Russian Version
English Version

Օրենքներ

Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքից քաղվածք

 Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքից քաղվածք

2016թ. հոկտեմբերի 19-ի դրությամբ փոփոխություններով և լրացումներով

 Բեռնել PDF տարբերակը

Գլուխ 1: Ընդհանուր դրույթներ

Հոդված 1. Օրենքով կարգավորվող հարաբերությունները

Սույն օրենքը սահմանում է՝
– Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքի հասկացությունը,
– տուրքերի տեսակները եւ դրույքաչափերը,
– տուրք վճարողներին,
– տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգն ու պայմանները եւ կարգավորում է պետական տուրքի հետ կապված մյուս հարաբերությունները։

Հոդված 2. Պետական տուրքի հասկացությունը
Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական եւ(կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է։
(հոդված 2 փոփ. 13.12.2000 ՀՕ-123)

Գլուխ 2: Պետական տուրք վճարողները, նրանց իրավունքները եւ պարտականությունները

Հոդված 3. Պետական տուրք վճարողները

Հայաստանի Հանրապետությունում պետական տուրք վճարողներ են համարվում սույն օրենքի 7 հոդվածով նախատեսված ծառայություններից կամ գործողություններից օգտվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, (այսուհետ՝ պետական տուրք վճարողներ)։
(հոդված 3 փոփ. 13.12.2000 ՀՕ-123 )

Հոդված 4. Պետական տուրք վճարողների իրավունքները

Պետական տուրք վճարողներն իրավունք ունեն՝
– պահանջել պետական տուրք գանձող մարմնից՝ կատարելու տուրքի հաշվարկ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ վերահաշվարկ.
– վերադասության, ինչպես նաեւ դատական կարգով բողոքարկել պետական տուրք գանձող մարմնի կամ պաշտոնատար անձանց գործողությունները. 
– դիմել համապատասխան պետական մարմիններ՝ պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար.
– ստանալ պետական տուրքի վճարման մասին տեղեկանք.
– սույն օրենքով սահմանված դեպքերում պահանջել եւ ստանալ վերադարձման ենթակա պետական տուրքի գումարը։

Հոդված 5. Պետական տուրք վճարողների պարտականությունները

Պետական տուրք վճարողները պարտավոր են՝
– ժամանակին եւ լրիվ վճարել սույն օրենքով սահմանված պետական տուրքերը.
– պետական տուրքի վճարումով ծառայություններ կամ գործողություններ իրականացնող մարմիններ կամ պաշտոնատար անձանց ներկայացնել պետական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերը.
– ներկայացնել պետական տուրքի վճարման գծով իրեն վերապահված արտոնությունները հաստատող փաստաթղթերը.
– սույն օրենքով սահմանված դեպքերում պետական բյուջե վճարել պետական տուրքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժի գումարները։
– (հոդված 5 փոփ. 13.12.2000 ՀՕ-123 )

Հոդված 6. Պետական տուրքի գծով պարտավորության դադարումը

Պետական տուրքի վճարման՝ իրավաբանական անձանց պարտավորությունը դադարում է այդ պարտականության կատարումով, պետական տուրքի վճարումից ազատումով, պետական տուրքի վերացումով կամ օրենքով սահմանված այլ հիմքերով, իսկ ֆիզիկական անձանց համար՝ պարտավորության կատարումով, պետական տուրքի վճարումից ազատումով, պետական տուրքի վերացումով կամ պետական տուրք վճարողի մահվան դեպքում։
(հոդված 6 փոփ. 13.12.2000 ՀՕ-123)

Գլուխ 3: Պետական տուրքի գանձման օբյեկտները

Հոդված 7. Պետական տուրքի գանձման օբյեկտները

Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է՝ 
թ) գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների,երաշխավորված ավանդական արտադրանքի, ֆիրմային անվանումների (արդյունաբերական սեփականության օբյեկտների), ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար. 
(հոդ. 7–ը փոփ. 22.05.2010, ՀՕ–62-Ն) 

Գլուխ 4: Պետական տուրքերի դրույքաչափերը

Հոդված 8. Պետական տուրքի դրույքաչափերը

Պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են գնահատման ենթակա գույքի արժեքի կամ սույն օրենքով սահմանված բազային տուրքի նկատմամբ։
Բազային տուրքի չափ է սահմանվում 1000 դրամը։
(հոդված 8 փոփ. 13.12.2000 ՀՕ-123)

Հոդված 18. Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի, ֆիրմային անվանումների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը 
Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների,երաշխավորված ավանդական արտադրանքի, ֆիրմային անվանումների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքը գանձվում է հետեւյալ դրույքաչափերով (բազային տուրքի նկատմամբ գործակիցներով). 

Գործողության անվանումը Դրույքաչափերը գործակիցներով՝ բազային տուրքի նկատմամբ
1. Գյուտերի իրավական պահպանության գծով`
ա) գյուտի արտոնագրի հայտ ներկայացնելու, այդ թվում՝ միջազգային հայտն ազգային փուլ փոխադրելու համար 20
  եթե հայտը վերաբերում է միասնական մտահղացում կազմող գյուտերի խմբի, ապա մեկից ավելի յուրաքանչյուր գյուտի համար՝ լրացուցիչ 5
բ) միջազգային կամ ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու համար (յուրաքանչյուրի համար)
(փոփ.28.06.2008 ՀՕ-113-Ն)
10
գ) գյուտի նախնական փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար
(փոփ. 29.05.2002 ՀՕ-358-Ն)
(փոփ. 27.12.2006 ՀՕ-255-Ն)
(փոփ.28.06.2008 ՀՕ-113-Ն)
15
դ) (ուժը կորցրած ճանաչել (28.06.2008 ՀՕ-113-Ն)  
ե)   գյուտի նկարագրության հրապարակման համար՝ 25 էջից ավելի յուրաքանչյուր էջի համար 
(18 հոդվածի 1 կետը փոփ. 28.12.1998 ՀՕ-277)
2,5
զ) գյուտի ԽՍՀՄ հեղինակային վկայագրի գործողության դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար
(փոփ.28.06.2008 ՀՕ-113-Ն)
50
է) (ուժը կորցրած ճանաչել (28.06.2008 ՀՕ-113-Ն)   
ը) գյուտի արտոնագիր տալու վերաբերյալ լիազոր մարմնի որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 
(փոփ. 29.05.2002 ՀՕ-358-Ն) 
(փոփ. 27.12.2006 ՀՕ-255-Ն) 
(փոփ.28.06.2008 ՀՕ-113-Ն)
20
թ) գյուտի արտոնագիր տալու համար 
(փոփ.28.06.2008 ՀՕ-113-Ն)
15
ժ) գյուտի արտոնագիր տալու դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 
(փոփ.28.06.2008 ՀՕ-113-Ն)
 64
ժա) հայտատուի բաց թողած ժամկետները վերականգնելու դիմում ներկայացնելու համար 15
ժբ) գյուտի հայտը օգտակար մոդելի հայտի փոխակերպելու դիմում ներկայացնելու համար 10
ժգ)  գյուտի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար)՝  
  երկրորդ, երրորդ տարվա  20
  չորրորդ, հինգերորդ տարվա  25
  վեցերորդ, յոթերորդ տարվա  30
  ութերորդ, իններորդ տարվա 38
  տասներորդ, տասնմեկերորդ տարվա 48
  տասներկուերորդ, տասներեքերորդ տարվա 58
  տասնչորսերորդ, տասնհինգերորդ տարվա 68
  տասնվեցերորդ, տասնյոթերորդ տարվա 80
  տասնութերորդ, տասնիններորդ, քսաներորդ տարվա 100
  քսանմեկերորդ, քսաներկուերորդ տարվա համար 130
  քսաներեքերորդ, քսանչորսերորդ, քսանհինգերորդ տարվա համար (լրաց. 08.12.2003 ՀՕ-32-ն ) 160
ժդ) արտոնագրատիրոջ իրավունքների զիջման մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր արտոնագրի համար) 38
ժե) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է՝  
  մեկ արտոնագրի 60
  մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար՝ լրացուցիչ) 45
ժզ) արտոնագրատիրոջ իրավունքների զիջման մասին գրանցված պայմանագրի կամ գրանցված լիցենզային պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու համար 10
ժէ) արտոնագրի կրկնակը տալու համար 10
ժը) գյուտերի՝ Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար 8
ժթ) գյուտի արտոնագիր ստանալու իրավունքի զիջման մասին դիմում ներկայացնելու համար 15
ի) սահմանված ժամկետները երկարաձգելու մասին դիմում ներկայացնելու համար
(փոփ.28.06.2008 ՀՕ-113-Ն)
8
իա) առաջնության ճշգրտման կամ լրացումներ կատարելու մասին դիմում ներկայացնելու համար 
(18 հոդվածի 1-ին կետը լրաց. 13.12.2000 ՀՕ-123 ) 
(լրաց. 29.05.2002 ՀՕ-358-Ն)
(փոփ.28.06.2008 ՀՕ-113-Ն)
10
իբ) (ուժը կորցրած ճանաչել (28.06.2008 ՀՕ-113-Ն)  
իգ) բաց լիցենզիա տալու մասին դիմում ներկայացնելու համար(1-ին կետը լրաց.իգ ենթակետով 21.12.2004 ՀՕ-140-Ն) 2
իդ) բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու համար(1-ին կետը լրաց.իդ ենթակետով 21.12.2004 ՀՕ-140-Ն) 10
իե) լրացուցիչ իրավական պահպանություն տրամադրելու համար (1-ին կետը լրաց.իե ենթակետով 27.12.2006 ՀՕ-255-Ն) 50
իզ) արտոնագրի գործողությունը վերականգնելու համար(1-ին կետը լրաց.իզ ենթակետով 27.12.2006 ՀՕ-255-Ն) 50
իԷ) առաջնության իրավունքը վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար
(լրաց. 28.06.2008 ՀՕ-113-Ն)
10
իը) հայտի նկատմամբ իրավունքները վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար
(լրաց. 28.06.2008 ՀՕ-113-Ն)
10
իթ) հայտատուի դիմումի համաձայն՝ հայտը վաղաժամկետ հրապարակելու համար
(լրաց. 28.06.2008 ՀՕ-113-Ն)
10
լ) արտոնագրաունակության մասին եզրակացություն հրապարակելու մասին դիմում ներկայացնելու համար
(լրաց. 28.06.2008 ՀՕ-113-Ն)
20
լա) տեխնիկայի մակարդակի մասին տեղեկատվություն տրամադրելու համար
(լրաց. 28.06.2008 ՀՕ-113-Ն)
100
2. Օգտակար մոդելների իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով
ա) օգտակար մոդելի արտոնագրի հայտ ներկայացնելու, այդ թվում՝ միջազգային հայտն ազգային փուլ փոխադրելու համար 20
  եթե հայտը վերաբերում է միասնական մտահղացում կազմող օգտակար մոդելների խմբի, ապա մեկից ավելի յուրաքանչյուր օգտակար մոդելի համար՝ լրացուցիչ  5
բ) միջազգային կամ ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու համար (յուրաքանչյուրի համար)
(փոփ.28.06.2008 ՀՕ-113-Ն)
10
գ) օգտակար մոդելի հայտի փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 15
դ) օգտակար մոդելի արտոնագիր տալու համար 15
ե) օգտակար մոդելի նկարագրության հրապարակման համար՝ 25 էջից ավելի յուրաքանչյուր էջի համար 2,5
զ) օգտակար մոդելի արտոնագիր տալու դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 50
 է) հայտատուի բաց թողած ժամկետները վերականգնելու դիմում ներկայացնելու համար 15
ը) օգտակար մոդելի հայտը գյուտի հայտի փոխակերպելու դիմում ներկայացնելու համար 10
թ) օգտակար մոդելի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար)՝  
  երկրորդ, երրորդ տարվա 20
  չորրորդ, հինգերորդ տարվա  25
  վեցերորդ, յոթերորդ տարվա 30
  ութերորդ, իններորդ տարվա  38
  տասներորդ տարվա  50
ժ) արտոնագրատիրոջ իրավունքների զիջման մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր արտոնագրի համար) 38
ժա) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է՝   
  մեկ արտոնագրի 60
  մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար՝ լրացուցիչ) 45
ժբ) արտոնագրատիրոջ իրավունքների զիջման մասին գրանցված պայմանագրի կամ գրանցված լիցենզային պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու համար 10
ժգ) արտոնագրի կրկնակը տալու համար 10
ժդ) օգտակար մոդելների՝ Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար 8
ժե) օգտակար մոդելի արտոնագիր ստանալու իրավունքի զիջման մասին դիմում ներկայացնելու համար 15
ժզ) սահմանված ժամկետները երկարաձգելու մասին դիմում ներկայացնելու համար
(փոփ.28.06.2008 ՀՕ-113-Ն)
8
ժէ) առաջնության ճշգրտման կամ լրացումներ կատարելու մասին դիմում ներկայացնելու համար 
(18 հոդվածի 2 կետը լրաց. 13.12.2000 ՀՕ-123,
լրաց. 29.05.2002 ՀՕ-358-Ն)
(փոփ.28.06.2008 ՀՕ-113-Ն)
10
ժը) բաց լիցենզիա տալու մասին դիմում ներկայացնելու համար(2-րդ կետը լրաց.ժը ենթակետով 21.12.2004 ՀՕ-140-Ն) 2
ժթ) բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու համար(2-րդ կետը լրաց.ժթ ենթակետով 21.12.2004 ՀՕ-140-Ն) 10
ի) արտոնագրի գործողությունը վերականգնելու համար (2-րդ կետը լրաց.ի ենթակետով 27.12.2006 ՀՕ-255-Ն) 30
իա) (ուժը կորցրած ճանաչել (28.06.2008 ՀՕ-113-Ն)  
իբ) առաջնության իրավունքը վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար
(լրաց. 28.06.2008 ՀՕ-113-Ն
10
իգ) հայտի նկատմամբ իրավունքները վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար
(լրաց. 28.06.2008 ՀՕ-113-Ն
10
3. Արդյունաբերական նմուշի իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով՝
ա) արդյունաբերական նմուշի գրանցման հայտ ներկայացնելու համար
լրաց. 29.05.2002 ՀՕ-358-Ն)
(փոփ.28.06.2008 ՀՕ-113-Ն)
20
  եթե հայտը պարունակում է 2- 5 իրեր՝ լրացուցիչ
(փոփ.28.06.2008 ՀՕ-113-Ն)
20
  եթե հայտը պարունակում է 5-ից ավելի իրեր՝ լրացուցիչ
(փոփ.28.06.2008 ՀՕ-113-Ն)
30
բ) միջազգային կամ ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու համար (յուրաքանչյուրի համար)
(փոփ.28.06.2008 ՀՕ-113-Ն)
10
գ) փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 15
դ) արդյունաբերական նմուշի վկայագիր տալու համար
(փոփ.28.06.2008 ՀՕ-113-Ն)
15
ե) արդյունաբերական նմուշի վկայագիր տալու դեմ կամ արդյունաբերական նմուշի ԽՍՀՄ վկայագրի գործողության դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար
(փոփ.28.06.2008 ՀՕ-113-Ն)
50
զ) հայտատուի բաց թողած ժամկետները վերականգնելու դիմում ներկայացնելու համար 15
է)  արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների երկարաձգման համար՝  
  առաջին հինգ տարվա համար 60
  երկրորդ հինգ տարվա համար 180
  երրորդ հինգ տարվա համար 360
  չորրորդ հինգ տարվա համար 540
  հինգերորդ հինգ տարվա համար
(փոփ.28.06.2008 ՀՕ-113-Ն)
720
ը) արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների զիջման գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր արդյունաբերական նմուշի համար) 38
թ) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է՝  
  մեկ վկայագրի  60
 

մի քանի վկայագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար՝ լրացուցիչ)

45
ժ) արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների զիջման մասին գրանցված պայմանագրի կամ գրանցված լիցենզային պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու համար
(փոփ.28.06.2008 ՀՕ-113-Ն)
10
ժա) վկայագրի կրկնակը տալու համար
(փոփ.28.06.2008 ՀՕ-113-Ն) 
10
ժբ) արդյունաբերական նմուշների՝ Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար 8
ժգ) արդյունաբերական նմուշի վկայագիր ստանալու իրավունքը զիջելու մասին դիմում ներկայացնելու համար
(փոփ.28.06.2008 ՀՕ-113-Ն)
15
ժդ) սահմանված ժամկետները երկարաձգելու մասին դիմում ներկայացնելու համար
(փոփ.28.06.2008 ՀՕ-113-Ն)
8
ժե) առաջնության ճշգրտման կամ լրացումներ կատարելու մասին դիմում ներկայացնելու համար 
(18 հոդվածի 3 կետը լրաց. 13.12.2000 ՀՕ-123,լրաց. 29.05.2002 ՀՕ-358-Ն)
(փոփ.28.06.2008 ՀՕ-113-Ն)
10
ժզ) բաց լիցենզիա տալու մասին դիմում ներկայացնելու համար(3-րդ կետը լրաց.ժզ ենթակետով 21.12.2004 ՀՕ-140-Ն) 2
ժէ) բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու համար(3-րդ կետը լրաց.ժէ ենթակետով 21.12.2004 ՀՕ-140-Ն) 10
ժը) արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքները վերականգնելու համար
(3-րդ կետը լրաց.ժը ենթակետով 27.12.2006 ՀՕ-255-Ն)
(փոփ.28.06.2008 ՀՕ-113-Ն)
40
ժթ) (ուժը կորցրած ճանաչել (28.06.2008 ՀՕ-113-Ն)  
ի) առաջնության իրավունքը վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար
(լրաց. 28.06.2008 ՀՕ-113-Ն)
10
իա) հայտի նկատմամբ իրավունքները վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար
(լրաց. 28.06.2008 ՀՕ-113-Ն
10

4. Ապրանքային նշանների իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով՝ 

ա) ապրանքային նշանի  հայտ ներկայացնելու համար 30
բ)

ապրանքային նշանի փորձաքննություն անցկացնելու համար

40

  մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար՝ լրացուցիչ 15
գ) առաջնության իրավունքից օգտվելու համար 10
դ) ապրանքային նշանի հայտի զատման համար 15
ե) պետական լիազոր մարմնում որևէ գործընթացի իրականացման ժամկետի բացթողման հետևանքով կորցրած իրավունքի վերականգնման մասին դիմում ներկայացնելու համար 20
զ) իրավունքների վերականգնման մասին որոշման դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 50
է) ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցման մասին կրկնական փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 50
ը) բաց թողած ժամկետի վերականգնման համար 30
թ) պետական լիազոր մարմնում որեէ գործընթացի գործողություն կատարելու համար նախատեսված ժամկետի երկարաձգման համար 10
ժ) ապրանքային նշանի հայտում փոփոխություն կատարելու համար 10
ժա) ապրանքային նշանի գրանցման համար 50
ժբ) ապրանքային նշանի վկայագրի կրկնակ տալու համար 30
ժգ) ապրանքային նշանների պետական գրանցամատյանում ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցումը գրանցելու համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր ապրանքային նշանի համար) 60
ժդ) ապրանքային նշանների պետական գրանցամատյանում փոփոխություն կատրելու համար 20
ժե) հայտարկված ապրանքային նշանի գրանցման դեմ 
առարկություն ներկայացնելու համար
10
ժզ) յուրաքանչյուրի կոլեկտիվ նշանի և հավաստագրային 
նշանի գրանցման համար
90
ժէ) ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու համար 250
ժը) ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը  
  երկարաձգելու համար 120
  մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար ` լրացուցիչ 10
ժթ) ապրանքային նշանների պետական գրանցամատյանում ապրանքային նշանի լիցենզիայի կամ ենթալիցենզիայի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր ապրանքային նշանի համար) 60
ի) գրանցված լիցենզիայի կամ ենթալիցենզիայի պայմանների փոփոխությունների կամ դրա չեղյալ հայտարարումը գրանցելու համար 25
իա) ապրանքային նշանի գրանցումը զատելու համար  40
իբ) ապրանքային նշանի միջազգային գրանցման կամ տարածքային ընդարձակման հայտ ներկայացնելու համար   50
իգ) ապրանքային նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայանագրի արձանագրության 8(7)(a) հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր միջազգային գրանցման նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը 3ter հոդվածին համապատասխան նշելու համար՝  
  մեկ դասի ապրանքների համար՝ 100
  մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար 10
  այդպիսի միջազգային գրանցումը երկարաձգելու համար՝  
  մեկ դասի ապրանքների համար՝ 100
  մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար 10
իդ) ապրանքային նշանների պետական գրանցամատյանում և ապրանքային նշանների հայտերի ընթացիկ հիմնապաշարում որոնում անցկացնելու համար՝   
  ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգմանը համապատասխան յուրաքանչյուր դասով ներկայացված բառային կամ պատկերային նշանին նույնական կամ նման ապրանքային նշանների համար 20
  ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգմանը համապատասխան յուրաքանչյուր դասով ներկայացված համակցված նշանին նույնական կամ նման ապրանքային նշանների համար 40
  մեկ սեփականատիրոջը և(կամ) հայտատուին պատկանող ապրանքային նշանների համար 60
իե) ապրանքային նշանների պետական գրանցամատյանից քաղվածքներ տալու համար 2
5. Աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքների իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով՝ 
ա) աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտ ներկայացնելու համար 30
բ) աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքի հայտ ներկայացնելու համար 30
գ) աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի փորձաքննություն անցկացնելու համար 40
դ) աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերի վերաբերյալ կայացված ցանկացած որոշման դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 50
ե) աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման դեմ առարկություն ներկայացնելու համար 10
զ) աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հայտը հետ կանչելու համար 10
է) աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հայտի փաստաթղթերում փոփոխություն, լրացում կամ ճշգրտում կատարել համար 10
ը) փորձաքննության ընթացքում պետական լիազոր մարմնի հարցմանը համապատասխան լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետի երկարաձգման համար 10
թ)  աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագիր տալու համար 50
ժ) աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի կրկնակ տալու համար 30
ժա) աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքի ժամկետը երկարաձգելու համար 100
6. Ֆիրմային անվանումների իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով՝
ա) Ֆիրմային անվանման գրանցման հայտ ներկայացնելու, փորձաքննություն անցկացնելու եւ վկայական տալու համար  5
  անվանափոխության դեպքում, երբ գրանցման ներկայացված ֆիրմային անվանման մեջ պահապանված է «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքին համապատասխան նախկինում գրանցված ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անունը 1
բ) փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 5
գ) Ֆիրմային անվանման վկայականի կրկնակը տալու համար 2
7. Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով՝
ա) ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի գրանցման հայտ ներկայացնելու եւ վկայական տալու համար 20
բ) ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի նկատմամբ գույքային բացառիկ իրավունքները զիջելու մասին պայմանագրի գրանցման համար  30
գ) ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի նկատմամբ գույքային իրավունքները փոխանցելու պայմանագրի գրանցման համար  20
դ) ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի գրանցման վկայականի կրկնակը տալու համար  2
8. Այլ գործողությունների գծով՝
ա) արտոնագրային տեղեկատվության յուրաքանչյուր էջի համար 0,2
բ) արդյունաբերական սեփականության օբյեկտների՝ Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյաններից քաղվածքներ տալու, ինչպես նաեւ հայտի մասին տեղեկություններ տրամադրելու համար (յուրաքանչյուր օբյեկտի համար)
(փոփ. 28.06.2008 ՀՕ-113-Ն)
2
գ) արդյունաբերական սեփականության օբյեկտի հայտի վավերացված պատճենը տալու համար 10
դ) գյուտի միջազգային հայտի առաքման համար 32
ե) Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի համաձայն փորձաքննության պահանջներին (ձեւական հատկանիշներով) հայտի համապատասխանությունն ստուգելու եւ առաքելու համար 30
զ) արտոնագրային հավատարմատարի թեկնածուի որակավորման քննություն ընդունելու համար 8
է) արտոնագրային հավատարմատարի գրանցման կամ գրանցման մեջ փոփողություն կատարելու համար 4
ը) արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին պաշտոնական հրապարակումներում հայտատուի մեղքով տեղ գտած ակնհայտ սխալներն ուղղելու համար նրա կողմից դիմում ներկայացնելու համար (յուրաքանչյուր սխալի համար)
(18 հոդվածի 8-րդ կետը փոփ. 13.12.2000 ՀՕ-123)
2,5
թ) լիցենզային կամ զիջման մասին պայմանագրերի գրանցման կամ գրանցումը մերժելու մասին լիազոր մարմնի որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար
(լրաց. 29.05.2002 ՀՕ-358-Ն)
( փոփ. 27.12.2006 ՀՕ-255-Ն )
50
ժ) ֆրանչայզինգի գրանցման համար (արդյունաբերական սեփականության յուրաքանչյուր օբյեկտի համար) 60
ժա) գրանցված ֆրանչայզինգի պայմանների փոփոխությունը գրանցելու համար(արդյունաբերական սեփականության յուրաքանչյուր օբյեկտի համար) 30

    
(18 հոդվածը փոփ. 26.10.1999 ՀՕ-14) 
(18 հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել( 28.06.2008 ՀՕ-113-Ն) 
(հոդ. 18–ը փոփ. 22.05.2010, ՀՕ–62-Ն) 
(հոդ. 18–ը փոփ. 19.10.2016, ՀՕ–152-Ն)

Հոդված 20. Այլ ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը
Այլ ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքը գանձվում է հետեւյալ դրույքաչափերով.

31. «Հայ», «Հայաստան» «հայկական» բառերը եւ դրանց թարգմանությունները ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ օգտագործելու թույլտվություն տալու համար՝ տարեկան բազային տուրքի 600-պատիկի չափով։
(20 հոդվածի 31 կետը փոփ. 13.12.2000 ՀՕ-123 )

Գլուխ 5: Պետական տուրքի գծով արտոնությունները

Հոդված 21. Պետական տուրքի գծով արտոնությունների տեսակները
Պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետեւյալ արտոնությունները՝
ա) պետական տուրքի վճարումից ազատում.
բ) պետական տուրքի նվազեցում.
գ) պետական տուրքի դրույքաչափի նվազեցում.
դ) պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում.
ե) պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում, նվազեցում, դրանք վճարելու ժամկետի հետաձգում։

Հոդված 28. Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների,երաշխավորված ավանդական արտադրանքի, ֆիրմային անվանումների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքի գծով արտոնությունները

Պետության կողմից գաղտնի ճանաչված գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար տարեկան պետական տուրք չի վճարվում։ 
Արտոնագրատիրոջ կողմից՝ գյուտի կամ օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի իրավատիրոջ կողմից՝ արդյունաբերական նմուշի օգտագործման իրավունքը ցանկացած այլ անձի տալու պատրաստակամության մասին հայտարարության հրապարակումից հետո տրված յուրաքանչյուր լիցենզիայի համար դրան հաջորդող տարվանից արտոնագիրն ուժի մեջ պահելու պետական տուրքը նվազեցվում է 10 տոկոսով, բայց 50 տոկոսից ոչ ավելի։ 
(փոփ. 28.06.2008 ՀՕ-113-Ն) 
«Ֆիզիկական անձինք, մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք գյուտի, oգտակար մոդելի արտոնագիր uտանալու և այն գործողության մեջ պահելու հետ կապված, արդյունաբերական նմուշի գրանցման և դրա նկատմամբ իրավունքները գործողության մեջ պահելու հետ կապված` uույն oրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ա»-«գ», «թ», «ժա»-«ժդ», «ժէ»-«իա» ենթակետերով, 2-րդ կետի «ա»-«դ», «է»-«ժ», «ժբ» -«ժէ» ենթակետերով, 3-րդ կետի «ա»-«դ», «զ»-«ը», «ժ»-«ժե» ենթակետերով նախատեuված պետական տուրքերը, ինչպեu նաև ապրանքային նշանների (բացառությամբ կոլեկտիվ և հավաստագրային ապրանքային նշանների) գրանցման և վկայական uտանալու հետ կապված` uույն oրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետի «ա»-«ժդ» և «ժը» ենթակետերով uահմանված պետական տուրքերը վճարում են 75 տոկոu զեղչով, իuկ 25-ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձինք` 50 տոկոu զեղչով։»։ 
(փոփ. 28.06.2008 ՀՕ-113-Ն) 
(փոփ. 22.05.2010, ՀՕ–62-Ն) 
(փոփ. 19.10.2016, ՀՕ–156-Ն)
Արտոնագրված գյուտի, օգտակար մոդելի, գրանցված արդյունաբերական նմուշի օգտագործման մասին լիցենզային պայմանագիր գրանցելու պահից տվյալ արտոնագիրը գործողության մեջ պահելու համար հետագա տարեկան պետական տուրքը վճարվում է լրիվ դրույքաչափով։ 
(28 հոդվածը փոփ. 26.10.1999 ՀՕ-14, 13.12.2000 ՀՕ-123, 21.12.2004 ՀՕ-140-Ն) 
(փոփ. 28.06.2008 ՀՕ-113-Ն) 

Հոդված 31. Առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնությունների սահմանումը

Առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել՝
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ սույն օրենքի 14 հոդվածի 8-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքում.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ տեղական ինքնակառավարման մարմինները՝ պետական տուրքի բոլոր տեսակների գծով՝ վճարողի փոխարեն պետական տուրքը վճարելու միջոցով.
գ) դատարանները կամ դատավորները՝ սույն օրենքի 9 հոդվածում նշված առանձին գործերով՝ ելնելով կողմերի գույքային դրությունից
դ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, դեսպանը կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը՝ սույն օրենքի 15 հոդվածում նշված առանձին գործերով՝ ելնելով վճարողի գույքային դրությունից։
ե) պետական տուրքի վճարման գծով այլ արտոնությունները սահմանվում են օրենքով։
(31 հոդ. լրաց. 06.09.1998 ՀՕ-237, 28.12.1998 ՀՕ-277, 13.12.2000 ՀՕ-123)

Գլուխ 6: Պետական տուրքը հաշվարկելու, վճարելու, վերադարձնելու կարգը եւ պաշտոնատար անձանց պատասխանատվությունը դրանք պահպանելու համար

Հոդված 32. Պետական տուրքի գանձումը

Պետական տուրքը գանձվում է մինչեւ համապատասխան ծառայության մատուցումը կամ գործողության իրականացումը, եթե սույն օրենքով այլ կարգ սահմանված չէ կամ վճարողին պետական տուրքի գծով արտոնություն տրված չէ։
Պետական տուրքի հաշվարկման եւ գանձման նպատակով գործողությունների կատարման եւ ծառայությունների մատուցման պահ է ճանաչվում դրանց ավարտման պահը։
Պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող մի քանի գործողություններ միաժամանակ կատարելու կամ ծառայություններ մատուցելու դեպքում պետական տուրքը հաշվարկվում է յուրաքանչյուրի համար առանձին եւ փոխանցվում համապատասխան բանկային հաշվին։ Պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այլ բան սահմանված չլինելու դեպքում, պետական տուրքի տեսակի, վճարողի անվան, գումարի փոխանցման բանկային հաշվի համարի եւ վճարման ամսաթվի նշումով, մնում է պետական տուրք գանձող մարմնում՝ համապատասխան գործողությունների կատարումը կամ ծառայությունների մատուցումը հաստատող գործերին կցված։
Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը սահմանում եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնեցնում է պետական տուրքի այն տեսակները, որոնք գանձող մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից կարող է իրականացվել կանխիկ։ Այդ դեպքում գանձված (ստացված) պետական տուրքի գումարները համապատասխան գործողություններ կատարող կամ ծառայություններ մատուցող մարմինները (դրանց պատասխանատու պաշտոնատար անձինք) բանկ են մուծում (բյուջե փոխանցում) համապատասխան գործողությունների կատարման, ծառայությունների մատուցման հաջորդ երկու բանկային օրվա ընթացքում։
Առանձին դեպքերում, Հայստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պետական տուրքի գանձման լիազորությունը օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է պատվիրակվել ձեռնարկություններին, կազմակերպություններին։ Այդ դեպքում դրանց իրականացման հետ կապված ծախսերի փոխհատուցման նպատակով տվյալ ձեռնարկությունների, կազմակերպությունների կողմից կարող են սահմանվել վճարներ, որոնց չափը համաձայնեցվում է Հայստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հետ։
(32 հոդվածը լրաց. 28.12.1998 ՀՕ-277, փոփ. 13.12.2000 ՀՕ-123)

Հոդված 33.Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի, ֆիրմային անվանումների ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքը գանձելու առանձնահատկությունները

