Russian Version
English Version

Ապրանքային նշանների միջազգային գրանցման Մադրիդյան համակարգ

Անհրաժեշտ փաստաթղթեր

Մադրիդյան համակարգով ապրանքային նշանի միջազգային գրանցման հայտ ներկայացնելու համար գրանցված ապրանքային նշանի իրավատերը կամ հայտարկված ապրանքային նշանի հայտի հայտատուն անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝

Դիմում (ազատ ոճով շարադրված)՝ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Միջազգային բյուրո (այսուհետ՝ ՄՍՀԿ ՄԲ) միջազգային հայտ ներկայացնելու մասին (ներկայացվում է Մտավոր սեփականության գործակալության պետի անունով).

Միջազգային հայտի (MM2 ձևաթուղթ) մեկ օրինակ՝ լրացված Մադրիդյան համաձայնագրի և արձանագրության Ընդհանուր հրահանգի պահանջներին համապատասխան (հայտատուի ընտրությամբ ֆրանսերեն կամ անգլերեն).

Վճարման անդորրագիրը, որը հաստատում է ապրանքային նշանի միջազգային գրանցման կամ տարածքային ընդարձակման հայտ ներկայացնելու համար «Պետական տուրքերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «իբ» ենթակետով սահմանված 50000 դրամի պետական տուրքի վճարումը 900005016200 հաշվին.

Վճարման անդորրագրի պատճենը, որը հաստատում է Մադրիդյան համաձայնագրով և (կամ) Մադրիդյան համաձայնագրի արձանագրությամբ նախատեսված ՄՍՀԿ ՄԲ փոխանցված վճարները՝ շվեյցարական ֆրանկով.

ՄՍՀԿ բանկային փոխանցման մանրամասները՝

  • Account name: WIPO / OMPI
  • Credit Suisse, CH-1211 Geneva 70
  • IBAN: CH51 0483 5048 7080 8100 0
  • Swift: CRESCHZZ80A

Լիազորագիրը, եթե հայտը ներակայացվել է ներկայացուցչի միջոցով: