Russian Version
English Version

Դասակարգման միջազգային համակարգ

Նիցայի դասակարգիչ

 Դասեր     Ապրանքների և ծառայությունների անվանումները

դաս 1. քիմիական նյութեր, որոնք նախատեսված են օգտագործելու արդյունաբերական և գիտական նպատակներով, լուսանկարչության, գյուղատնտեսության, այգեգործության և անտառաբուծության մեջ. չմշակված սինթետիկ խեժեր, չմշակված պլաստմասսաներ. պարարտանյութեր. կրակմարող բաղադրություններ. պատրաստուկներ մետաղների զոդման և մխման համար. քիմիական նյութեր սննդամթերքի պահածոյացման համար. դաբաղիչ նյութեր. սոսնձող նյութեր արդյունաբերական նպատակներով օգտագործելու համար։

դաս 2. ներկեր, արծնուկներ, լաքեր. մետաղը ժանգոտումից և փայտանյութը քայքայումից պաշտպանող նյութեր. ներկանյութեր. խածատող, սևեռակայող նյութեր, չմշակված բնական խեժեր. թերթավոր և փոշենման մետաղներ գեղանկարչության, գեղազարդման նպատակների և գեղարվեստական տպագրության համար :

դաս 3. սպիտակեցնող պատրաստուկներ և այլ նյութեր լվացքի համար. պատրաստուկներ մաքրման, ողորկման (փայլեցման), ճարպազերծման և հղկամշակման համար. ոչ բուժական օճառներ. օծանելիք, եթերային յուղեր, ոչ բուժական կոսմետիկական միջոցներ, ոչ բուժական լոսյոններ մազերի համար. ոչ բուժական ատամի փոշիներ և մածուկներ։

դաս 4. տեխնիկական յուղեր և (թանձր) քսուքներ. քսանյութեր. փոշու կլանման, թրջման և կապակցման բաղադրություններ. վառելիք (ներառյալ շարժիչային բենզինը) և նյութեր լուսավորման նպատակների համար. մոմեր, պատրույգներ լուսավորման համար։

դաս 5. դեղագործական արտադրանք, բժշկական և անասնաբուժական պատրաստուկներ. հիգիենիկ պատրաստուկներ բուժական նպատակների համար. դիետիկ սնունդ և նյութեր բուժական կամ անասնաբուժական նպատակների համար, մանկական սնունդ. կենսաակտիվ սննդային հավելումներ մարդկանց և կենդանիների համար. սպեղանալաթեր, վիրակապման նյութեր. ատամնալցման և ատամների ծեփապատճեններ պատրաստելու նյութեր. ախտահանիչ միջոցներ. վնասատու կենդանիների ոչնչացման պատրաստուկներ. ֆունգիցիդներ, հերբիցիդներ։

դաս 6. սովորական մետաղներ և դրանց համահալվածքներ. հանքանյութեր. շինարարական մետաղյա նյութեր. շարժական մետաղյա կառուցվածքներ և շինություններ. ոչ էլեկտրական սովորական մետաղյա ճոպաններ և լարեր. մետաղյա և երկաթակապ փոքր իրեր. մետաղյա բեռնարկղեր պահպանման և փոխադրման համար. անկիզելի պահարաններ.

դաս 7. մեքենաներ և հաստոցներ. շարժիչներ (բացառությամբ վերգետնյա տրանսպորտային միջոցների համար նախատեսվածների). մեքենաների կցորդիչներ և փոխանցման տարրեր (բացառությամբ վերգետնյա տրանսպորտային միջոցների համար նախատեսվածների). գյուղատնտեսական գործիքներ, բացառությամբ ձեռքով կառավարվողների. ինկուբատորներ հավկիթների համար. առևտրի ավտոմատներ:

դաս 8. ձեռքի գործիքներ (ձեռքով կառավարվող). դանակավոր իրեր, պատառաքաղներ և գդալներ. սառը զենք. ածելիներ։

դաս 9. գիտական, ծովային, երկրաբաշխական, լուսանկարչական, կինեմատոգրաֆիական, օպտիկական, կշռման, չափման, ազդանշանման, հսկման (ստուգման), փրկության և ուսուցման սարքեր ու գործիքներ. էլեկտրականության հաղորդման, միացման, փոխակերպման, կուտակման, կարգավորման կամ վերահսկման սարքեր և գործիքներ. ձայնի կամ պատկերի գրառման, հաղորդման կամ վերարտադրման սարքեր. մագնիսական տեղեկակիրներ, ձայնագրման սկավառակներ. խտասկավառակներ, DVD-ներ և տեղեկատվության այլ թվային կրիչներ. կանխավճարով աշխատող ապարատների մեխանիզմներ. դրամարկղային ապարատներ, հաշվիչ մեքենաներ, տեղեկատվության մշակման սարքավորումներ և համակարգիչներ. համակարգչային ծրագրային ապահովում. կրակմարիչներ.

