English Version
Russian Version
Home

Նիցայի դասակարգիչ

Դասեր     Ապրանքների և ծառայությունների անվանումները


դաս 1. քիմիական նյութեր, որոնք նախատեսված են օգտագործելու արդյունաբերական և գիտական նպատակներով, լուսանկարչության, գյուղատնտեսության, այգեգործության և անտառաբուծության մեջ. չմշակված սինթետիկ խեժեր, չմշակված պլաստմասսաներ. պարարտանյութեր. կրակմարող բաղադրություններ. քիմիական նյութեր մետաղների զոդման և մխման համար. քիմիական նյութեր սննդամթերքի պահածոյացման համար. դաբաղիչ նյութեր. սոսնձող նյութեր արդյունաբերական նպատակներով օգտագործելու համար։

դաս 2. ներկեր, արծնուկներ, լաքեր. մետաղը ժանգոտումից և փայտանյութը քայքայումից պաշտպանող նյութեր. ներկանյութեր. խածանյութեր, ներկանյութերի սևեռակայիչներ. չմշակված բնական խեժեր. թերթավոր և փոշենման մետաղներ՝ գեղարվեստական, գեղազարդման նպատակների և գեղարվեստական տպագրության համար։

դաս 3. սպիտակեցնող պատրաստուկներ և այլ նյութեր լվացքի համար. պատրաստուկներ մաքրման, ողորկման (փայլեցման), ճարպազերծման և հղկամշակման համար. օճառներ. օծանելիք, եթերային յուղեր, կոսմետիկական միջոցներ, լոսյոններ մազերի համար. ատամի փոշիներ և մածուկներ։

դաս 4. տեխնիկական յուղեր և (թանձր) քսուքներ. քսանյութեր. փոշու կլանման, թրջման և կապակցման բաղադրություններ. վառելիք (ներառյալ շարժիչային բենզինը) և նյութեր լուսավորման նպատակների համար. մոմեր, պատրույգներ լուսավորման համար։

դաս 5. դեղագործական և անասնաբուժական պատրաստուկներ. հիգիենիկ պատրաստուկներ բուժական նպատակների համար. դիետիկ սնունդ և նյութեր բուժական կամ անասնաբուժական նպատակների համար, դիետիկ հավելումներ մարդկանց և կենդանիննեռի համար. մանկական սնունդ. սպեղանալաթեր, վիրակապման նյութեր. ատամնալցման և ատամների ծեփապատճեններ պատրաստելու նյութեր. ախտահանիչ միջոցներ. վնասատու կենդանիների ոչնչացման պատրաստուկներ. ֆունգիցիդներ, հերբիցիդներ։

դաս 6. սովորական մետաղներ և դրանց համահալվածքներ. մետաղյա շինանյութեր. շարժական մետաղյա կառուցվածքներ և շինություններ. մետաղյա նյութեր ռելսուղիների համար. մետաղյա ճոպաններ և լարեր. մետաղակապեր և փականքային իրեր. մետաղյա խողովակներ. անկիզելի պահարաններ. սովորական մետաղներից պատրաստված իրեր, որոնք ընդգրկված չեն այլ դասերում. հանքանյութեր։

դաս 7. մեքենաներ և հաստոցներ. շարժիչներ (բացառությամբ վերգետնյա տրանսպորտային միջոցների համար նախատեսվածների). կցորդիչներ, միացքներ, կցիչներ և փոխանցման տարրեր(բացառությամբ վերգետնյա տրանսպորտային միջոցների համար նախատեսվածների). գյուղատնտեսական գործիքներ, բացառությամբ ձեռքով կառավարվողների. Ինկուբատորներ. առևտրի ավտոմատներ:

դաս 8. ձեռքի գործիքներ. դանակավոր իրեր. պատառաքաղներ և գդալներ. սառը զենք. ածելիներ։

դաս 9. գիտական, ծովային, երկրաբաշխական, լուսանկարչական, կինեմատոգրաֆիական, օպտիկական, կշռման, չափման, ազդանշանման, հսկման (ստուգման), փրկության և ուսուցման սարքեր ու գործիքներ. էլեկտրականության հաղորդման, միացման, փոխակերպման, կուտակման, կարգավորման կամ վերահսկման սարքեր և գործիքներ. ձայնի կամ պատկերի գրառման, հաղորդման կամ վերարտադրման սարքեր. մագնիսական տեղեկակիրներ, ձայնագրման սկավառակներ. Կոմպակտ սկավառակներ, DVD-ներ և տեղեկատվության այլ թվային կրիչներ. կանխավճարով աշխատող ապարատների մեխանիզմներ. դրամարկղային ապարատներ, հաշվիչ մեքենաներ, տեղեկատվության մշակման սարքավորումներ և համակարգիչներ. համակարգչային ծրագրային ապահովում. կրակմարիչներ.

դաս 10. վիրաբուժական, բժշկական, ատամնաբուժական և անասնաբուժական սարքեր և գործիքներ,
վերջավորությունների պրոթեզներ, աչքերի և ատամների պրոթեզներ. ոսկրաբուժական իրեր. նյութեր կարեր դնելու համար։

դաս 11. լուսավորման, ջեռուցման, շոգու արտադրման, սննդամթերքի ջերմամշակման, սառեցման, չորացման, օդափոխման, ջրաբաշխման և սանիտարատեխնիկական սարքեր։

դաս 12. տրանսպորտային միջոցներ. ցամաքով, օդով կամ ջրով տեղաշարժվող ապարատներ։

դաս 13. հրազեն. ռազմամթերք և արկեր. պայթուցիկ նյութեր. հրավառելիք։

դաս 14. ազնիվ մետաղներ և դրանց համահալվածքներ, դրանցից պատրաստված կամ դրանցով պատված իրեր, որոնք ընդգրկված չեն այլ դասերում. ոսկերչական իրեր, զարդեր, թանկարժեք քարեր. ժամացույցներ և այլ ժամանակաչափ սարքեր։

դաս 15. երաժշտական գործիքներ։

դաս 16. թուղթ, ստվարաթուղթ և դրանցից պատրաստված իրեր, որոնք ընդգրկված չեն այլ դասերում. տպագրական արտադրանք. նյութեր կազմարարական աշխատանքների համար. լուսանկարներ. թղթագրենական պիտույքներ. կպչուն նյութեր գրասենյակային կամ կենցաղային նպատակների համար. պիտույքներ նկարիչների համար. վրձիններ. գրամեքենաներ և գրասենյակային պիտույքներ (բացառությամբ կահույքի). ուսուցողական նյութեր և դիտողական ձեռնարկներ (բացառությամբ սարքավորումների). պլաստմասսայե նյութեր փաթեթավորման համար, որոնք ընդգրկված չեն այլ դասերում. տառաշարեր. տպագրական կլիշեներ.

դաս 17. կաուչուկ, ռետին, գուտապերչ, ասբեստ, փայլար և այդ նյութերից պատրաստված իրեր, որոնք ընդգրկված չեն այլ դասերում. մասնակի մշակված պլաստմասսայից իրեր. խծուծման, խցման և մեկուսացման նյութեր. ոչ մետաղյա ճկուն խողովակներ։

դաս 18. կաշի և կաշվի նմանակումներ, դրանցից պատրաստված իրեր, որոնք ընդգրկված չեն այլ դասերում. կենդանիների մորթիներ. սնդուկներ և ճամփորդական ճամպրուկներ. անձրևակալներ և հովանոցներ. ձեռնափայտեր. մտրակներ, լծասարքեր և թամբագործական իրեր.

դաս 19. ոչ մետաղյա շինանյութեր. ոչ մետաղյա կոշտ խողովակներ շինարարական նպատակների համար. ասֆալտ, խեժեր և բիտում. ոչ մետաղյա շարժական կառուցվածքներ և շինություններ. ոչ մետաղյա հուշարձաններ։

դաս 20. կահույք, հայելիներ, նկարների շրջանակներ. փայտից, խցանից, եղեգից, ուռենուց, եղջյուրից, ոսկրից, փղոսկրից, կետի բեղից, կրիայի զրահից, խեցուց, սաթից, սադափից, ծովի փրփուրից, այդ նյութերի փոխարինիչներից կամ պլաստմասսայից պատրաստված իրեր, որոնք ընդգրկված չեն այլ դասերում։

դաս 21. տնային կամ խոհանոցային կահկարասի և սպասք. սանրեր և սպունգներ. խոզանակներ (բացառությամբ նկարչական վրձինների) և դրանց պատրաստման նյութեր. իրեր մաքրման նպատակների համար. պողպատյա տաշեղ. չմշակված կամ մասնակի մշակված ապակի (բացառությամբ շինարարական ապակու). ապակյա, հախճապակյա և ճենապակյա իրեր, որոնք ընդգրկված չեն այլ դասերում։

դաս 22. ճոպաններ, պարաններ, առասաններ, ցանցեր, վրաններ, ծածկարաններ, բրեզենտ, առագաստներ, պարկեր և տոպրակներ (որոնք ընդգրկված չեն այլ դասերում). խծուծման նյութեր (բացառությամբ ռետինից և պլաստմասսայից պատրաստվածների). մանածագործական թելքահումք։

դաս 23. մանվածք և թելեր մանածագործության համար։

դաս 24. գործվածքներ և մանածագործական ապրանքներ, որոնք ընդգրկված չեն այլ դասերում. անկողնու ծածկոցներ և սեղանի ծածկոցներ։

դաս 25. հագուստ, կոշկեղեն, գլխարկներ։

դաս 26. ժանյակներ և ասեղնագործված իրեր, երիզներ և ժապավեններ. կոճակներ, սեղմակոճակներ, կեռիկներ և ամրօղակներ, գնդասեղներ և ասեղներ. արհեստական ծաղիկներ։

դաս 27. գորգեր, հատակի ծածկոցներ, խսիրներ, լինօլեում և այլ հատակածածկույթներ. պատի պաստառներ(ոչ մանածագործական)։

դաս 28. խաղեր և խաղալիքներ. մարմնամարզական և սպորտային իրեր, որոնք ընդգրկված չեն այլ դասերում. տոնածառի զարդեր.

դաս 29. միս, ձուկ, թռչնամիս և որսամիս. մսի էքստրակտներ. պահածոյացված, սառեցված, չորացված և ջերմամշակման ենթարկված մրգեր և բանջարեղեն. դոնդող, մուրաբա, կոմպոտ. ձու, կաթ և կաթնամթերք. սննդային յուղեր և ճարպեր.

դաս 30. սուրճ, թեյ, կակաո և սուրճի փոխարինիչներ. բրինձ, տապիոկա, սագո, ալյուր և հացահատիկային մթերքներ, հաց, հրուշակեղեն և քաղցրավենիք, պաղպաղակ. շաքար, մեղր, մաթ. խմորիչներ, հացաթխման փոշիներ. աղ, մանանեխ. քացախ, սոուսներ (համեմունք). համեմունք սառույց։

դաս 31. հացահատիկ, գյուղատնտեսական, այգեգործական, անտառային և հացահատիկային մթերքներ, որոնք ընդգրկված չեն այլ դասերում. կենդանիներ. թարմ մրգեր և բանջարեղեն. սերմեր, բնական բույսեր և ծաղիկներ. կեր կենդանիների համար. ածիկ.

դաս 32. գարեջուր. հանքային և գազավորված ջրեր և այլ ոչ ալկոհոլային ըմպելիքներ. մրգային ըմպելիքներ և մրգահյութեր. օշարակներ և ըմպելիքների պատրաստման այլ բաղադրանյութեր։

դաս 33. ալկոհոլային խմիչքներ (բացառությամբ գարեջրի)։

դաս 34. ծխախոտ. ծխելու պիտույքներ. լուցկի։

դաս 35. գովազդ. գործերի կառավարում գործարարության ասպարեզում. վարչարարական գործունեություն գործարարության ասպարեզում. գրասենյակային ծառայություններ.

դաս 36. ապահովագրություն. ֆինանսական գործունեություն. դրամավարկային գործառնություններ. անշարժ գույքի հետ կապված գործառնություններ։

դաս 37. շինարարություն. նորոգում. սարքավորումների տեղակայում.

դաս 38. հեռահաղորդակցություն։

դաս 39. տրանսպորտ (փոխադրումներ). ապրանքների փաթեթավորում և պահպանում. ճանապարհորդությունների կազմակերպում.

դաս 40. նյութերի մշակում։

դաս 41. կրթություն (դաստիարակություն, ուսուցում). ուսումնական գործընթացի ապահովում, զվարճություններ. մարզական և մշակութային միջոցառումների կազմակերպում.

դաս 42. գիտական և տեխնոլոգիական ծառայություններ և հետազոտություններ և դրանց հետ կապված մշակումներ. արդյունաբերական վերլուծումներ և հետազոտություններ. համակարգչային ապարատների և ծրագրերի մշակում և կատարելագործում.

դաս 43. սննդամթերքով և ըմպելիքներով ապահովման ծառայություններ. ժամանակավոր բնակատեղով ապահովում.

դաս 44. բժշկական ծառայություններ. անասնաբուժական ծառայություններ. կենդանիների և մարդկանց հիգիենիկ և կոսմետիկական ծառայություններ. գյուղատնտեսական, այգեգործական և անտառային ծառայություններ.

դաս 45. իրավաբանական ծառայություններ. անվտանգության ծառայություններ սեփականության և անհատի պաշտպանության համար. այլ անձանց կողմից մատուցվող անհատական և սոցիալական ծառայություններ անհատի կարիքները հոգալու համար։