Russian Version
English Version

Ձևաթղթեր և տուրքեր

Վճարման եղանակը

Գյուտի կամ օգտակար մոդելի գրանցման հայտ ներկայացնելու, փորձաքննություն անցկացնելու, գործավարության ընթացքում այլ գործողություններ կատարելու, գյուտի գրանցման գրանցման գործողությունը հերթական ժամկետով երկարաձգելու համար գանձվում են պետական տուրքեր, որոնց դրույքաչափերը, գանձման, զեղչով վճարման և վերադարձման կարգը սահմանված են օրենքով։
Ըստ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի, ֆիզիկական անձինք, մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք գրանցման և արտոնագիր ստանալու հետ կապված որոշ գործողությունների համար օրենքով սահմանված պետական տուրքերը վճարում են 75 տոկոս զեղչով, իսկ 25ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձինք՝ 50 տոկոս զեղչով։
 

Գործողության անվանումը Դրույքաչափերը գործակիցներով՝ բազային տուրքի նկատմամբ
1. Գյուտերի իրավական պահպանության գծով`
ա) գյուտի արտոնագրի հայտ ներկայացնելու, այդ թվում՝ միջազգային հայտն ազգային փուլ փոխադրելու համար 20
  եթե հայտը վերաբերում է միասնական մտահղացում կազմող գյուտերի խմբի, ապա մեկից ավելի յուրաքանչյուր գյուտի համար՝ լրացուցիչ 5
բ) միջազգային կամ ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու համար (յուրաքանչյուրի համար) 10
ե) գյուտի նկարագրության հրապարակման համար՝ 25 էջից ավելի յուրաքանչյուր էջի համար 2,5
թ) գյուտի արտոնագիր տալու համար 15
ժա) հայտատուի բաց թողած ժամկետները վերականգնելու դիմում ներկայացնելու համար 15
ժբ) գյուտի հայտը օգտակար մոդելի հայտի փոխակերպելու դիմում ներկայացնելու համար 10
ժգ)  գյուտի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար)՝  
  երկրորդ, երրորդ տարվա  20
  չորրորդ, հինգերորդ տարվա  25
  վեցերորդ, յոթերորդ տարվա  30
  ութերորդ, իններորդ տարվա 38
  տասներորդ, տասնմեկերորդ տարվա 48
  տասներկուերորդ, տասներեքերորդ տարվա 58
  տասնչորսերորդ, տասնհինգերորդ տարվա 68
  տասնվեցերորդ, տասնյոթերորդ տարվա 80
  տասնութերորդ, տասնիններորդ, քսաներորդ տարվա 100
  քսանմեկերորդ, քսաներկուերորդ տարվա համար 130
  քսաներեքերորդ, քսանչորսերորդ, քսանհինգերորդ տարվա համար 160
ժդ) արտոնագրատիրոջ իրավունքների զիջման մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր արտոնագրի համար) 38
ժե) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է՝  
  մեկ արտոնագրի 60
  մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար՝ լրացուցիչ) 45
ժզ) արտոնագրատիրոջ իրավունքների զիջման մասին գրանցված պայմանագրի կամ գրանցված լիցենզային պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու համար 10
ժէ) արտոնագրի կրկնակը տալու համար 10
ժը) գյուտերի՝ Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար 8
ժթ) գյուտի արտոնագիր ստանալու իրավունքի զիջման մասին դիմում ներկայացնելու համար 15
ի) սահմանված ժամկետները երկարաձգելու մասին դիմում ներկայացնելու համար 8
իա) առաջնության ճշգրտման կամ լրացումներ կատարելու մասին դիմում ներկայացնելու համար 10
իգ) բաց լիցենզիա տալու մասին դիմում ներկայացնելու համար 2
իդ) բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու համար 10
իե) լրացուցիչ իրավական պահպանություն տրամադրելու համար 50
իզ) արտոնագրի գործողությունը վերականգնելու համար 50
իԷ) առաջնության իրավունքը վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 10
իը) հայտի նկատմամբ իրավունքները վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 10
իթ) հայտատուի դիմումի համաձայն՝ հայտը վաղաժամկետ հրապարակելու համար 10
լ) արտոնագրաունակության մասին եզրակացություն հրապարակելու մասին դիմում ներկայացնելու համար 20
լա) տեխնիկայի մակարդակի մասին տեղեկատվություն տրամադրելու համար 100
2. Օգտակար մոդելների իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով
ա) օգտակար մոդելի արտոնագրի հայտ ներկայացնելու, այդ թվում՝ միջազգային հայտն ազգային փուլ փոխադրելու համար 20
  եթե հայտը վերաբերում է միասնական մտահղացում կազմող օգտակար մոդելների խմբի, ապա մեկից ավելի յուրաքանչյուր օգտակար մոդելի համար՝ լրացուցիչ  5
բ) միջազգային կամ ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու համար (յուրաքանչյուրի համար) 10
գ) օգտակար մոդելի հայտի փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 15
դ) օգտակար մոդելի արտոնագիր տալու համար 15
ե) օգտակար մոդելի նկարագրության հրապարակման համար՝ 25 էջից ավելի յուրաքանչյուր էջի համար 2,5
 է) հայտատուի բաց թողած ժամկետները վերականգնելու դիմում ներկայացնելու համար 15
ը) օգտակար մոդելի հայտը գյուտի հայտի փոխակերպելու դիմում ներկայացնելու համար 10
թ) օգտակար մոդելի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար)՝  
  երկրորդ, երրորդ տարվա 20
  չորրորդ, հինգերորդ տարվա  25
  վեցերորդ, յոթերորդ տարվա 30
  ութերորդ, իններորդ տարվա  38
  տասներորդ տարվա  50
ժ) արտոնագրատիրոջ իրավունքների զիջման մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր արտոնագրի համար) 38
ժա) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է՝   
  մեկ արտոնագրի 60
  մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար՝ լրացուցիչ) 45
ժբ) արտոնագրատիրոջ իրավունքների զիջման մասին գրանցված պայմանագրի կամ գրանցված լիցենզային պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու համար 10
ժգ) արտոնագրի կրկնակը տալու համար 10
ժդ) օգտակար մոդելների՝ Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար 8
ժե) օգտակար մոդելի արտոնագիր ստանալու իրավունքի զիջման մասին դիմում ներկայացնելու համար 15
ժզ) սահմանված ժամկետները երկարաձգելու մասին դիմում ներկայացնելու համար 8
ժէ) առաջնության ճշգրտման կամ լրացումներ կատարելու մասին դիմում ներկայացնելու համար 10
ժը) բաց լիցենզիա տալու մասին դիմում ներկայացնելու համար 2
ժթ) բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու համար 10
ի) արտոնագրի գործողությունը վերականգնելու համար 30
իբ) առաջնության իրավունքը վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 10
իգ) հայտի նկատմամբ իրավունքները վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 10