դաս 10. վիրաբուժական, բժշկական, ատամնաբուժական և անասնաբուժական սարքեր և գործիքներ, վերջավորությունների, աչքերի և ատամների պրոթեզներ. ոսկրաբուժական իրեր. նյութեր կարեր դնելու համար. թերապևտիկ և օժանդակ սարքեր, նախատեսված սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց համար. մերսման ապարատներ. ապարատներ, սարքեր և գործիքներ նորածինների համար. ապարատներ, սարքեր և գործիքներ սեռական ակտիվության համար:

դաս 11. լուսավորման, ջեռուցման, շոգու արտադրման, սննդամթերքի ջերմամշակման, սառեցման, չորացման, օդափոխման, ջրաբաշխման և սանիտարատեխնիկական սարքեր։

դաս 12. տրանսպորտային միջոցներ. ցամաքով, օդով կամ ջրով տեղաշարժվող ապարատներ։

դաս 13. հրազեն. ռազմամթերք և արկեր. պայթուցիկ նյութեր. հրավառելիք։

դաս 14. ազնիվ մետաղներ և դրանց համահալվածքներ. թանկարժեք իրեր. թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր. ժամացույցներ և այլ ժամանակաչափ սարքեր։

դաս 15. երաժշտական գործիքներ։

դաս 16. թուղթ և ստվարաթուղթ. տպագրական արտադրանք. նյութեր կազմարարական աշխատանքների համար. լուսանկարներ. թղթագրենական և գրասենյակային պիտույքներ, բացառությամբ կահույքի. կպչուն նյութեր գրասենյակային կամ կենցաղային նպատակների համար. նյութեր նկարիչների և նկարչության համար. վրձիններ. ուսուցողական նյութեր և դիտողական ձեռնարկներ. պլաստմասսայե թերթեր, ժապավեններ և տոպրակներ փաթեթավորման և կապոցավորման համար. տառաշարեր. տպագրական կլիշեներ:

դաս 17. չմշակված կամ մասնակի մշակված կաուչուկ, ռետին, գուտապերչ, ասբեստ, փայլար և այդ նյութերի փոխարինիչներ. մասնակի մշակված պլաստմասսաներ և ռետիններ. խծուծման, խցման և մեկուսացման նյութեր. ոչ մետաղական ճկուն խողովակներ։

դաս 18. կաշի և կաշվի նմանակումներ. կենդանիների մորթիներ. սնդուկներ և ճամփորդական ճամպրուկներ. անձրևի և արևի հովանոցներ. ձեռնափայտեր. մտրակներ, լծասարքեր և թամբագործական իրեր. պարանոցակապեր, սանձափոկեր և հագուստ կենդանիների համար:

դաս 19. ոչ մետաղական շինանյութեր. ոչ մետաղական կոշտ խողովակներ շինարարական նպատակների համար. ասֆալտ, խեժեր և բիտում. ոչ մետաղական շարժական կառուցվածքներ և շինություններ. ոչ մետաղական հուշարձաններ։

դաս 20. կահույք, հայելիներ, նկարների շրջանակներ. ոչ մետաղական բեռնարկղեր պահպանման և փոխադրման համար. չմշակված կամ մասնակի մշակված եղջյուր, ոսկոր, փղոսկր կամ սադափ. խեցի. ծովի փրփուր. սաթ:

դաս 21
. տնային կամ խոհանոցային կահկարասի և սպասք. սանրեր և սպունգներ. խոզանակներ, բացառությամբ վրձինների. խոզանակների պատրաստման նյութեր. իրեր մաքրման նպատակների համար. չմշակված կամ մասնակի մշակված ապակի, բացառությամբ շինարարական ապակու. ապակյա, հախճապակյա և ճենապակյա իրեր։

դաս 22. ճոպաններ, պարաններ, առասաններ. ցանցեր. վրաններ, բրեզենտ. մանածագործական կամ սինթետիկ նյութերից վրանածածկեր. առագաստներ. պարկեր առանց փաթեթավորման փոխադրման և պահպանման համար. խծուծման նյութեր, բացառությամբ թղթից, ստվարաթղթից, ռետինից և պլաստմասսայից պատրաստվածների. մանածագործական թելքահումքից նյութեր և դրանց փոխարինիչներ։

դաս 23. մանվածք և թելեր մանածագործության համար։

դաս 24. գործվածքներ և դրանց փոխարինիչներ. սպիտակեղեն կենցաղային օգտագործման համար. մանածագործական կամ պլաստմասսայե վարագույրներ։

դաս 25. հագուստ, կոշկեղեն, գլխարկներ։

դաս 26. ժանյակներ և ասեղնագործված իրեր, երիզներ և ժապավեններ. կոճակներ, սեղմակոճակներ, կեռիկներ և ամրօղակներ, գնդասեղներ և ասեղներ. արհեստական ծաղիկներ. զարդարանքներ մազերի համար. արհեստական մազեր։

դաս 27. գորգեր, հատակի ծածկոցներ, խսիրներ, լինօլեում և այլ հատակածածկույթներ. պատի պաստառներ (ոչ մանածագործական)։

դաս 28. խաղեր, խաղալիքներ. ապարատներ տեսախաղերի համար. մարմնամարզական և սպորտային իրեր. տոնածառի զարդեր.

դաս 29. միս, ձուկ, թռչնամիս և որսամիս. մսի էքստրակտներ. պահածոյացված, սառեցված, չորացված և ջերմամշակման ենթարկված մրգեր և բանջարեղեն. դոնդող, մուրաբա, կոմպոտ. ձու, կաթ և կաթնամթերք. սննդային յուղեր և ճարպեր.

դաս 30. սուրճ, թեյ, կակաո և սուրճի փոխարինիչներ. բրինձ, տապիոկա և սագո. ալյուր և հացահատիկային մթերքներ. հաց, հրուշակեղեն և քաղցրավենիք. պաղպաղակ. շաքար, մեղր, մաթ. խմորիչներ, հացաթխման փոշիներ. աղ. մանանեխ. քացախ, սոուսներ (համեմունք). համեմունք. սառույց։

դաս 31. չմշակված կամ չվերամշակված գյուղատնտեսական, ակվակուլտուրական, այգեգործական և անտառային մթերքներ. չմշակված կամ չվերամշակված hացահատիկ և սերմեր. թարմ մրգեր, բանջարեղեն և թարմ խոտաբույսեր. բնական բույսեր և ծաղիկներ. սոխուկներ, տնկիներ և սերմեր. կենդանի կենդանիներ. կերեր և ըմպելիքներ կենդանիների համար. ածիկ.

դաս 32. գարեջուր. հանքային և գազավորված ջրեր և այլ ոչ ալկոհոլային ըմպելիքներ. մրգային ըմպելիքներ և մրգահյութեր. օշարակներ և ըմպելիքների պատրաստման այլ բաղադրանյութեր։

դաս 33. ալկոհոլային խմիչքներ (բացառությամբ գարեջրի)։

դաս 34. ծխախոտ. ծխելու պիտույքներ. լուցկի։

դաս 35. գովազդ. գործերի կառավարում գործարարության ասպարեզում. վարչարարական գործունեություն գործարարության ասպարեզում. գրասենյակային ծառայություններ.

դաս 36. ապահովագրություն. ֆինանսական գործունեություն. դրամավարկային գործառնություններ. անշարժ գույքի հետ կապված գործառնություններ։

դաս 37. շինարարություն. նորոգում. սարքավորումների տեղակայում:

դաս 38. հեռահաղորդակցություն։

դաս 39. տրանսպորտային փոխադրումներ. ապրանքների փաթեթավորում և պահպանում. ճանապարհորդությունների կազմակերպում.

դաս 40. նյութերի մշակում։

դաս 41. կրթություն. ուսումնական գործընթացի ապահովում. զվարճություններ. մարզական և մշակութային միջոցառումների կազմակերպում.

դաս 42. գիտական և տեխնոլոգիական ծառայություններ և դրանց հետ կապված հետազոտություններ և մշակումներ. արդյունաբերական վերլուծումների և հետազոտությունների ծառայություններ. համակարգչային ապարատների և ծրագրային ապահովման մշակում և զարգացում.

դաս 43. սննդամթերքով և ըմպելիքներով ապահովման ծառայություններ. ժամանակավոր բնակատեղով ապահովում.

դաս 44. բժշկական ծառայություններ. անասնաբուժական ծառայություններ. մարդկանց և կենդանիների հիգիենիկ և կոսմետիկական ծառայություններ. գյուղատնտեսական, այգեգործական և անտառային ծառայություններ.

դաս 45. իրավաբանական ծառայություններ. անվտանգության ծառայություններ նյութական արժեքների և անհատների ֆիզիկական պաշտպանության համար. այլ անձանց կողմից մատուցվող անհատական և սոցիալական ծառայություններ անհատի կարիքները հոգալու համար։