Արդյունաբերական սեփականության օբյեկտի, ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի հայտը մի քանի ինքնուրույն հայտերի բաժանելու դեպքում յուրաքանչյուր զատված հայտի համար պետական տուրքերը վճարվում են այնպես, ինչպես առանձին ինքնուրույն հայտի համար։ 
Եթե սույն օրենքի 18 հոդվածով նախատեսված որեւէ գործողության համար վճարված տուրքի գումարը չի համապատասխանում սահմանված չափերին, ապա պակաս վճարված պետական տուրքը ենթակա է վճարման՝ այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում։ 
Գյուտի, օգտակար մոդելի արտոնագիր տալու համար, արդյունաբերական նմուշի, ապրանքային նշանների գրանցման և վկայագիր տալու, աշխարհագրական նշումների և ծագման տեղանունների գրանցման և (կամ) օգտագործման վկայագիր տալու, երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման համար պետական տուրքերը վճարվում են այդ մասին լիազորված պետական կառավարման մարմնի որոշումն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում։ Նշված տուրքերը կարող են վճարվել նաեւ այդ ժամկետի ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում։ Այս դեպքում դրանց չափերն ավելացվում են 50 տոկոսով, բացառությամբ ապրանքային նշանների գրանցման և վկայագիր տալու համար տուրքերի, որոնց չափերն ավելացվում են 20 տոկոսով։ 
(փոփ. 28.06.2008 ՀՕ-113-Ն) 
(փոփ. 22.05.2010, ՀՕ–62-Ն) 
(փոփ. 19.10.2016, ՀՕ–156-Ն)
Գյուտի, օգտակար մոդելի, պահպանության հետ կապված տարեկան պետական տուրքերը վճարվում են արտոնագրի գործողության լրիվ տարվա համար։ Տարեկան պետական տուրքի առաջին վճարումը կատարվում է մինչեւ արտոնագրի գործողության երկրորդ տարվա սկիզբը կամ արտոնագիր տալու համար սահմանված պետական տուրքի հետ մեկտեղ։Արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների պահպանության ժամկետի երկարաձգման պետական տուրքերը վճարվում են յուրաքանչյուր հինգ տարվա համար, որոնց հաշվարկն իրականացվում է հայտի ներկայացման թվականից սկսած, ընդ որում, առաջին հինգ տարվա համար պետական տուրքը վճարվում է արդյունաբերական նմուշի վկայագիր տալու համար պետական տուրքի հետ միասին։ Յուրաքանչյուր հաջորդ հինգ տարվա համար պետական տուրքը վճարվում է դրան նախորդող տարվա ընթացքում։ 
(լրաց. 28.06.2008 ՀՕ-113-Ն) 
(փոփ. 22.05.2010, ՀՕ–62-Ն) 
Սույն օրենքի 18 հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերի «ե» ենթակետերով սահմանված պետական տուրքերը ենթակա են վճարման արտոնագիր տալու համար սահմանված պետական տուրքի հետ մեկտեղ։ 
(փոփ. 22.05.2010, ՀՕ–62-Ն) 
Եթե արտոնագիր կամ վկայագիր տալու համար պետական տուրքը վճարվել է սահմանված ժամկետի ավարտից հետո վեց ամսվա ընթացքում՝ սույն հոդվածի երրորդ մասի համաձայն՝ 50 տոկոսով ավելացված դրույքաչափով, ապա դրա հետ մեկտեղ վճարման ենթակա այլ պետական տուրքերի դրույքաչափերը չեն փոխվում։ 
(լրաց. 28.06.2008 ՀՕ-113-Ն) 
Արտոնագրի գործողության յուրաքանչյուր հաջորդ տարվա համար պետական տուրքերը վճարվում են արտոնագրի գործողության ընթացիկ տարվա ընթացքում։ Արդյունաբերական նմուշների նկատմամբ իրավունքների գործողության յուրաքանչյուր հաջորդ հինգ տարվա համար պետական տուրքը վճարվում է իրավունքների ընթացիկ գործողության հինգերորդ տարվա ընթացքում։Նշված պետական տուրքերը կարող են վճարվել նաեւ սահմանված ժամկետի ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում։ Այս դեպքում դրանց չափն ավելացվում է 50 տոկոսով։ 
(փոփ. 28.06.2008 ՀՕ-113-Ն) 
Նշանի գրանցման գործողության, ինչպես նաեւ ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայականի գործողության ժամկետը երկարաձգելու համար պետական տուրքը վճարվում է դրանց գործողության տասներորդ տարվա ընթացքում։ պետական տուրքը կարող է վճարվել նաեւ այդ ժամկետի ավարտից հետո վեց ամսվա ընթացքում։ Այս դեպքում տուրքի չափն ավելացվում է 50 տոկոսով, բացառությամբ ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու համար տուրքի, որի չափն ավելացվում է 20 տոկոսով։ 
(33 հոդվածի 9-րդ մասն ուժը կորցրած է ճանաչվել 28.06.2008 ՀՕ-113-Ն) 
(փոփ. 19.10.2016, ՀՕ–156-Ն)
Սույն հոդվածի երկրոդ, երրորդ, չորրորդ, վեցերորդ եւ յոթերորդ մասերով սահմանված ժամկետներում վճարված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը պետական տուրք գանձող մարմին է ներկայացվում ոչ ուշ, քան տվյալ ժամկետի ավարտից հետո 10 օրվա ընթացքում։ Նշված ժամկետում վճարումը հաստատող փաստաթուղթը չներկայացնելու դեպքում տվյ ալ պետական տուրքը համարվում է չվճարված, եւ համապատասխան գործողությունը չի կատարվում կամ ծառայությունը չի մատուցվում։ 
(33 հոդվածը փոփ. 28.12.1998 ՀՕ-277, 26.10.1999 ՀՕ-14, 13.12.2000 ՀՕ-123) 

Հոդված 34. Պատասխանատվությունը պետական տուրքը ճիշտ հաշվարկելու եւ ժամանակին գանձելու համար

Պետական տուրքը հաշվարկում եւ գանձում են սույն օրենքով սահմանված ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձինք։
Պետական տուրքը ճիշտ հաշվարկելու, ժամանակին գանձելու պատասխանատվությունը դրվում է համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց վրա, իսկ գումարները կանխիկ գանձված (ստացված) լինելու դեպքում՝ դրանք ժամանակին բյուջե փոխանացելու պատասխանատվությունը դրվում է պետական տուրք գանձող մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի վրա։
Սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերի վճարումը յուրաքանչյուր տարվա համար կատարվում է մեկ տարվա ընթացքում մինչեւ նախորդ անգամ կատարված վճարման օրը, եթե սույն օրենքով այլ կարգ սահմանված չէ։
(34 հոդվածը լրաց.. 28.12.1998 ՀՕ-277)

