Russian Version
English Version

Բողոքարկման խորհուրդ

Ընդհանուր տեղեկություններ

Համաձայն «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի, «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի և «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պետական լիազոր մարմինն ունի բողոքարկման խորհուրդ, որը հաստատված կարգով լուծում է արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված բողոքների և դիմումների ներկայացման և քննարկման հետ կապված հարցերը և որի որոշումը համարվում է պետական լիազոր մարմնի վերջնական որոշում։ Բողոքարկման խորհուրդը գործում է ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N1501-Ն որոշմամբ հաստատած կանոնադրության հիման վրա։

Բողոքարկման խորհրդի կազմն է՝

 

Գարեգին Մելքոնյան
 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ (Խորհրդի նախագահ)

Արայիկ Բաբայան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության պետական գրանցամատյանների բաժնի գլխավոր մասնագետ (Խորհրդի քարտուղար)
 

Գոհարիկ Գրիգորյան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ինովացիոն տեխնոլոգիաների զարգացման վարչության գլխավոր մասնագետ (Խորհրդի անդամ)
Արա Աբգարյան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության պետական գրանցամատյանների բաժնի պետ (Խորհրդի անդամ)
Սուսաննա Դավթյան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության հայտերի ընդունման բաժնի պետ (Խորհրդի անդամ)
Արմենուհի Շահինյան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության պետական գրանցամատյանների բաժնի գլխավոր մասնագետ (Խորհրդի անդամ)
Քրիստինե Համբարյան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության հեղինակային և հարակից իրավունքների բաժնի պետ (Խորհրդի անդամ)
Արմեն Եգանյան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ (Խորհրդի անդամ)
Նելլի Մուրադյան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի ժ/պ (Խորհրդի անդամ)
Նաիրա Մուշեղյան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության ներքին առևտրի և մրցակցության բաժնի պետ (Խորհրդի անդամ)