական իրեր. պարանոցակապեր, սանձափոկեր և հագուստ կենդանիների համար:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

Դասում հիմնականում ներառված են կաշի, կաշվի նմանակումները և այդ նյութերից պատրաստված որոշակի ապրանքները:

Դասում ներառված են, մասնավորապես՝
• ուղեբեռները և ճամփորդական ճամպրուկները, օրինակ՝ ճամպրուկները, ճամփորդական սնդուկները, ուղեպայուսակները, երեխաներ կրելու համար ուսափոկերով համակները, դպրոցական պայուսակները.
• ուղեբեռների հաշվեպիտակներ.
• այցեքարտերի պատյանները և դրամապանակները.
• կաշվից կամ կաշեստվարաթղթից արկղեր և տուփեր.

Դասում ներառված չեն, մասնավորապես՝
• բժշկական նպատակների համար ձեռնափայտերը (դաս 10).
• մարդու համար կաշվե հագուստը, կոշկեղենը, գլխարկները (դաս 25).
• պայուսակները և պատյանները նախատեսված իրենց մեջ կրելու ապրանքներին, օրինակ՝ դյուրակիր համակարգիչների պայուսակները (դաս 09), տեսախցիկների և լուսանկարչական ապարատների պայուսակները և պատյանները (դաս 09), երաժշտական գործիքների պատյանները (դաս 15), անիվներով կամ առանց անիվների գոլֆի համար պայուսակները, դահուկների և սերֆինգի տախտակների համար հատուկ պատյանները (դաս 28).
• կաշից, կաշվի նմանակումներից և կենդանիների մորթիներից պատրաստված որոշ իրերը, որոնք դասակարգված են իրենց գործառույթներին կամ նպատակներին համապատասխան, օրինակ՝ ածելիներ սրելու կաշվե փոկերը (դաս 08), ողորկման (փայլեցման) համար կաշի (դաս 21), մաքրելու համար թավշակաշի (դաս 21), հագուստի համար կաշվե գոտիներ (դաս 25):

դաս 19. ոչ մետաղյա շինանյութեր. ոչ մետաղյա կոշտ խողովակներ շինարարական նպատակների համար. ասֆալտ, խեժեր, կուպր և բիտում. ոչ մետաղյա շարժական կառուցվածքներ և շինություններ. ոչ մետաղյա հուշարձաններ:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

Դասում հիմնականում ներառված են ոչ մետաղական շինանյութերը:

Դասում ներառված են, մասնավորապես՝
• մասնակի մշակված շինարարական անտառանյութը, օրինակ՝ հեծանները, շերտաձողիկները, շրիշակները, պանելները․
• միաշերտ նրբատախտակը․
• շինարարական ապակի, օրինակ՝ ապակյա սալիկներ, մեկուսիչ շինարարական ապակի, ամրանավորած ապակի․
• հատիկավոր ապակի ճանապարհների գծանշման համար․
• գրանիտը, մարմարը, կոպիճը․
• թրծակավը՝ որպես շինանյութ․
• արեգակնային տարրերով ներկառուցված ոչ մետաղական տանիքապատվածքը․
• ոչ մետաղական շիրմաքարեր․
• քարից, բետոնից կամ մարմարից արձանները, կիսանդրիները և գեղարվեստական իրերը․
• ոչ քարից փոստարկղերը.
• գեոտեքստիլը․
• քսվածքները՝ շինանյութ․
• ոչ մետաղական լաստակները․
• շարժական ոչ մետաղական կառուցվածքները, օրինակ՝ ակվարիումները, մեծավանդակները, դրոշակների կոթերը, ծածկարանները, լողավազանները։

Դասում ներառված չեն, մասնավորապես՝
• ցեմենտի համար պաշտպանիչ նյութերը, ցեմենտին անջրանցիկություն հաղորդելու համար պատրաստուկները (դաս 01)․
• հրակայուն բաղադրությունները (դաս 01)․
• փայտանյութը պաշտպանելու համար միջոցները (դաս 02)․
• շինարարական աշխատանքների ժամանակ կաղապարներից հանելը հեշտացնելու համար յուղերը (դաս 04)․
• փոստարկղերը մետաղական (դաս 06) կամ ոչ մետաղական և ոչ քարից (դաս 20)․
• սովարական մետաղից (դաս 06), ազնիվ մետաղներից (դաս 14), փայտից, մոմից, գիպսից կամ պլաստմասսայից (դաս 20), ճենապակուց, կավից, խեցեղենից, հախճապակուց, թրծակավից կամ ապակուց (դաս 21) արձանները, կիսանդրիները և գեղարվեստական իրերը.
• ոչ մետաղական, ոչ շինարարակ որոշակի խողովակները, օրինակ՝ խողովակները որպես սանիտարատեխնիկական համակարգերի մասեր (դաս 11), ոչ մետաղական ճկուն խողովակները (դաս 17)․
• շենքերը խոնավությունից պաշտպանելու համար մեկուսիչ բաղադրությունները (դաս 17)․
• տրանսպորտային միջոցների պատուհանների ապակիները (կիսաֆաբրիկատներ) (դաս 21).
• թռչունների համար վանդակները (դաս 21).
• փռոցները և խսիրները, լինօլեումը և հատակի այլ պատվածքները (դաս 27).
• անմշակ կամ կեղևով բնափայտը (դաս 31)։

դաս 20. կահույք, հայելիներ, նկարների շրջանակներ. ոչ մետաղական բեռնարկղեր, պահեստավորման և տեղափոխման համար․ չմշակված կամ մասնակի մշակված ոսկոր, եղջյուր, կետոսկր կամ սադափ․ խեցիներ․ ծովի փրփուր․ սաթ:
Դասում հիմնականում ներառված են կահույքը և դրանց մասերը, ինչպես նաև փայտից, խցանափայտից, եղեգից, եղեգնափայտից, հյուսելու շիվերից, եղջյուրից, ոսկորից, փղոսկրից, կետոսկրից, խեցուց, սաթից, սադափից, ծովի փրփուրից և այդ բոլորի փոխարինիչներից կամ պլաստմասսայից պատրաստված որոշ իրերը։

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

Դասում ներառված են, մասնավորապես՝
• մետաղական կահույքը, ճամբարային կահույքը, հրացանների համար կանգնակները, լրագրերի համար ցուցասեղանները․
• փայտից հյուսած ներսի շերտավարագույրները․
• անկողնային պարագաները, օրինակ՝ ներքնակները, մահճակալների հիմքերը, բարձերը․
• հայելիները, կահույքի և հարդարվելու հայելիները․
• համարների գրանցման ոչ մետաղական թիթեղները․
• մանր ոչ մետաղական իրերը, օրինակ՝ հեղույսները, սեղմիչները, կահույքի անիվները, խողովակներն ամրակապելու համար անուրները․
• ոչ մետաղական և ոչ քարից փոստարկղերը։

Դասում ներառված չեն, մասնավորապես՝
• լաբորատորիաների համար (դաս 09) կամ բժշկական (բուժական) նպատակների համար (դաս 05) hատուկ կահույքը.
• արտաքին մետաղական (դաս 06), ոչ մետաղականի և ոչ մանածագործական (դաս 19) և ոչ մանածագործական (դաս 22) շերտավարագույրները․
• անկողնային սպիտակեղենը, վերմակները և քնապարկերը (դաս 24).
• որոշակի տեսակի հատուկ հայելիները, օրինակ՝ անդրադարձիչները (օպտիկա) (դաս 09), հետևի դիտահայելիները (դաս 12), հրազենի համար նշանառության հայելիները (դաս 13).
• որոշակի տեսակի պատրաստված իրերը պատրաստված փայտից, խցանափայտից, եղեգից, եղեգնափայտից, հյուսելու շիվերից, եղջյուրից, ոսկորից, փղոսկրից, կետոսկրից, խեցուց, սաթից, սադափից, ծովի փրփուրից և այդ բոլորի փոխարինիչներից կամ պլաստմասսայից, որոնք դասակարգված են ըստ իրենց գործառույթների կամ նպատակների, օրինակ՝ թանկարժեք իրեր պատրաստելու համար ուլունքները (դաս 14), հատակի փայտե տախտակներ (դաս 19), կենցաղային զամբյուղները (դաս 21), պլաստմասսայե բաժակները (դաս 21), եղեգից պատրաստված խսիրները (դաս 27):

դաս 21. տնային կամ խոհանոցային կահկարասի և սպասք. եփելու և սեղանի սպասք, բացառությամբ դանակների, պատառաքաղների և գդալների․ սանրեր և սպունգներ. խոզանակներ, բացառությամբ նկարչական վրձինների․ խոզանակներ պատրաստելու նյութեր. իրեր մաքրման նպատակների համար. չմշակված կամ մասնակի մշակված ապակի, բացառությամբ շինարարական ապակու. ապակյա, հախճապակյա և ճենապակյա իրեր:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

Դասում հիմնականում ներառված են մանր, ձեռքով կառավարվող պարագաները և կենցաղային և խոհանոցային սպասքը, ինչպես նաև տնային պարագաները կոսմետիկայի և հարդարանքի համար, ապակյա իրերը և որոշակի իրերը պատրաստված ճենապակուց, կավից, խեցեղենից, հախճապակուց, թրծակավից կամ ապակուց:

Դասում ներառված են, մասնավորապես՝
• կենցաղային և խոհանոցային սպասքը, օրինակ՝ ճանճասպանները, լվացքասեղմակները, խառնելու համար գդալները, շերեփները, խցանահանները, ինչպես նաև սպասքավորման իրեր, օրինակ՝ շաքարի ունելիները, սառույցի ունելիները, տորթի համար թիակները և սպասքի շերեփները․
• կենցաղային, խոհանոցային և կերակրի տարողությունները, օրինակ՝ սկահակները, շշերը, խոզուկ-գանձատուփերը, դույլերը, կոկտեյլի ձեռքով թափահարելու խառնիչները, սնունդը ջերմամշակելու համար ամանեղենը և թավաները, ոչ էլեկտրական թեյամաններ և շուտեփուկները․
• փոքր, ձեռքով կառավարվող սարքերը աղալու, կտրատելու, ճզմելու և մանրեցնելու համար, օրինակ՝ սխտորքամիչները, ընկույզի կոտրիչները, վարսանգները, հավանգները․
• ափսեների և սկուտեղի տակդիրները ․
• տնային պարագաները կոսմետիկայի և հարդարանքի համար, օրինակ՝ էլեկտրական և ոչ էլեկտրական սանրերը և ատամի խոզանակները, ատամի թելերը, ոտքերի մատների ոտնահարդարման բաժանիչները, դիմափոշի քսելու աղվափնջիկները, հարդարանքի պարագաների համար պիտոյատուփերը․
• այգեգործական-բանջարաբուծական աշխատանքների համար պարագաները, օրինակ՝ այգեգործական-բանջարաբուծական աշխատանքների համար ձեռնոցները, բույսերի համար արկղերը, այգեգործական ցնցուղները, ցնցուղների համար գլխադիրները․
• սենյակային ակվարիումները, տերարիումները և վիվարիումները։

Դասում ներառված չեն, մասնավորապես՝
• մաքրելու պատրաստուկները (դաս 03).
• պահելու և փոխադրման համար մետաղյա (դաս 06) և ոչ մետաղյա (դաս 20) բեռնարկղեր.
• էլեկտրականությամբ աշխատող աղալու, կտրատելու, ճզմելու և մանրեցնելու համար փոքր ապարատները (դաս 07).
• ածելիները և սափրվելու սարքերը, մազերը և եղունգներ կտրելու գործիքները, մատնահարդարման և ոտնահարդարման համար էլեկտրական և ոչ էլեկտրական գործիքները, օրինակ՝ մատնահարդարման համար գործիքների հավաքակազմերը, ստվարաթղթից զմռնիտե սղոցիկները, ծլեպները հեռացնելու ունելիները (դաս 08)․
• սեղանի սպասք (դաս 08), ձեռքով կառավարվող կտրող խոհանոցային գործիքները, օրինակ՝ բանջարակտրատիչները, պիցա և պանիր կտրելու դանակները (դաս 08)․
• ոջիլների դեմ սանրերը, լեզուն մաքրելու համար քերակները (դաս 10)․
• կերակուր պատրաստելու համար էլեկտրական սպասքը (դաս 11)․
• (հարդարվելու հայելիները (դաս 20)․
• ապակուց, ճենապակուց, հախճապակուց պատրաստված որոշակի իրերը, որոնք դասակարգված են ըստ իրենց գործառույթների կամ նպատակների, օրինակ՝ պրոթեզների համար ատամի ճենապակի (դաս 05), ակնոցների ապակիները (դաս 09), մեկուսիչ ապակե բամբակը (դաս 17), հախճապակյա սալիկները (դաս 19), շինարարական ապակի (դաս 19), մանածագործական նպատակների համար ապակեթելքը (դաս 22):

դաս 22.
ճոպաններ, պարաններ և առասաններ․ ցանցեր․ վրաններ և բրեզենտ․ տենտեր մանածագործական կամ սինթետիկ նյութերից․ առագաստներ․ պարկեր սորուն նյութեր տեղափոխելու և պահելու համար. խծուծման նյութեր, բացառությամբ ռետինե, պլաստմասսայե, թղթե կամ ստվարաթղթե նյութերի:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

Դասում հիմնականում ներառված են կտավ և այլ նյութեր առագաստներ, պարաններ, խծուծման, միջադրման նյութեր և թելքավոր մանածագործվածքային հումք պատրաստելու համար:

Դասում ներառված են, մասնավորապես՝

• բնական կամ արհեստական մանածագործական թելքից, թղթից կամ պլաստմասսայից պատրաստված քուղերը և պարանները․
• ձկնորսական ցանցերը, ցանցաճոճերը և պարանասանդուղքները․
• տրանսպորտային միջոցների անչափս պատյանները․
• պարկերը և տոպրակները, որոնք դասակարգված չեն ըստ իրենց գործառույթների կամ նպատակների, օրինակ՝ լվացքի համար ցանցավոր պարկերը, դիակներ տեղափոխելու համար տոպրակները, փոստային պայուսակները․
• փաթեթավորման մանածագործական տոպրակները ․
• կենդանական և մանածագործական մանրաթելերը, ինչպիսիք են՝ կենդանիների մազերը, բոժոժները, ջուտը (թելատու բույս), մշակված կամ չմշակված բուրդը, չմշակված մետաքսը:

Դասում ներառված չեն, մասնավորապես՝
• մետաղական ճոպանները (դաս 06)․
• երաժշտական գործիքների նվագալարերը (դաս 05) և ձեռնաթիակների (ռակետների) լարերը (դաս 28).
• թղթե կամ ստվարաթղթե (դաս 16), ռետինից կամ պլաստմասսայից (դաս 17) խծուծման նյութերը․
• որոշակի ցանցերը և պայուսակները, որոնք դասակարգված են ըստ իրենց գործառույթի կամ նպատակների, օրինակ՝ փրկարարական ցանցերը (դաս 9), տրանսպորտային միջոցների համար բեռնացանցերը (դաս 12), ճանապարհորդության համար հագուստի պայուսակները (դաս 18), մազերի ցանցերը (դաս 26), գոլֆի պայուսակները (դաս 28), սպորտային ցանցերը (դաս 28);

դաս 23. մանվածք և թելեր մանածագործության համար:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
Դասում հիմնականում ներառված են բնական կամ սինթետիկ մանվածքները և թելերը, որոնք օգտագործվում են մանածագործության համար:

Դասում ներառված են, մասնավորապես՝

• մանածագործական ապակեթելքը, ձգուն, առաձգական մանվածքները․
• ասեղնագործության, կարկատման և կարի համար մանվածքները, ներառյալ՝ մետաղական․
• մետաքսե մանվածքը
• մանած մետաքսը, բամբակե մանվածքը, բրդե մանվածքը։

Դասում ներառված չեն, մասնավորապես՝
• հատուկ նշանակության որոշակի թելեր, օրինակ՝ էլեկտրական լարերի նույնականացման թելերը (դաս 09), վիրաբուժական թելերը (դաս 10), զարդերում օգտագործվող ազնիվ մետաղներից թելերը (դաս 14)․
• ոչ մանածագործական նպատակների համար թելերը, դասակարգված ըստ նյութի, որից պատրաստված են, օրինակ ՝ կապկպվածքի մետաղական (դաս 6) և ոչ մետաղական (դաս 22) թելերը, առաձգական թելերը, ռետինե կամ պլաստմասսայե (դաս 17), ապակեթելքից (դաս 21) թելերը:

դաս 24. գործվածքներ և նրա փոխարինիչներ. սպիտակեղեն տնային տնտեսության համար վարագույրներ մանածագործվածքից կամ պլաստմասսայից:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

Դասում հիմնականում ներառված են գործվածքները և կենցաղային օգտագործման համար գործվածքներից ծածկոցները:

Դասում ներառված են, մասնավորապես՝
• կենցաղային օգտագործման համար սպիտակեղենը, օրինակ՝ անկողնու ծածկոցները, բարձերի համար պատյանները, մանածագործվածքից սրբիչները․
• անկողնու թղթե սպիտակեղենը․
• քնապարկեր․
• քնապարկերի համար ներդրակները․
• հակամոծակային ցանցերը։

Դասում ներառված չեն, մասնավորապես՝
• էլեկտրական տաքացվող վերմակները, բժշկական նպատակներով օգտագործվող (դաս 10) և ոչ բժշկական նպատակներով օգտագործվող (դաս 11)․
• սեղանի թղթե սպիտակեղենը (դաս 16)․
• ասբեստե պահպանիչ վարագույրները (դաս 17), բամբուկե գալարավարագույրները և ուլունքից դեկորատիվ վարագույրները (դաս 20)․
• ձիու ծածկոցները (դաս 18)․
• հատուկ օգտագործման համար որոշակի գործվածքները, օրինակ ՝ կազմարարական աշխատանքների համար գործվածքը (դաս 16), մեկուսիչ գործվածքները (դաս 17), գեոտեքստիլը (դաս 19):

դաս 25. հագուստ, կոշկեղեն, գլխարկներ։

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
Դասում հիմնականում ներառված են հագուստ, կոշկեղեն, գլխարկներ մարդկանց համար

Դասում ներառված են, մասնավորապես՝
• հագուստի, կոշիկեղենի և գլխարկների մասեր, օրինակ՝ բազկապատներ, գրպաններ, պատրաստի աստառներ, կրունկներ և կրկնակրունկներ, հովարներ գլխարկների համար, բոլորագլխարկների շրջանակներ (հենք).
• սպորտային հագուստ և կոշկեղեն, օրինակ՝ դահուկորդների ձեռնոցներ, սպորտային մայկաներ, հագուստ հեծանվորդների համար, ձյուդոյի և կարատեի համազգեստ, բուտսեր (ֆուտբոլային), մարմնամարզական կոշիկներ, դահուկների կիսակոշիկներ․
• դիմակահանդեսի կոստյումներ․
• թղթե հագուստ, թղթե գդակներ՝ որպես հագուստ օգտագործելու համար․
• մանկական կրծկալներ, բացառությամբ թղթից պատրաստվածների․
• կրծքի գրպանի թաշկինակներ․
• ոչ էլեկտրական մուֆտաներ ոտքերի համար․

Դասում ներառված չեն, մասնավորապես՝
• կոշկակարության մեջ օգտագործվող մանր երկաթյա իրեր, օրինակ՝ կոշիկների մեխեր և կրնկատակեր մետաղյա (դաս 6), ոչ մետաղյա (դաս 20), ինչպես նաև արդուզարդի ապրանքներ և ճարմանդներ հագուստի, կոշկեղենի, գլխարկների համար, օրինակ՝ ճարմանդներ, կայծակ – ճարմանդներ, ժապավեններ, գլխարկի ժապավեններ, զարդեր գլխարկի և կոշկեղենի համար (դաս 26).
• հատուկ հագուստի որոշակի մանրամասներ, օրինակ՝ պաշտպանիչ սաղավարտներ, ներառյալ սպորտայինները (դաս 9), կրակից պաշտպանող հագուստ (դաս 9), հատուկ հագուստ վիրահատական սենյակների համար (դաս 10), ոսկրահարդար կոշիկներ (դաս 10), ինչպես նաև որոշակի սպորտաձևերում օգտագործվող հագուստ և կոշկեղեն, օրինակ՝ բեյսբոլի ձեռնոցներ, բռնցքամարտի ձեռնոցներ, չմուշկներ, կիսակոշիկներ, դրանց ամրացված չմուշկներով (դաս 28).
• էլեկտրական ջեռուցմամբ հագուստ (դաս 11).
• էլեկտրական մուֆտաներ ոտքերը տաքացնելու համար (դաս 11), մանկական և հաշմանդամների սայլակներին հարմարեցված ոտնամուշտակներ (դաս 12).
• մանկական թղթե կրծկալներ (դաս 16).
• թղթե (դաս 16) և մանածագործվածքից (դաս 24) թաշկինակներ.
• հագուստ կենդանիների համար (դաս 18).
• դիմակահանդեսային դիմակներ (դաս 28).
• տիկնիկների հագուստ (դաս 28).
• տոնական թղթե գլխարկներ (դաս 28):

դաս 26. ժանյակներ, զարդաքուղ և ասեղնագործված իրեր, շքերիզային ժապավեններ և ժապավենակապեր․ կոճակներ, սեղմակոճակներ, կեռիկներ և ամրօղակներ, գնդասեղներ և ասեղներ. արհեստական ծաղիկներ․ մազերի զարդեր․ դնովի մազեր:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
Դասում հիմնականում ներառված են արդուզարդի ապրանքներ, բնական կամ սինթետիկ մազեր, և մազերի զարդարանք, ինչպես նաև զանազան առարկաներ զարդարելու համար նախատեսված փոքր դեկորատիվ իրեր, որոնք ներառված չեն այլ դասերում:

Դասում ներառված են, մասնավորապես՝
• կեղծամներ, արհեստական մազափնջեր, դնովի մորուքներ․
• հերակալներ, մազակապեր․
• ժապավեններ և ժապավենակապեր՝ որպես արդուզարդի պարագաներ կամ որպես մազերի զարդեր օգտագործվող՝ պատրաստված ցանկացած նյութից․
• ոչ թղթյա ժապավեններ և ժապավենակապեր նվերները փաթեթավորելու համար․
• ցանցեր մազերի համար․
• ճարմանդներ, կայծակ – ճարմանդներ․
• հուռութներ (կախազարդեր),բացի թանկարժեք իրերի, բանալիների օղակների կամ շղթաների համար նախատեսվածներից․
• Սուրբ ծննդյան արհեստական դրասանգներ և պսակներ լույսերով․
• հատուկ իրեր մազերը գանգրացնելու համար, օրինակ՝ մազերը գանգրացնելու էլեկտրական և ոչ էլեկտրական հարմարանքներ, բացի ձեռքի գործիքներից, ծամկալներ մազերը գանգրացնելու համար, խոպոպաթղթեր․

Դասում ներառված չեն, մասնավորապես՝

• արհեստական թարթիչներ (դաս 3).
• կեռեր, մասնավորապես՝ փոքրիկ երկաթեղեն (դաս 6) կամ ոչ երկաթեղեն իրեր (դաս 20), կեռիկներ վարագույրների համար (դաս 20).
• ասեղների որոշակի հատուկ տեսակներ, օրինակ՝ դաջվածք անելու ասեղներ (դաս 8), ասեղներ գեոդեզիական կողմնացույցների համար (դաս 9), բժշկական ասեղներ (դաս 10), խաղագնդակների օդամղման պոմպերի ասեղներ (դաս 28).
• մազերը գանգրացնող ձեռքի ոչ էլեկտրական հարմարանքներ, օրինակ՝ ունելիներ մազերը գանգրացնելու համար, նրբունելիներ թարթիչները ոլորելու համար (դաս 8)․
• մազի պրոթեզներ (դաս 10).
• կախազարդեր ոսկերչական իրերի համար, հուռութներ բանալիների օղակների համար (դաս 14).
• որոշակի ժապավեններ և ժապավենակապեր, օրինակ՝ թղթե ժապավեններ և ժապավենակապեր, բացառությամբ գալանտերեայի կամ մազերի զարդերի (դաս 16), գեղարվեստական մարմնամարզության ժապավեններ (դաս 28).
• մանածագործվածքային թելեր և մանվածք (դաս 23).
• սինթետիկ նյութերից Նոր տարվա տոնածառեր (դաս 28)։

դաս 27. գորգեր, հատակի ծածկոցներ, խսիրներ, լինօլեում և այլ հատակածածկույթներ. պատի պաստառներ, ոչ մանածագործական:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

Դասում հիմնականում ներառված են արտադրանքներ, որոնք նախատեսված են պատրաստի հատակները կամ պատերը բարելավելու նպատակով ծածկելու համար:

Դասում ներառված են, մասնավորապես՝

• գորգեր ավտոմեքենաների համար․
• հատակի համար նախատեսված կարպետները, օրինակ՝ լոգարանի գորգիկները, ոտքերը մաքրելու խսիրները, մարմնամարզական փռոցներ, գորգեր յոգայով զբաղվելու համար․
• սինթետիկ ճիմահող․
• պաստառներ, ներառյալ՝ մանածագործական պաստառներ․

Դասում ներառված չեն, մասնավորապես՝
• մետաղական (դաս 6) և ոչ մետաղական (դաս 19) հատակներ, սալիկներ և հատակի սալեր, փայտե հատակապատվածքներ (դաս 19).
• էլեկտրաջեռուցմամբ գորգեր (դաս 11).
• գեոտեքստիլ (դաս 19).
• գորգիկներ մանկական ճաղափակոցների համար (դաս 20).
• մանածագործական երեսպատման նյութեր պատերի համար (դաս 24):

դաս 28. խաղեր և խաղալիքներ. ապարատներ տեսախաղերի համար․ մարմնամարզական և սպորտային իրեր. տոնածառի զարդեր:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

Դասում հիմնականում ներառված են խաղալիքներ, խաղային ապարատներ, սպորտային սարքավորումներ, զվարճանքի և կատակների համար նախատեսված առարկաներ, ինչպես նաև Նոր տարվա տոնածառերի համար որոշակի իրեր:

Դասում ներառված են, մասնավորապես՝
• զվարճանքի և խաղերի ապարատներ, ներառյալ՝ դրանց կարգավորրող սարքերը․
• մանր գեղեցիկ իրեր երեկույթների համար (ուշադրության նշաններ) և անակնկալներով խաղեր խաղարկումների համար, օրինակ՝ դիմակահանդեսային դիմակներ, տոնական թղթե գլխարկներ, կոնֆետիներ, շրխկաններ երեկույթների համար և Սուրբ ծննդյան հրթիռներ․
• որսորդական և ձկնորսական սարքեր, օրինակ՝ ձկնորսական կարթեր, ձկնորսական կոթավոր ուռկաններ, խայծեր, հրապուրաշվիկներ որսի համար․
• սարքավորումներ տարբեր տեսակի սպորտի և խաղերի համար․

Դասում ներառված չեն, մասնավորապես՝

• մոմեր Նոր տարվա տոնածառերի համար (դաս 4), էլեկտրական լամպեր տոնածառերի համար (դաս 11), հրուշակեղեն և շոկոլադե զարդարանքներ Նոր տարվա տոնածառերը զարդարելու համար (դաս 30)․
• սարքավորումներ ստորջրյա սուզման համար (դաս 9).
• սեքս-խաղալիքներ և էրոտիկ տիկնիկներ (դաս 10)․
• հագուստ մարմնամարզության և սպորտի համար (դաս 25)․
• մարմնամարզական և սպորտի համար որոշակի առարկաներ, օրինակ՝ սպորտային պաշտպանիչ սաղավարտներ, ակնոցներ և սարքեր ատամները պաշտպանելու համար (կապպա) (դաս 9), սպորտային հրազեն (դաս 13), մարմնամարզական գորգեր (դաս 27), ինչպես նաև որոշակի սարքավորումներ որսորդության և ձկնորսության համար, օրինակ՝ որսորդական դանակներ, որսատեգեր (հարպուններ) (դաս 8), որսորդական հրազեն (դաս 13), ձկնորսական ցանցեր (դաս 22), որոնք դասակարգված են այլ գործառույթների կամ նպատակների համաձայն։

դաս 29. միս, ձուկ, թռչնամիս և որսամիս. մսի էքստրակտներ. պահածոյացված, սառեցված, չորացված և ջերմամշակման ենթարկված մրգեր և բանջարեղեն. դոնդող, մուրաբա, կոմպոտ. ձու, կաթ, պանիր, կարագ, յոգուրտ և այլ կաթնամթերք. սննդային յուղեր և ճարպեր։

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

Դասում հիմնականում ներառված են կենդանական ծագման սննդամթերքներ, ինչպես նաև բանջարեղեն և այգեգործական այլ ապրանքներ, որոնք պատրաստված կամ պահածոյացված են սպառման համար:

Դասում ներառված են, մասնավորապես՝
• մսի, ձկան, մրգերի և բանջարեղենի հիմքով սննդամթերք․
• ուտելի միջատներ․
• կաթի գերակշռությամբ կաթնային ըմպելիքներ․
• կաթի փոխարինիչներ, օրինակ՝ նուշի կաթ, կոկոսի կաթ, գետնընկույզի կաթ, բրնձի կաթ, սոյայի կաթ․
• պահածոյացված սնկեր․
• մարդու սպառման համար պատրաստված մշակված ընկույզներ և ընդեղեն․
• մարդու սպառման համար պատրաստված մշակված սերմեր, բացառությամբ համեմունքների և համեմանքների։

Դասում ներառված չեն, մասնավորապես՝
• յուղեր և ճարպեր, բացառությամբ սննդի, օրինակ՝ եթերային յուղեր (դաս 3), տեխնիկական յուղեր (դաս 4), գերչակի յուղ բժշկական նպատակների համար (դաս 5).
• մանկական սնունդ (դաս 5).
• դիետիկ սնունդ և նյութեր բժշկական (բուժական) նպատակների համար (դաս 5).
• սննդային հավելումներ (դաս 5).
• աղցանների համեմունքներ (դաս 30).
• մշակված սերմնահատիկներ որպես համեմունք օգտագործելու համար (դաս 30).
• շոկոլադապատ ընկույզներ (դաս 30).
• թարմ և չմշակված մրգեր, բանջարեղեն, ընկույզներ և սերմեր (դաս 31).
• անասնակեր (դաս 31).
• կենդանի անասուններ (դաս 31).
• սերմեր տնկելու համար (դաս 31):

դաս 30.
սուրճ, թեյ, կակաո և սուրճի փոխարինիչներ. բրինձ, մակարոնեղեն և լապշա (արիշտա)․ տապիոկա և սագո․ ալյուր և հացահատիկային մթերքներ․ հաց, հրուշակեղեն և քաղցրավենիք․ շոկոլադ․ պաղպաղակ, շարբաթ և այլ սննդային սառույցներ. շաքար, մեղր, մաթ. խմորիչներ, հացաթխման փոշիներ. աղ, համեմանք, ամոքանք, պահածոյացված խոտաբույսեր. քացախ, սոուսներ և այլ համեմունքներ. սառույց (սառեցված ջուր):

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
Դասում հիմնականում ներառված են բուսական ծագման սննդամթերք, բացառությամբ մրգերի և բանջարեղենի, որոնք պատրաստված կամ պահպանված են սպառման համար, ինչպես նաև օժանդակ հավելումներ, որոնք նախատեսված են սննդի համը բարելավելու համար:

Դասում ներառված են, մասնավորապես՝
• սուրճի, կակաոյի, շոկալադի կամ թեյի հիմքով ըմպելիքներ․
• մարդու սպառման համար պատրաստված հացահատիկ, օրինակ՝ վարսակի փաթիլներ, եգիպտացորենի չիպսեր, մաքրած գարի, բլղուր, մյուսլի․
• պիցա, կուտապներ, սենդվիչներ․
• շոկոլադապատ ընկույզներ․
• բուրավետարարներ ըմպելիքների համար, բացառությամբ եթերային յուղերի։

Դասում ներառված չեն, մասնավորապես՝
• աղեր արդյունաբերական նպատակների համար (դաս 1)․
• սննդային բուրավետիչներ՝ որպես եթերային յուղեր (դաս 3)․
• բուժիչ թեյեր և դիետիկ սննդամթերք և նյութեր բժշկական (բուժական) նպատակների համար (դաս 5)․
• մանկական սնունդ (դաս 5)․
• սննդային հավելումներ (դաս 5)․
• խմորիչներ դեղագործական նպատակների համար (դաս 5), կերային խմորիչներ (դաս 31)․
• սուրճի, կակաոյի, շոկոլադի կամ թեյի համով կաթնային ըմպելիքներ (դաս 29)․
• ապուրներ, արգանակներ (դաս 29)․
• չմշակված հացաբույսեր (դաս 31)․
• թարմ խոտեր (դաս 31)․
• անասնակեր (դաս 31):

դաս 31. չմշակված կամ չվերամշակված գյուղատնտեսական, ակվակուլտուրական, այգեգործական և անտառային մթերքներ. չմշակված կամ չվերամշակված hացահատիկ և սերմեր. թարմ մրգեր, բանջարեղեն և թարմ խոտաբույսեր. բնական բույսեր և ծաղիկներ. սոխուկներ, տնկիներ և սերմեր. կենդանի կենդանիներ. կերեր և ըմպելիքներ կենդանիների համար. ածիկ։

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
Դասում հիմնականում ներառված են սպառման համար որևէ մշակման չենթարկված գյուղատնտեսական և ծովային արտադրանքներ, կենդանի կենդանիներ և բույսեր, ինչպես նաև կենդանիների կերեր:

Դասում ներառված են, մասնավորապես՝
• չմշակված հացաբույսեր․
• լվացված և փայլեցված թարմ մրգեր և բանջարեղեն ․
• բույսի քուսպ․
• չմշակված ջրիմուռներ․
• անմշակ բնափայտ․
• ձվեր ճտեր աճեցնելու համար․
• թարմ սնկեր և գետնասնկեր․
• փռոցներ կենդանիների համար, օրինակ՝ ավազապատ թուղթ սենյակային կենդանիների համար։

Դասում ներառված չեն, մասնավորապես՝
• միկրոօրգանիզմների մանրէախմբեր և տզրուկներ բժշկական նպատակների համար․
• սննդային հավելումներ կենդանիների համար և բուժական անասնակեր կենդանիների համար (դաս 5)․
• մասնակի մշակված անտառանյութ (դաս 19)․
• ձկնորսության արհեստական խայծեր (դաս 28)․
• բրինձ (դաս 30)․
• ծխախոտ (դաս 34):

դաս 32. գարեջուր. ոչ ալկոհոլային ըմպելիքներ․ հանքային և գազավորված ջրեր. մրգային ըմպելիքներ և մրգահյութեր. օշարակներ և ըմպելիքների պատրաստման այլ բաղադրանյութեր։

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

Դասում հիմնականում ներառված են ոչ ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաև գարեջուր:

Դասում ներառված են, մասնավորապես՝
• ոչ ալկոհոլային ըմպելիքներ․
• զովացուցիչ ոչ ալկոհոլային ըմպելիքներ․
• բրնձի և սոյայի հիմքով ըմպելիքներ, բացի կաթի փոխարինիչներից․
• էներգետիկ ըմպելիքներ, իզոտոնիկ ըմպելիքներ, պրոտեինով հարստացված սպորտային ըմպելիքներ․
• ոչ ալկոհոլային բնահյութեր և մրգային լուծամզուքներ ըմպելիքներ պատրաստելու համար։

Դասում ներառված չեն, մասնավորապես՝
• բուրավետիչներ ըմպելիքների համար՝ որպես եթերային յուղեր ( դաս 3), կամ այլ բնահյութեր (էսենցիա) (դաս 30)․
• դիետիկ ըմպելիքներ բժշկական նպատակների համար (դաս 5)․
• կաթի գերակշռությամբ կաթնային ըմպելիքներ, կաթնային կոկտեյլներ (դաս 29)․
• կաթի փոխարինիչներ, օրինակ՝ նուշի կաթ, կոկոսի կաթ, գետնընկույզի կաթ, բրնձի կաթ, սոյայի կաթ (դաս 29)․
• կիտրոնի հյութ խոհարարական նպատակների համար (դաս 29)․
• կակաոյի, սուրճի, շոկոլադի կամ թեյի հիմքով ըմպելիքներ (դաս 30)․
• ըմպելիքներ սենյակային կենդանիների համար (դաս 31)․
• ալկոհոլային խմիչքներ, բացի գարեջրից (դաս 33):

դաս 33. ալկոհոլային խմիչքներ, բացառությամբ գարեջրի. ալկոհոլային բաղադրություններ ըմպելիքներ պատրաստելու համար։

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

Դասում հիմնականում ներառված են ալկոհոլային խմիչքներ, բնահյութեր և լուծամզուքներ:

Դասում ներառված են, մասնավորապես՝
• գինիներ, լիկյորային գինիներ.
• ալկոհոլային սիդրեր, տանձօղի․
• լիկյորներ, սպիրտային ըմպելիքներ․
• սպիրտային բնահյութեր (էսենցիաներ), ալկոհոլային մրգային լուծամզուքներ (էքստրակտներ), դառը թրմօղիներ:

Դասում ներառված չեն, մասնավորապես՝
• միքստուրաներ (հեղուկ դեղախառնուրդ), դեղային ըմպելիքներ (դաս 5)․
• ապաալկոհոլիզացված ըմպելիքներ (դաս 32)․
• գարեջուր (դաս 32)․
• ալկոհոլային խմիչքների արտադրության համար օգտագործվող ոչ ալկոհոլային խառնուրդներ, օրինակ՝ զովացուցիչ ըմպելիքներ, սոդայաջուր (դաս 32):

դաս 34. ծխախոտ և ծխախոտի փոխարինիչներ. սիգարետներ և սիգարներ․ էլեկտրոնային սիգարետներ և ծխողների համար բերանի ցողացիրներ․ ծխելու պիտույքներ. լուցկի։

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

Դասում հիմնականում ներառված են ծխախոտը և ծխելու համար օգտագործվող իրերը, ինչպես նաև դրանց օգտագործման հետ կապված որոշակի պարագաները և բեռնարկղերը:

Դասում ներառված են, մասնավորապես՝
• ծխախոտի փոխարինիչներ, ոչ բուժական նպատակների համար․
• էլեկտրոնային սիգարետների բուրավետարարներ, բացի եթերային յուղերից, ծխողների համար բերանի ցողացիրներ․
• ծխելու խոտաբույսեր․
• քթախոտ․
• որոշակի պարագաներ և բեռնարկղեր, որոնք առնչվում են են ծխախոտի և ծխելու համար օգտագործվող իրերի օգտագործման հետ, օրինակ՝ վառիչներ ծխողների համար, մոխրամաններ, անոթներ ծխախոտի համար, ծխախոտատուփեր, խոնավարարներով տուփեր սիգարների համար։

Դասում ներառված չեն,, մասնավորապես՝
• ծխախոտ չպարունակող սիգարետներ բժշկական նպատակների համար (դաս 5)․
• մարտկոցներ և լիցքավորող սարքեր էլեկտրոնային սիգարետների համար (դաս 9)․
• ավտոմոբիլների մոխրամաններ (դաս 12):


ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

դաս 35. գովազդ. գործարարության կառավարում, կազմակերպում, վարչարարություն. գրասենյակային ծառայություններ։

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

Դաս 35-ը հիմնականում ներառում է ծառայություններ, որոնք մատուցվում են անձանց կամ կազմակերպությունների կողմից, որոնց հիմնական նպատակն է աջակցություն առևտրային ձեռնարկության գործունեության կամ կառավարման գործում, կամ օժանդակություն արդյունաբերական կամ առևտրային ձեռնարկությունների գործերի կառավարման կամ առևտրային գործունեության մեջ, ինչպես նաև ծառայությունները, որոնք մատուցվում են գովազդային գործակալությունների կողմից, որոնք հիմնականում ապահովում են կապը և հաղորդակցումը հանրության հետ տեղեկատվության ցանկացած միջոցներով բազմազան ապրանքների կամ ծառայությունների վերաբերյալ ծանուցումների կամ հայտարարությունների տարածման միջոցով:

Դասում ներառված են, մասնավորապես՝

• տարբեր ապրանքների հավաքում երրորդ անձանց համար, բացառությամբ դրանց փոխադրման, և ապրանքների տեղադրում սպառողների կողմից դրանք ուսումնասիրելու կամ ձեռք բերելու հարմարավետության համար. այդ ծառայությունները կարող են մատուցվել մանրածախ և մեծածախ առևտրով զբաղվող խանութների կողմից, առևտրի ավտոմատների միջոցով, փոստային պատվերների կատալոգների միջոցով, կամ էլեկտրոնային միջոցներով, ինչպիսիք են՝ վեբ- կայքերը կամ հեռուստախանութները.
• գովազդի, շուկայավարման և խթանման ծառայություններ, օրինակ` նմուշների տարածում, գովազդային հասկացությունների մշակում, գովազդային տեքստերի խմբագրում և հրատարակում.
• ցուցափեղկերի ձևավորում
• ծառայություններ հասարակական հարաբերությունների բնագավառում
• հեռուստախանութների ծրագրերի արտադրություն
• առևտրական տոնավաճառների և ցուցահանդեսների կազմակերպում` առևտրային կամ գովազդային նպատակներով․
• վաճառքի օժանդակման համար որոնման համակարգի օպտիմալացում․
• առևտրային օգնության ծառայություններ, օրինակ` անձնակազմի հավաքագրում, երրորդ անձանց համար գործարար պայմանագրերի շուրջ բանակցություններ, ծախսերի գների վերլուծություն, ներմուծման-արտահանման գործակալությունների ծառայություններ․
• առևտրային գործարքների և ֆինանսական գրառումների հետ կապված վարչարարական ծառայություններ, օրինակ՝ հաշվապահական հաշվառում, հաշվետվությունների կազմում հաշիվների վերաբերյալ, առևտրային աուդիտ և հաշվապահական ու ֆինանսական աուդիտ, առևտրային գործունեության գնահատում, հարկային հայտարարագրեր կազմելու և ներկայացնելու ծառայություններ․
• ապրանքների և ծառայությունների լիցենզիաների առևտրային (կոմերցիոն) կառավարում երրորդ անձանց համար․
• գրավոր հաղորդագրությունների և գրառումների գրանցման, մատենագրման, կազմման, հավաքման կամ համակարգման ծառայություններ, ինչպես նաև մաթեմատիկական կամ վիճակագրական տվյալների հավաքման ծառայություններ.
• գրասենյակային գործառույթներ, օրինակ՝ հանդիպումները ծրագրելու և հանդիպումների մասին հիշեցնելու ծառայություններ, տեղեկատվության որոնում համակարգչային ֆայլերում երրորդ անձանց համար, տվյալների ավտոմատացված հիմնապաշարների վարում, հեռախոսային կոմուտատորի ծառայություններ։

Դասում ներառված չեն, մասնավորապես՝

• ֆինանսական ծառայություններ, օրինակ՝ ֆինանսական վերլուծություն, ֆինանսական կառավարում, ֆինանսական հովանավորություն (դաս 36).
• անշարժ գույքի կառավարում (դաս 36).
• միջնորդային ծառայություններ (դաս 36).
• տրանսպորտի լոգիստիկա (դաս 39).
• աուդիտ էներգետիկայի ոլորտում (դաս 42).
• գովազդային նյութերի գրաֆիկական ձևավորում (դաս 42).
• երրորդ անձանց համար պայմանագրերի համաձայնեցման հետ կապված իրավաբանական ծառայություններ (դաս 45).
• մտավոր սեփականության լիցենզավորում, լիցենզիաների իրավաբանական կառավարում, գործերի կառավարում հեղինակային իրավունքի բնագավառում (դաս 45).
• դոմեն անունների գրանցում (դաս 45):

դաս 36. ֆինանսական, դրամավարկային և բանկային ծառայություններ. ապահովագրական ծառայություններ. անշարժ գույքի հետ կապված գործառնություններ:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
Դաս 36-ը հիմնականում ներառում է բանկային և այլ ֆինանսական գործարքների, ֆինանսական գնահատման ծառայությունների, ինչպես նաև ապահովագրական և անշարժ գույքի գործունեությանը վերաբերող ծառայություններ:

Դասում ներառված են, մասնավորապես՝
• ֆինանսական գործարքներ և վճարման ծառայություններ, օրինակ՝ դրամի փոխանակում, դրամական միջոցների փոխանցում էլեկտրոնային հաշվարկների համակարգով, սպասարկում վարկային և դեբետ քարտերով, ճամփորդական վճարագրերի թողարկում․
• ֆինանսական կառավարում և հետազոտություններ․
• ֆինանսական գնահատում, օրինակ՝ ոսկերչական իրերի, գեղարվեստի և անշարժ գույքի գնահատում, վերանորոգման արժեքի ֆինանսական գնահատում․
• վճարագրերի իսկության ստուգում․
• ֆինանսական և վարկային ծառայություններ, օրինակ՝ փոխառությունների տրամադրում, վարկային քարտերի թողարկում, ֆինանսական վարձակալություն․
• քրաուդֆանդինգ․
• պահպանում անկիզելի պահարաններում․
• ֆինանսական հովանավորություն․
• անշարժ գույքի գործակալությունների ծառայություններ, անշարժ գույքի կառավարում, բնակարանների վարձակալություն, վարձակալական վճարների գանձում․
• ապահովագրություն, ապահովագրության վիճակագիրների ծառայություններ․
• միջնորդային ծառայություններ, օրինակ՝ բորսայական, ապահովագրման, անշարժ գույքի հետ կապված գործառնություններում միջնորդություն։

Դասում ներառված չեն, մասնավորապես՝

• առևտրային գործարքների և ֆինանսական գրառումների հետ կապված վարչարարական ծառայություններ, օրինակ՝ հաշվապահական հաշվառում, հաշվետվությունների կազմում հաշիվների վերաբերյալ, առևտրային աուդիտ և հաշվապահական ու ֆինանսական աուդիտ, առևտրային գործունեության գնահատում, հարկային հայտարարագրեր կազմելու և ներկայացնելու ծառայություններ (դաս 35)․
• երաշխավորների որոնում, սպորտային միջոցառումների հովանավորմամբ ապրանքների և ծառայությունների խթանում (դաս 35)․
• բանկոմատների համալրում կանխիկ դրամով (դաս 39).
• միջնորդություն նավավարձակալման դեպքում, միջնորդություն փոխադրումների դեպքում (դաս 39).
• բրդի որակի գնահատում և անտառի գնահատում (դաս 42):

դաս 37. շինարարական ծառայություններ. տեղակայման և նորոգման ծառայություններ. հանքարդյունաբերություն, նավթի և գազի հորատում:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
Դաս 37-ը հիմնականում ներառում է ծառայություններ շինարարության ոլորտում, ինչպես նաև ծառայություններ, որոնք կապված են օբյեկտների իրենց սկզբնական վիճակում վերականգնման և պահպանման հետ՝ առանց դրանց ֆիզիկական կամ քիմիական հատկությունները փոփոխելու:

Դասում ներառված են, մասնավորապես՝
• շենքերի, ճանապարհների, կամուրջների, ամբարտակների կամ էլեկտրահաղորդման գծերի, ինչպես նաև շինարարության ոլորտում ծառայություններ, օրինակ` ներքին և արտաքին ներկարարական աշխատանքների, սվաղման, սանտեխնիկական, ջեռուցման սարքավորումների տեղադրում և տանիքածածկման աշխատանքներ.
• նավաշինություն.
• շինարարական գործիքների, մեքենաների և սարքավորումների վարձույթ, օրինակ ՝ բուլդոզերների վարձույթ, կռունկների վարձույթ.
• վերանորոգման տարբեր ծառայություններ, օրինակ ՝ էլեկտրականության, համակարգչային տեխնիկայի, կահույքի, գործիքների, գործիքների ոլորտներում․
• վերականգնման տարատեսակ ծառայություններ, օրինակ ՝ շենքերի վերականգնում, կահույքի վերականգնում և արվեստի գործերի վերականգնում.
• սպասարկման ծառայություններ, որոնք կապված են օբյեկտների իրենց սկզբնական վիճակում պահպանման հետ՝ առանց դրանց հատկությունները փոփոխելու․
• տարբեր առարկաների մաքրում, օրինակ՝ պատուհանների, տրանսպորտային միջոցների, հագուստի, ինչպես նաև հագուստի լվացում և արդուկում:

Դասում ներառված չեն, մասնավորապես՝

• ապրանքների պահպանում (դաս 39)․
• առարկաների կամ նյութերի վերափոխում, ինչը ենթադրում է դրանց հիմնական բնութագրերի փոփոխություն, օրինակ՝ գործվածքների ձևում, ներկում, մշակում հրակայունություն հաղորդելու համար (դաս 40), մետաղների ձուլում, պատում, վերամշակում (դաս 40), դերձակների ծառայություններ, հագուստի կարում, ասեղնագործում (դաս 40), սննդամթերքի և ըմպելիքների պահածոյացում (դաս 40)․
• ծրագրային ապահովման տեղակայում, սպասարկում արդիականացում (դաս 42), վեբ-կայքերի ստեղծում և տեխնիկական սպասարկում (դաս 42)․
• հատակագծերի մշակում շինարարության բնագավառում և ճարտարապետական ծառայություններ (դաս 42):

դաս 38. հեռահաղորդակցման ծառայություններ:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
Դաս 38-ը հիմնականում ներառում է ծառայություններ, որոնք հնարավորություն են տալիս առնվազն մի կողմին շփվել մյուսի հետ, ինչպես նաև տվյալների հեռարձակման և փոխանցման ծառայություններ:

Դասում ներառված են, մասնավորապես՝
• թվային ֆայլերի և էլեկտրոնային նամակների հաղորդում.
• ինտերնետ մուտքի ապահովում.
• ռադիո- և հեռուստահեռարձակում․
• տեսահաղորդում ըստ պահանջի․
• ինտերնետում բանավեճային համաժողովների հասանելիության և առցանց համաժողովների ապահովում.
• հեռախոսային և ձայնային փոստի ծառայություններ․
• հեռա- և տեսակոնֆերանսների ծառայություններ․

Դասում ներառված չեն, մասնավորապես՝
• ռադիոգովազդ (դաս 35)․
• հեռախոսային մարքեթինգի ծառայություններ (դաս 35)․
• բովանդակություն կամ նյութեր, որոնք կարող են օգտագործվել հաղորդագրություններում, օրինակ՝ ներբեռնվող պատկերների ֆայլեր (դաս 9), ինտերնետային կայքի միջոցով գործարար տեղեկատվություն տրամադրելը (դաս 35), չբեռնվող ֆիլմերի և հեռուստատեսային ծրագրերի տրամադրում «տեսանյութ ըստ պահանջի» ծառայության միջոցով (դաս 41)․
• հեռահաղորդակցական կապերի միջոցով իրականացվող ծառայություններ, օրինակ՝ թվային երաժշտության ներբեռնման համար մանրածախ առցանց ծառայություններ (դաս 35), բանկային գործառնությունների առցանց իրականացում (դաս 36).
• ռադիո և հեռուստատեսային ծրագրերի մոնտաժում (դաս 41).
• հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում խորհրդատվական ծառայություններ (դաս 42).
• սոցիալական ցանցերի առցանց ծառայություններ (դաս 45)։

դաս 39. տրանսպորտային փոխադրումներ. ապրանքների փաթեթավորում և պահպանում. ճանապարհորդությունների կազմակերպում:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
Դաս 39-ը հիմնականում ներառում է ծառայություններ, որոնք կապված են մարդկանց, կենդանիների կամ ապրանքների մի տեղից մյուսը երկաթուղային, ավտոմոբիլային, ջրային, օդային տրանսպորտով կամ խողովակաշարերով տեղափոխելու հետ և այդ փոխադրումների հետ կապված այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են ցանկացած տեսակի տարածքներում, պահեստներում կամ այլ շենքերում ապրանքների պահեստավորումը՝ վնասը կամ գողությունը կանխելու համար:

Դասում ներառված են, մասնավորապես՝
• կայանների, կամուրջների, երկաթուղիների, լաստանավերի և այլ տրանսպորտային միջոցների շահագործում.
• տրանսպորտային միջոցների վարձույթ փոխադրման համար, ինչպես նաև վարորդների և օդաչուների ծառայություններ․
• վարձույթի ծառայություններ, որոնք կապված են փոխադրումների, պահեստավորման և ճանապարհորդության հետ, օրինակ՝ ավտոտրանսպորտի համար կայանատեղի վարձույթ, ավտոտնակների վարձույթ, ապրանքների պահպանման բեռնարկղերի վարձույթ․
• գործողություններ, որոնք կապված են ծովով նավերի քարշակման, բեռնաթափման, նավահանգիստների և նավամատույցների շահագործման, ինչպես նաև խորտակված նավերի և նրանց բեռների փրկության հետ.
• ապրանքների կշռաբաշխում, շշալցում և առաքում.
• առևտրի ավտոմատների և բանկոմատների համալրում․
• միջնորդների և տուրիստական գործակալությունների կողմից ճանապարհորդությունների և ապրանքների փոխադրման, ինչպես նաև սակագների, ժամանակացույցների և փոխադրման եղանակների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ծառայություններ.
• տրանսպորտային անվտանգության նպատակով տրանսպորտային միջոցների կամ ապրանքների զննում.
• էներգիայի և էլեկտրաէներգիայի բաշխում, ինչպես նաև ջրի բաշխում և մատակարարում:

Դասում ներառված չեն, մասնավորապես՝

• ճանապարհորդության կամ տրանսպորտի խթանում (դաս 35);
• ապահովագրության ծառայություններ մարդկանց կամ ապրանքների փոխադրման ժամանակ (դաս 36)․
• մարդկանց կամ ապրանքների փոխադրման հետ կապված տրանսպորտային միջոցների կամ այլ իրերի սպասարկում և վերանորոգում (դաս 37).
• զբոսավարի (գիդի) ծառայություններ (դաս 41)․
• տվյալների էլեկտրոնային պահպանում (դաս 42)․
• տուրիստական գործակալների կամ միջնորդների կողմից հյուրանոցային սենյակների և այլ ժամանակավոր բնակության համար տեղերի ամրագրում (դաս 43):

դաս 40. նյութերի մշակում. աղբի և թափոնների կրկնական մշակում. օդի մաքրում և ջրի մշակում․ տպագրման ծառայություններ․ սննդամթերքի և ըմպելիքների պահածոյացում:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
Դաս 40-ը հիմնականում ներառում է ծառայություններ, որոնք մատուցվում են առարկաների, անօրգանական կամ օրգանական նյութերի մեխանիկական կամ քիմիական վերամշակման, վերափոխման և արտադրության շրջանակներում, ներառյալ՝ պատվերով: Դասակարգման նպատակով ապրանքների արտադրությունը կամ պատրաստումը համարվում է ծառայություն միայն այն դեպքերում, երբ դա իրականացվում է այլ անձի հաշվին, այդ անձի պատվերով և առանձնահատկությունների համաձայն: Եթե արտադրությունը կամ պատրաստումը չի իրականացվում պատվիրատուի հատուկ կարիքները, պահանջները կամ առանձնահատկությունները բավարարող ապրանքների պատվերի շրջանակներում, ապա դա ընդհանուր առմամբ կապված է հիմնական առևտրային գործունեության կամ ապրանքների առևտրի հետ: Եթե նյութը կամ առարկան վաճառվում է երրորդ անձանց՝ այն վերամշակող, վերափոխող կամ արտադրող անձի կողմից, ապա դա սովորաբար չի համարվում ծառայություն:

Դասում ներառված են, մասնավորապես՝
• առարկայի կամ նյութի վերափոխում և ցանկացած գործընթաց, որը հանգեցնում է դրանց հիմնական բնութագրերի փոփոխությանը, օրինակ՝ հագուստի ներկում. այդպիսի վերամշակման ծառայությունները դասակարգվում են 40-րդ դասում, եթե դրանք տրամադրվում են վերանորոգման կամ տեխնիկական սպասարկման աշխատանքների շրջանակներում, օրինակ՝ տրանսպորտային միջոցների թափարգելների քրոմապատում:
• նյութերի մշակման ծառայություններ, որոնք կարող են մատուցվել որևէ նյութի կամ առարկայի արտադրության ընթացքում (բացառությամբ շինարարական օբյեկտների), օրինակ՝ ծառայություններ, որոնք ներառում են հղկանյութային մշակմամբ կտրմանը, ձևավորմանը, փայլեցմանը և մետաղների ծածկապատմանը:
• նյութերի միացում, օրինակ ՝ զոդում.
• սննդամթերքի վերամշակում և մշակում, օրինակ՝ հյութի քամում պտուղներից, ալյուրի աղացում, սննդամթերքի և ըմպելիքների պահածոյացում, սննդամթերքի ապխտում, սննդամթերքի սառեցում.
• ապրանքների արտադրություն ըստ պատվերի և երրորդ անձանց բնութագրերի համաձայն (որոշ գերատեսչություններ պահանջում են արտադրված ապրանքների նշում), օրինակ՝ պատվերով մեքենաների արտադրություն.
• ատամնատեխնիկների ծառայություններ.
• գործվածքի մգդակում, ասեղնագործում, դերձակների ծառայություններ, մանածագործական իրերի ներկում, վերջնամշակում:

Դասում ներառված չեն, մասնավորապես՝

• ծառայություններ, որոնք չեն ենթադրում առարկաների կամ նյութերի էական հատկությունների փոփոխություն, օրինակ՝ կահույքի պահպանման կամ վերանորոգման ծառայություններ (դաս 37).
• ծառայություններ շինարարության ոլորտում, օրինակ՝ ներկման և ծեփագործական աշխատանքներ (դաս 37)․
• մաքրման ծառայություններ, օրինակ՝ լվացքատների ծառայություններ, պատուհանների լվացում, շենքերի ներքին և արտաքին մակերեսների մաքրում (դաս 37).
• հակակոռոզիական մշակում, օրինակ՝ տրանսպորտային միջոցների հակակոռոզիական միջոցներ (դաս 37)․
• որոշակի անհատականացման ծառայություններ, օրինակ՝ տրանսպորտային միջոցների պատվերով ներկում (դաս 37)․
• սննդի ձևավորում, մթերքից խոհարարական արձանիկների ստեղծում (դաս 43):

դաս 41. կրթություն. ուսումնական գործընթացի ապահովում. զվարճություններ. մարզական և մշակութային միջոցառումների կազմակերպում:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
Դաս 41-ը հիմնականում ներառում է ծառայություններ, որոնք բաղկացած են ուսումնական կամ կրթական բոլոր ձևերից, ծառայություններ մարդկանց համար ժամանցի, զվարճանքի և հանգստի կազմակերպման համար, ինչպես նաև կերպարվեստի կամ գրականության գործերի ներկայացումը հանրությանը՝ մշակութային կամ կրթական նպատակներով։

Դասում ներառված են, մասնավորապես՝
• ցուցահանդեսների կազմակերպում մշակութային կամ կրթության նպատակներով, կոնֆերանսների, վեհաժողովների և գիտաժողովների կազմակերպում և անցկացում․
• թարգմանիչների և լեզվի բանավոր թարգմանությունների ծառայություններ․
• գրքերի և տեքստային նյութերի հրապարակում, բացառությամբ գովազդային նյութերի․
• նորությունների ծառայություններ, լուսանկարչական ռեպորտաժներ․
• լուսանկարչություն․
• ֆիլմերի ռեժիսորություն և արտադրություն, բացառությամբ գովազդային ֆիլմերի․
• զվարճանքի այգիների, կրկեսների, գազանանոցների, գեղարվեստի պատկերասրահների և թանգարանների կողմից ներկայացվող մշակութային, կրթական կամ ժամանցային ծառայություններ․
• սպորտային և ֆիթնես-մարզումների ծառայություններ․
• կենդանիների ուսուցում․
• առցանց խաղերի ծառայություններ․
• մոլեխաղերի ոլորտում ծառայություններ, վիճակախաղերի կազմակերպում․
• տոմսերի ամրագրման ծառայություններ ժամանցի, կրթական և սպորտային միջոցառումների համար․
• գրելու որոշակի ծառայություններ, օրինակ՝ սցենարի գրում, երգերի գրում։

Դասում ներառված չեն, մասնավորապես՝

• ցուցահանդեսների կազմակերպում առևտրային կամ գովազդային նպատակներով (դաս 35)․
• գովազդային տեքստերի խմբագրում և հրատարակում (դաս 35)․
• լրատվական գործակալությունների ծառայություններ (դաս 38)․
• ռադիոհեռարձակում և հեռուստահեռարձակում (դաս 38)․
• տեսակոնֆերանսների համար կապի ծառայությունների տրամադրում (դաս 38)․
• տեխնիկական փաստաթղթերի կազմում (դաս 42)․
• մանկամսուրների ծառայություններ (դաս 43)․
• հանքաջրաբուժական կենտրոնների ծառայություններ (դաս 44)․
• հարսանեկան միջոցառումների պլանավորում և կազմակերպում (դաս 45):

դաս 42. գիտական և տեխնոլոգիական ծառայություններ և դրանց հետ կապված հետազոտություններ և մշակումներ. արդյունաբերական վերլուծումների, արդյունաբերական հետազոտությունների և արդյունաբերական դիզայնի ծառայություններ. որակի հսկողության և նույնականացման ծառայություններ․ համակարգչային ապարատների և ծրագրային ապահովման նախագծում և մշակում:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
Դաս 42-ը ներառում է հիմնականում գործունեության բարդ ոլորտների տեսական և գործնական կողմերի հետ կապված ծառայություններ, որոնք մատուցվում են անհատների կողմից, օրինակ՝ գիտական լաբորատորիաների, ինժեներա-տեխնիկական ծառայություններ, համակարգչային ծրագրավորում, ճարտարապետական ծառայություններ կամ ինտերիերի ձևավորում:

Դասում ներառված են, մասնավորապես՝
• ինժեներների և գիտնականների ծառայություններ, որոնք գիտական և տեխնոլոգիական բնագավառներում ապահովում են գնահատում, հետազոտում և հաշվետվությունների պատրաստում, ներառյալ՝ տեխնոլոգիական խորհրդատվություն.
• համակարգչային և տեխնոլոգիական ծառայություններ` համակարգչային տվյալների և անձնական և ֆինանսական տեղեկատվության ապահովման և տվյալների և տեղեկատվության չարտոնված մուտքի հայտնաբերման համար, օրինակ՝ համակարգչային վիրուսներից պաշտպանության ծառայություններ, տվյալների գաղտնագրման ծառայություններ, անձի նույնականացման տեղեկատվության էլեկտրոնային մոնիտորինգ համացանցի միջոցով․
• ծրագրային ապահովում որպես (SaaS) ծառայություն, հարթակ որպես ծառայություն (PaaS)․
• բժշկական նպատակներով գիտական հետազոտություններ.
• ճարտարապետական ծառայություններ և քաղաքների հատակագծերի կազմում
• որոշակի դիզայներական ծառայություններ, օրինակ՝ արդյունաբերական դիզայն, ծրագրային ապահովման և համակարգերի նախագծում, ինտերիերի դիզայն, գեղարվեստական դիզայն, հագուստի մոդելավորում.
• ճարտարագիտական փորձաքննություն․
• նավթի, գազի և հանքարդյունաբերության ոլորտներում հետախուզական ծառայություններ․

Դասում ներառված չեն, մասնավորապես՝
• որոշակի հետազոտական ծառայություններ, օրինակ՝ բիզնես հետազոտություններ (դաս 35), շուկայագիտական (մարքեթինգային) հետազոտություններ (դաս 35), ֆինանսական հետազոտություններ (դաս. 36), տոհմաբանական հետազոտություններ (դաս 45), իրավաբանական հետազոտություններ (դաս 45).
• առևտրային աուդիտ (դաս 35)․
• համակարգչային ֆայլերի կառավարման ծառայություններ (դաս 35)․
• ֆինանսական գնահատումների ծառայություններ (դաս 36)․
• լեռնահանքային օգտակար հանածոների արդյունահանում, նավթի և գազի հորատում (դաս 37)․
• համակարգիչների տեղադրում, սպասարկում և վերանորոգում (դաս 37)․
• հնչյունային օպերատորների ծառայություններ (դաս 41)․
• որոշակի դիզայներական ծառայություններ, օրինակ՝ լանդշաֆտային ձևավորում (դաս 44)․
• բժշկական և անասնաբուժական ծառայություններ (դաս 44)․
• իրավաբանական ծառայություններ (դաս 45):

դաս 43. սննդամթերքով և ըմպելիքներով ապահովման ծառայություններ. ժամանակավոր բնակատեղով ապահովում:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
Դաս 43-ը հիմնականում ներառում է ծառայություններ, որոնք կապված են սնունդ և խմիչք պատրաստելու հետ, ինչպես նաև ժամանակավոր կացարան ապահովելու հետ:

Դասում ներառված են, մասնավորապես՝
• տեղերի ամրագրում ժամանակավոր բնակության համար․
• կենդանիների համար պանսիոնները․
• սենյակների, դահլիճների վարձակալում հավաքների համար․
• ծերանոցների ծառայություններ․
• մանկամսուրների ծառայություններ․
• սննդի ձևավորում, մթերքից խոհարարական արձանիկների ստեղծում․
• խոհանոցային սարքերի վարձույթ․
• կահույքի, սեղանի սպիտակեղենի և ամանեղենի վարձույթ․
• նարգիլեի բարերի ծառայություններ․
անձնական խոհարարի ծառայություններ։

Դասում ներառված չեն, մասնավորապես՝
• անշարժ գույքի հետ կապված գործարքները, ինչպեսիք են՝ տները, բնակարանները և այլն, մշտական օգտագործման համար վարձով տալը (դաս 36)․
• տուրիստական գործակալությունների կողմից ճանապարհորդությունների կազմակերպումը (կետ 39)․
• սննդամթերքի և ըմպելիքների պահածոյացման ծառայություները (դաս 40)․
• դիսկոտեկների ծառայությունները (դաս 41).
• գիշերօթիկ դպրոցները (դաս 41).
• հանգստյան տները և առաղջարանները (դաս 44):

դաս 44. բժշկական ծառայություններ. անասնաբուժական ծառայություններ. մարդկանց և կենդանիների հիգիենայի և կոսմետոլոգիայի բնագավառում ծառայություններ. գյուղատնտեսական, ակվակուլտուրայի, այգեգործական և անտառային ծառայություններ:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
Դաս 44-ը հիմնականում ներառում է բժշկական օգնությունը, ներառյալ՝ այլընտրանքային բժշկությունը, հիգիենայի և կոսմետոլոգիայի բնագավառում ծառայությունները, որոնք մատուցվում են անձանց կամ հաստատությունների կողմից մարդկանց և կենդանիներին․ գյուղատնտեսության, այգեգործության և անտառտնտեսության բնագավառին վերաբերող ծառայությունները։

Դասում ներառված են, մասնավորապես՝
• հիվանդանոցների ծառայություններ․
• հեռաբուժման ծառայություններ․
• ատամնաբուժական օգնություն, օպտոմետրիա, հոգեկան առողջության ծառայություններ․
• բժշկական կլինիկաների ծառայություններ և բժշկական լաբորատորիաների կողմից տրամադրվող բժշկական վերլուծության ծառայություններ ախտորոշման և բուժման նպատակով, ինչպիսիք են՝ ռենտգենյան զննում կամ արյան վերլուծություն․
• թերապևտիկ ծառայություններ, օրինակ՝ ֆիզիոթերապիա և լոգոպեդիա
• դեղագործական խորհրդատվություն և դեղագործների կողմից դեղերի պատրաստում դեղատոմսերով․
• արյան բանկերի ծառայություններ և մարդու հյուսվածքների բանկի ծառայություններ․
• ապաքինվողների համար տների ծառայություններ և հանգստյան տների ծառայություններ․
• դիետային և սննդային խորհրդատվություններ․
• հանքաջրաբուժական կենտրոնների ծառայություններ․
• արհեստական բեղմնավորում և արտամարմնային բեղմնավորման ծառայություններ․
• կենդանիների բուծում․
• կենդանիների խնամք․
• պիրսինգ և դաջում․
• այգեգործությանն առնչվող ծառայություններ, օրինակ՝ բուծարանագետների ծառայություններ, լանդշաֆտային դիզայն, դեկորատիվ - բնանկարային այգեգործություն, սիզամարգերի խնամք․
• ծաղկային արվեստին առնչվող ծառայություններ, օրինակ՝ ծաղկային հորինվածքների կազմում, պսակների պատրաստում․
• մոլախոտերի ոչնչացում, գյուղատնտեսական, ակվակուլտուրայի, այգեգործական և անտառային տնտեսության վնասատուների դեմ պայքարի ծառայություններ:

Դասում ներառված չեն, մասնավորապես՝

• վնասատուների ոչնչացումը, բացառությամբ գյուղատնտեսական, ակվակուլտուրայի, այգեգործական և անտառային տնտեսությանը (դաս 37).
• ոռոգման համակարգերի տեղադրման և վերանորոգման ծառայություններ (դաս 37)․
• սանիտարական փոխադրումները (դաս 39).
• անասունների սպանդը և խրտվիլակների խծուծումը (դաս 40).
• անտառանյութի հատումը և մասնատումը (դաս 40).
• կենդանիների վարժեցումը (դաս 41).
• առողջության ակումբների ծառայությունները (դաս 41)․
• բժշկական նպատակների համար գիտական հետազոտությունները (դաս 42)․
• կենդանիների համար պանսիոնները (դաս 43)․
• ծերանոցների ծառայությունները (դաս 43)․
• թաղման բյուրոները (դաս 45)։

դաս 45. իրավաբանական ծառայություններ. անվտանգության ծառայություններ նյութական արժեքների և անհատների ֆիզիկական պաշտպանության համար. այլ անձանց կողմից մատուցվող անհատական և սոցիալական ծառայություններ անհատի կարիքները հոգալու համար։

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

Դասում ներառված են, մասնավորապես՝

• անհատներին, ֆիզիկական անձանց խմբերին, կազմակերպություններին իրավաբանների, նրանց օգնականների, անձնական փաստաբանների կողմից մատուցվող ծառայությունները.
• նյութական արժեքների և անհատների ֆիզիկական պաշտպանության հետ կապված հսկողության և հետաքննության ծառայություններ.
• ֆիզիկական անձանց տրամադրված սոցիալական միջոցառումների հետ կապված ծառայությունները, ինչպիսիք են՝ հասարական ուղեկցության ծառայությունները, ամուսնության գործակալությունների ծառայությունները, թաղման արարողությունների կազմակերպումը:

Դասում ներառված չեն, մասնավորապես՝
• առևտրային ձեռնարկությունների գործողություններում կամ գործառույթներում ուղղակի օգնություն ցուցաբերվող մասնագիտական ծառայությունները (դաս 35)․
• ֆինանսական կամ դրամական գործարքների հետ կապված ծառայությունները և ապահովագրության ծառայությունները (դաս 36)․
• ճանապարհորդների ուղեկցումը (դաս 39)․
• պահպանվող տրանսպորտով փոխադրումները (դաս 39)․
• անձի կրթության բոլոր ձևերից բաղկացած ծառայությունները (դաս 41)․
• երգիչների և պարողների ելույթները (դաս 41)․
• համակարգչային ծրագրային ապահովման հետ կապված տեղեկատվական ծառայությունները (դաս 42)․
• համացանցի և համակարգչային անվտանգության ոլորտում խորհրդատվության և տվյալների ծածկագրման ծառայությունները (դաս 42)․
• մարդկանց և կենդանիների բժշկական օգնության, հիգիենայի և կոսմետոլոգիայի բնագավառում երրորդ անձանց կողմից տրամադրվող ծառայությունները (դաս 44).
• որոշակի վարձակալական ծառայությունները (տես ծառայությունների այբբենական ցանկը և ծառայությունների ընդհանուր դասակարգումը):