Russian Version
English Version

Բողոքարկման խորհուրդ

Ընդհանուր տեղեկություններ

Համաձայն «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի, «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի և «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պետական լիազոր մարմինն ունի բողոքարկման խորհուրդ, որը հաստատված կարգով լուծում է արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված բողոքների և դիմումների ներկայացման և քննարկման հետ կապված հարցերը և որի որոշումը համարվում է պետական լիազոր մարմնի վերջնական որոշում։ Բողոքարկման խորհուրդը գործում է ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N1501-Ն որոշմամբ հաստատած կանոնադրության հիման վրա։

Բողոքարկման խորհրդի կազմն է՝

Վարոս Սիմոնյան
 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ (Խորհրդի նախագահ)

 

Արմեն Խաչատրյան

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար (Խորհրդի անդամ)

 

Սոնա Եպիսկոպոսյան

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական (Խորհրդի անդամ)

 

Նաիրա Կարապետյան

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետ (Խորհրդի անդամ)

 

Նինա Տեր-Գրիգորյան

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և Առևտրի համաշխարհային կազմակերպության բաժնի գլխավոր մասնագետ (Խորհրդի անդամ)

 

Մարիամ Պետրոսյան

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության իրավաբանական վարչության խորհրդական  (Խորհրդի անդամ)

 

Շուշիկ Մխիթարյան

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար  (Խորհրդի անդամ)

 

Արա Աբգարյան

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետական գրանցամատյանների բաժնի պետ (Խորհրդի անդամ)

 

Սուսաննա Դավթյան

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության հայտերի ընդունման բաժնի պետ (Խորհրդի անդամ)

 

Արայիկ Բաբայան Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետական գրանցամատյանների բաժնի գլխավոր մասնագետ (Խորհրդի քարտուղար)