Հոդված 35. Պատասխանատվությունը պետական տուրքի գանձումն ուշացնելու համար

Պետական տուրք գանձող պաշտոնատար անձանց կողմից իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով սահմանված ժամկետներում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները ենթակա են նրանցից բռնագանձման պետական բյուջե՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ։
Պետական տուրք գանձող պաշտոնատար անձինք սահմանված ժամկետում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները, ինչպես նաեւ դրանց համար սույն հոդվածի առաջին մասին համապատասխան հաշվարկված տույժերը բյուջե են վճարում լիազորված մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում։
Սույն օրենքով սահմանված կարգով պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման գծով արտոնություն ունեցող վճարողի կողմից պետական տուրքի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված տարեկն պետական տուրքերի վճարման սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու դեպքում, բյուջե չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են վճարողից բռնագանձման պետական բյուջե՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0,5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին։
Պետական տուրքերի չգանձված կամ չվճարված գումարների, ինչպես նաեւ դրանց համար սույն օրենքով սահմանված տույժերի գանձումը կատարվում է դատական կարգով։
(35 հոդվածը լրաց. 28.12.1998 ՀՕ-277, փոփ. 13.12.2000 ՀՕ-123)

Հոդված 36. Պետական տուրքի վճարումը

Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը վճարվում է հայկական դրամով։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնեցնելով կարող է սահմանել եւ պարտադիր կիրառության մեջ դնել պետական տուրքի վճարման բանկային հաշվարկային փաստաթղթերի (անդորրագրերի) տիպային ձեւեր։
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացվող ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքերը կարող են վճարվել արտարժույթով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից նախորդ եռամսյակի վերջին ամսվա 20-րդ օրվա դրությամբ վճարման ներկայացվող արտարժույթի հաշվարկային փոխարժեքները։
(33 հոդվածը լրաց. 28.12.1998 ՀՕ-277)

Հոդված 38. Պետական տուրքը վերադարձնելը 

Պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ՝
ա) եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ.
զ) պետական տուրք գանձող պետական մարմնի կողմից այս կամ այն գործողության կատարումը մերժելու դեպքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ.
է) մինչեւ համապատասխան գործողությունների կատարման կամ ծառայությունների մատուցման ավարտման պահը, պետական տուրքը վճարողի կողմից համապատասխան ծառայություններ ստանալուց կամ գործողություններ կատարելուց հրաժարվելու դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ պետական տուրք գանձող մարմնի կողմից, սահմանված կարգով, արդեն սկսվել է տեւական բնույթ կրող համապատասխան գործողության կատարումը կամ ծառայության մատուցումը. 
ժ) արդյունաբերական սեփականության օբյեկտների գրանցման հայտերով փորձաքննության կայացրած որոշումը բողոքարկման խորհրդի կամ դատարանի կողմից անվավեր ճանաչելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է փորձաքննության որոշումն ընդունումից հետո ի հայտ եկած նոր հանգամանքների հիմքերով։
( ժ կետը փոփ. 27.12.2006 ՀՕ-255-Ն )
Սույն օրենքի 18 հոդվածով նախատեսված եվ վերադարձման ենթակա պետական տուրքի գումարները վճարողի կողմից, պետական տուրք գանձող մարմնի սահմանած կարգով, կարող են օգտագործվել նույն մարմնի կողմից այլ գործողություն կատարելու կամ ծառայություն մատուցելու համար, եթե վերադարձման ենթակա պետական տուրքի գումարները վճարված են այն հաշվին, որին վճարվում են տվյալ գործողության կատարման կամ ծառայության մատուցման համար սահմանված պետական տուրքի գումարները։
(33 հոդվածը փոփ. 28.12.1998 ՀՕ-277, 13.12.2000 ՀՕ-123)

Հոդված 39. Պետական տուրքը վերադարձնելու կարգը

Ֆինանսական մարմինների պետական տուրքը վերադարձնում են այն բյուջեից, որին հաշվանցվել է գումարը՝ ոչ ուշ, քան սույն հոդվածով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում։
Պետական տուրքը վերադարձվում է վճարողի դիմումի համաձայն, եթե այն ներկայացվել է ֆինանսական մարմին՝ պետական տուրքի կամ նրա մի մասը վերադարձնելու իրավունքի առաջացման օրվանից երեք տարուց ոչ ուշ ժամկետում։
Պետական տուրքը կամ նրա մի մասը վերադարձնելու մասին ֆինանսական մարմին դիմում տալը կասեցնում է վերոհիշյալ ժամկետի ընթացքը։
Պետական տուրքը վերադարձնելու մասին դիմումին կցվում են դատարանի եւ պետական տուրք գանձող մյուս հիմնարկների տեղեկանքները` պետական տուրքը մասնակի կամ լրիվ վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին, ինչպես նաեւ պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը։
(39 հոդվածը փոփ. 28.12.1998 ՀՕ-277)

Հոդված 40. Պետական տուրքը վերադարձնելու արժույթը

Պետական տուրքը վերադարձվում է հայկական դրամով, իսկ սույն օրենքի 36 հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերում՝ նաեւ արտարժույթով։

Հոդված 41. Պետական տուրքը գանձելիս համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունների բողոքարկումը

Պետական տուրքը գանձելիս համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունները կարող են բողոքարկվել այն մարմին, որին անմիջականորեն ենթարկվում են այդ անձինք, կամ՝ դատարան։
Վերադասության կարգով բողոքները քննության են առնվում եւ դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունվում ոչ ուշ, քան բողոքը ստացվելու օրվանից հնգօրյա ժամկետում։

Հոդված 42. Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը։