Russian Version
English Version

Ձևաթղթեր և տուրքեր

Վճարման եղանակը

Ապրանքային նշանի գրանցման հայտ ներկայացնելու, փորձաքննություն անցկացնելու, գործավարության ընթացքում այլ գործողություններ կատարելու, նշանի գրանցման, ինչպես նաև ապրանքային նշանի գրանցման գործողությունը հերթական ժամկետով երկարաձգելու համար գանձվում են պետական տուրքեր, որոնց դրույքաչափերը, գանձման, զեղչով վճարման և վերադարձման կարգը սահմանված են օրենքով։
Ըստ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի, ֆիզիկական անձինք, մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք ապրանքային և սպասարկման նշանների (բացառությամբ կոլեկտիվ նշանի) գրանցման և վկայական ստանալու հետ կապված որոշ գործողությունների համար օրենքով սահմանված պետական տուրքերը վճարում են 75 տոկոս զեղչով, իսկ 25ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձինք՝ 50 տոկոս զեղչով։
 

Գործողության անվանումը Դրույքաչափերը գործակիցներով՝ բազային տուրքի նկատմամբ
3. Արդյունաբերական նմուշի իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով՝
ա) արդյունաբերական նմուշի գրանցման հայտ ներկայացնելու համար 20
  եթե հայտը պարունակում է 2- 5 իրեր՝ լրացուցիչ 20
  եթե հայտը պարունակում է 5-ից ավելի իրեր՝ լրացուցիչ 30
բ) միջազգային կամ ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու համար (յուրաքանչյուրի համար) 10
դ) արդյունաբերական նմուշի վկայագիր տալու համար 15
զ) հայտատուի բաց թողած ժամկետները վերականգնելու դիմում ներկայացնելու համար 15
է)  արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների երկարաձգման համար՝  
  առաջին հինգ տարվա համար 60
  երկրորդ հինգ տարվա համար 180
  երրորդ հինգ տարվա համար 360
  չորրորդ հինգ տարվա համար 540
  հինգերորդ հինգ տարվա համար 720
ը) արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների զիջման գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր արդյունաբերական նմուշի համար) 38
թ) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է՝  
  մեկ վկայագրի  60
 

մի քանի վկայագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար՝ լրացուցիչ)

45
ժ) արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների զիջման մասին գրանցված պայմանագրի կամ գրանցված լիցենզային պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու համար 10
ժա) վկայագրի կրկնակը տալու համար 10
ժբ) արդյունաբերական նմուշների՝ Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար 8
ժգ) արդյունաբերական նմուշի վկայագիր ստանալու իրավունքը զիջելու մասին դիմում ներկայացնելու համար 15
ժդ) սահմանված ժամկետները երկարաձգելու մասին դիմում ներկայացնելու համար 8
ժե) առաջնության ճշգրտման կամ լրացումներ կատարելու մասին դիմում ներկայացնելու համար 10
ժզ) բաց լիցենզիա տալու մասին դիմում ներկայացնելու համար 2
ժէ) բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու համար 10
ժը) արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքները վերականգնելու համար 40
ի) առաջնության իրավունքը վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 10
իա) հայտի նկատմամբ իրավունքները վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 10